ԱՊՐԻ Արմենիայի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպած կլոր սեղան քննարկում
Մյունխեն, Գերմանիա
Արդյո՞ք բազմակողմ կազմակերպությունները դեռ արդիական են ցանցային համագործակցության վրա հիմնված աշխարհակարգում, որը ցնցվեց բազմակողմ կառույցների վերաբերյալ ԱՄՆ նախագահի Թրամփի դիրքորոշմամբ:
ԱՊՐԻ Արմենիան իր ներդրումն ունեցավ այս շարունակական բանավեճում՝ 2025թ.-ի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպելով (Observer Research Foundation-ի հետ համատեղ) Minilateralism and the Shift from Global Alliances to Targeted Partnerships («Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների») խորագիրը կրող միջոցառում (փետրվար, 14, 2025թ.):
Ծրագիր
- Հիմնական ելույթ՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ
Բանախոսներ
- Վիջայ Չաուտվայլե, Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության արտաքին քաղաքականության վարչության պետ
- Գորդոն Ֆլեյք, he University of Western Australia-ի Perth USAsia Centre-ի գլխավոր տնօրեն
- Աննա Վիսլանդեր, Ատլանտյան խորհրդի Հյուսիսային Եվրոպայի հարցերով տնօրեն և Ստոկհոլմում Ատլանտյան խորհրդի գրասենյակի ղեկավար
Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
Միջոցառումը անվտանգության դաշինքների ապագայի վերաբերյալ քննադատական զրույցների շուրջ միավորեց պետական պաշտոնյաների, դիվանագետների, գիտնականների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների:







