Որտե՞ղ են գտնվում հայ-իրանական հարաբերությունները, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ի՞նչ հանգամանքներով ենք դրանք պայմանավորված և ինչպե՞ս կարող ենք համագործակցել ՝ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում ունենալու համար։
Հուլիսի 21-23-ին ԱՊՐԻ Արմենիան Հայաստանում Իրանի դեսպանատան հետ համագործակցությամբ Կապան քաղաքում կազմակերպեց սեմինար հայ և իրանցի փորձագետների մասնակցությամբ (տարբեր հետազոտական ինստիտուտներից)` քննարկելու երկկողմ հարաբարություններին առնչվող հարցերը՝ հնարավորություններն ու խոչընդոտները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԱՊՐԻ Արմենիայի փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։