ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի հետևանքները Հարավային Կովկասի համար
2026թ-ի մարտի 16-ի դրությամբ 2026թ-ի փետրվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք համապատասխանաբար ստացան «Մռնչացող առյուծ» (Roaring Lion) և «Էպիկական կատաղություն» (Epic Fury) անվանումները: Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց «Ճշմարիտ խոստում-4» գործողությունը։ Այս նոր հակամարտությունն իր տևողությամբ և մասշտաբներով արդեն գերազանցել է 2025թ-ի հունիսի 12-օրյա պատերազմը: Թեև Հարավային Կովկասը հաճախ անտեսվում է, և փորձագիտական ու քաղաքական վերլուծությունները հիմնականում կենտրոնանում են Մերձավոր Արևելքի վրա ունեցած ազդեցության վրա, պատերազմի դիտարկման համատեքստում Հարավային Կովկասի նշանակությունն, այդուհանդերձ, էական է: Տարածաշրջանը փորձության է ենթարկում ԱՄՆ-ի և Իրանի ուժի պրոյեկտման կարողությունները, այն նաև կարող է ծառայել որպես փախստականների հնարավոր անցակետ և գտնվում է մի քանի հաղորդակցության ուղիների նախագծերի կենտրոնում, որոնք կարող են վերափոխել համաշխարհային մատակարարման շղթաները: ԱՊՐԻ Արմենիայի այս վերլուծությունն ուսումնասիրում է պատերազմից բխող ռիսկերն ու հնարավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Հարավային Կովկասի համար և առաջարկում է դրանց հասցեագրման ուղիներ. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ Անվտանգություն Այսօր Հայաստանն Իրանի հարևան երկրներից միակն է, որը հարվածների թիրախ չի դարձել։ Հայաստանի տարածքում անվտանգության ոլորտի միջադեպերի առաջացման հավանականությունը, ինչպիսիք են Թուրքիայի ուղղությամբ արձակած իրանական հրթիռների որսումը Հայաստանի օդային տարածքում կամ Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ների հարվածները, մնում է ցածր: Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անվտանգության ոլորտում մտահոգության միակ հնարավոր առարկան Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ նախագծերն են, որոնք Իրանը կարող է ընկալել որպես «երկակի նշանակության ենթակառուցվածքներ»։ Դրանց թվում են Հրազդանում կառուցվելիք արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման կենտրոնը (նմանատիպ օբյեկտներ թիրախավորվել են արաբական երկրներում), կամ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) գործունեության շրջանակներում Իրանի հետ սահմանին ամերիկյան ցանկացած տեսակի ներկայությունը: Եթե Վաշինգտոնի գագաթնաժողովից մի քանի ամիս անց Իրանի երկակի արձագանքը վկայում էր TRIPP նախագծի որոշ ասպեկտների՝ հատկապես երկաթուղային երթուղու նկատմամբ կառուցողական վերաբերմունքի մասին, ապա պատերազմն ուժեղացրեց Իրանի թերահավատ դիրքորոշումն այս հարցում: Երկարաժամկետ հեռանկարում Իրանի կենտրոնական ղեկավարության անկայունությունը կարող է լոգիստիկ և քաղաքական խնդիրներ ստեղծել Երևանի համար հարավի շուկաներից, օրինակ՝ Հնդկաստանից զենքի մատակարարման հարցում, թեև գոյություն ունեն այլ՝ ավելի բարդ այլընտրանքներ։ Տնտեսություն Ներկա պահին պատերազմի տնտեսական ազդեցությունը երկկողմ տնտեսական համագործակցության վրա, ինչպիսիք են առևտուրը և էներգետիկ գործարքները, թվում է նվազագույն, մինչդեռ առավել մտահոգիչ խնդիր են հանդիսանում Հայաստանի համար հարավի շուկաների հասանելության խոչընդոտները: Չնայած Երևանի և Թեհրանի միջև առևտրաշրջանառության շարունակական աճին՝ 2025թ-ին Իրանի բաժինը կազմել է 768 մլն. ԱՄՆ դոլար կամ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 3,6%-ը, ինչը կրիտիկական ցուցանիշ չէ: Սակայն Իրանից Հայաստանի կախվածությունը որոշ ապրանքների մասով, ինչպիսիք են բիտումը, կավիճը և ցեմենտը, բավականին բարձր է, իսկ ներմուծման այլընտրանքային աղբյուրներն ավելի թանկ են։ Իրանական մատակարարումների երթուղիների հետ կապված երկարաժամկետ խափանումները կարող են հանգեցնել Հայաստանում գնաճին։ Համեստ երկկողմ առևտրային կապերի շրջանակներից դուրս Հայաստանի արտաքին առևտրի ավելի քան 20%-ն անցնում է Իրանի տարածքով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանը Մերձավոր Արևելք է արտահանում ծխախոտ և անասուններ, իսկ հիմնականում Չինաստանից ներմուծում է խաղալիքներ, տեքստիլ, թուղթ և կահույք: Այդ հոսանքներն իրականացվում են Իրանի տարածքով։ Իրանի միջոցով Մերձավոր Արևելք արտահանումը կարող է վերաուղղորդվել Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ առանց տրանսպորտային ծախսերի էական ավելացման, իսկ Չինաստանից ներմուծումը կարող է մասամբ վերաուղղորդվել Վրաստանի տարածքով և մասամբ փոխարինվել այլ երկրներից ներմուծմամբ: Անկախ Իրանում տեղի ունեցող զարգացումներից՝ այդ երկիրը կարիք է ունենալու Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարման՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակներում (Հայաստանն օգտագործում է Իրանի մատակարարած գազը էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն էլ իր հերթին ուղղվում է ինչպես Իրան, այնպես էլ ներքին շուկա): Իրանի գազի արդյունահանման ենթակառուցվածքի վատթարացումը կարող է հանգեցնել գազի մատակարարումների խափանումների՝ նվազեցնելով երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը: Դա նաև մատակարարումների ոլորտում բացասական շոկի կենթարկի Հայաստանի տնտեսությունը։ Կարճաժամկետ հեռանկարում իրանական գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը կհանգեցնի գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը։ Սակայն հետևանքները պայմանավորված կլինեն գազամատակարարման խափանումների ծավալով և այլընտրանքային էներգետիկ շուկաներ անցնելու Հայաստանի կարողության արագությամբ։ Իրանում պատերազմի պատճառով զբոսաշրջության անկումը նույնպես կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ 2025թ-ին զբոսաշրջային հոսքի ծավալով երրորդ տեղում գտնվող և Հայաստանի ընդհանուր զբոսաշրջիկների 8% կազմող իրանցի զբոսաշրջիկների, ինչպես նաև Իրանի տարածքով Հայաստան եկող այլ երկրների զբոսաշրջիկների ներհոսքի նվազումը խոչընդոտ կդառնա ՀՀ տնտեսական աճի համար։ Մարդասիրական հարթություն Պատերազմը կարող է հանգեցնել Իրանից դեպի Հայաստան փախստականների ներհոսքի, թեև դա կախված է Իրանի պետական ապարատի գործունակությունից և երկարաժամկետ հեռանկարում ներքին կայունությունից: Եթե պատերազմի ավարտին իրանական կառույցները դադարեն գործել, դա կհանգեցնի փախստականների զանգվածային տեղաշարժի, ինչը զգալի ճնշման կենթարկի տարածաշրջանի սոցիալական ապահովության և առողջապահական համակարգերը: Հայաստանը վերջերս բախվել է փախստականների և տեղահանվածների մի քանի ալիքի՝ 2020թ-ին (Լեռնային Ղարաբաղից՝ երկրորդ պատերազմից հետո և Լիբանանից՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո), 2022թ-ին (Ռուսաստանից՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո) և 2023թ-ին (Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո)։ Յուրաքանչյուր անգամ փախստականներին ընդունելու համակարգի հնարավորությունները ենթարկվել են փորձության, և կառավարությունն ու հասարակությունը հարմարվել են՝ մեծ մասամբ դիվանագիտական գործընկերների աջակցությամբ։ Չնայած որոշ ռուսաստանցիների հեռանալուն՝ սոցիալական ենթակառուցվածքի առումով Հայաստանի հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, սահմանափակ են։ Համեմատաբար փոքր թվով (նույնիսկ տասնյակ հազարավոր) իրանաբնակ ադրբեջանցի փախստականների մուտքը Հայաստան կարող է լարվածություն առաջացնել նրանց և տեղի հայ բնակչության միջև, ինչը Բաքուն կարող է օգտագործել որպես ճնշման միջոց Հայաստանի վրա: Իրանի քաղաքական համակարգի փոփոխության դեպքում հնարավոր է նաև Իսլամական հանրապետության անվտանգության ապարատի հետապնդումներից փախչող միջին և ստորին օղակների ներկայացուցիչների ներհոսք։ Դեպի Հայաստան փախստականների ներհոսքի հավանականությունը ներկայումս մեծ չէ և կշարունակի այդպիսին մնալ քանի դեռ պահպանվում է Իրանի պետական ապարատի համեմատական կայունությունը: Սակայն այդ ռիսկը կարող է կրկին առաջանալ, եթե Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվեն միջնաժամկետ հեռանկարում: Այլ կերպ ասած, քաղաքականության տեսանկյունից անհրաժեշտ են մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստականությունը և հասարակության տոկունությունը: Ի՞նչ է պետք անել Հաշվի առնելով նոր պատերազմի մասշտաբների և բնույթի առանձնահատկությունները՝ Հայաստանի կառավարությունը ցանկալի է. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ… … երբ խոսքը տարածաշրջանային կայունության մասին է 2025 թվականի օգոստոսին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովը աննախադեպ առիթ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար: Սակայն Բաքվի և Անկարայի անգործության պատճառով այդ առիթը դեռ չի օգտագործվել, ինչը հանգեցրել է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» անորոշ վիճակում գտնվող տարածաշրջանային իրողության։ Իրանում շարունակվող պատերազմն ընդգծում է Հարավային Կովկասում տևական կայունության և անվտանգության անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանի դիմակայունության և բարգավաճման կարևոր բաղադրիչ։ Մինչ երկու պատերազմները շարունակում են մոլեգնել տարածաշրջանի հյուսիսում (Ուկրաինա) և հարավում (Իրան)՝ բավականին անկանխատեսելի հետևանքներով, առկա «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակի պահպանումը Հարավային Կովկասն էլ ավելի խոցելի է դարձնում արտաքին ցնցումների և ազդեցությունների նկատմամբ։ Անորոշության այս բարձր մակարդակը նվազեցնում է Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժը՝ ազդելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և նույնիսկ Թուրքիայի հաղորդակցության ուղիների նկատմամբ հավակնությունների վրա: Հայաստանը վաղուց պատրաստ է
ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի հետևանքները Հարավային Կովկասի համար Read More »





