Որտե՞ղ ենք Վաշինգտոնի գագաթնաժողովից մեկ տարի անց

Օգոստոսի 11-ին ԱՊՐԻ Արմենիան անցկացրեց մամուլի ասուլիս՝ քննարկելու տարածաշրջանային կայունության և ազգային բարգավաճման տեսանկյունից TRIPP նախագծի կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտները։ Հենվելով ԱՄՆ-ի և տարածաշրջանային շահագրգիռ դերակատարների փորձագիտական շրջանակների հետ ակտիվ շփումների, ինչպես նաև ԱՊՐԻ Արմենիայի հետազոտական թիմի կողմից կատարած վերլուծության վրա՝ մեր փորձագետներ Սերգեյ Մելքոնյանը և Բենիամին Պողոսյանը ներկայացրին իրենց դիտարկումները հետևյալ հարցերի շուրջ․

  • Ինչպես կարող են ԹՐԻՓՓ-ի աշխարհաքաղաքական հետևանքները, այդ թվում՝ տարածաշրջանային ուժերի շահերն ու մտահոգությունները, ազդել դրա իրականացման և Հայաստանի՝ փոխադարձ տնտեսական ու ռազմավարական օգուտներ ապահովելու կարողության վրա։
  • Որոնք են հիմնական տարբերությունները ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իրավական փաստաթղթերում ամրագրված և ԱՄՆ ու Հայաստանի պաշտոնյաների կողմից ներկայացվող ձևակերպումների և «Զանգեզուրի միջանցք» եզրույթի միջև, որը Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են կիրառել։
  • Որն է հետագա ուղին՝ կայունության և բարգավաճման ուղղությամբ մինչ այժմ արձանագրված առաջընթացն ամրապնդելու համար։
  • Ինչու է սահմանների ապաշրջափակմանն ուղղված ավելի ընդգրկուն մոտեցումը, ԹՐԻՓՓ-ի իրագործման առաջընթացին զուգահեռ, առավել արդյունավետ գործիք տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման հաստատման համար։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար