իրադարձություններ

Տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի՝ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում թեմայով պանելային քննարկում

ԱՊՐԻ Արմենիայի՝ երիտասարդ առաջնորդների քննարկում Yerevan, Armenia ԱՊՐԻ Արմենիան փետրվարի 24-ին իրականացրեց երիտասարդ առաջնորդների ինտերակտիվ քննարկում Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ոլորտներում մասնագիտացող ուսանողներ։ Ծրագիր Բացման խոսք՝ Անահիտ Փիլիպպոսյան, Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Հետազոտության եզրակացությունների ներկայացում՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող Պանելային քննարկում Շանթ Արզումանյան, կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Moderated by Nvard Chalikyan, Research Fellow, APRI Armenia

Տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի՝ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում թեմայով պանելային քննարկում Read More »

ԱՊՐԻ Արմենիան ուսանողների ներգրավմամբ կազմակերպեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ քննարկում

ԱՊՐԻ Արմենիայի կազմակերպսծ պանելային քննարկում Երևան, Հայաստան ԱՊՐԻ Արմենիան նոյեմբերի 11-ին կազմակերպեց «Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքականությունը» խորագիրը կրող ինտերակտիվ պանելային քննարկում՝ ներգրավելով հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ոլորտներում մասնագիտացող ուսանողների։ Ծրագիր Բացման խոսք՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ ԱրմենիաՀետազոտության եզրակացությունների ներկայացում՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Պանելային քննարկում Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա   Մոդերատոր՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա

ԱՊՐԻ Արմենիան ուսանողների ներգրավմամբ կազմակերպեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ քննարկում Read More »

ԱՊՐԻ Ֆորում 2025

«Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ը տեղի կունենա հունիսի 11-13-ը Երևանում։ Խորը և բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին:

ԱՊՐԻ Ֆորում 2025 Read More »

ԱՊՐԻ Արմենիան հրապարակել է հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույց

ԱՊՐԻ Արմենիայի պիլոտային ծրագիր Երևան, Հայաստան ԱՊՐԻ Արմենիան հրապարակեց «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» զեկույցը։ Այս զեկույցը Հայաստանի հանրային ​​կառավարման բարեփոխումների վերաբերյալ մեր պիլոտային ծրագրի արդյունքն է: Զեկույցը հիմնված է մոտ 40 հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են հանրային ​​կառավարման բարեփոխումների գործընթացում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման վիճակին և ավելի արդյունավետ քաղաքականություների մշակմանը խոչընդոտող կառուցվածքային և մշակութային խնդիրներին: Զեկույցում կան նաև հետազոտության ընթացքում բացահայտված խնդիրների լուծմանը ուղղված թիրախային առաջարկներ։ Ծրագիր Ողջույնի խոսք` Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Բացման խոսք` Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Հետազոտության արդյունքների ներկայացում ՝ Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա Զրույց-քննարկում ` Էլգե Ռիմկուտե, ավագ խորհրդատու, ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ (առցանց) Պանելային քննարկում Լիլյա Աֆրիկյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Հրաչիկ Յարմալոյան, Հանրային ծառայությունների և թվայնացման գծով տարածաշրջանային ղեկավար Արևելյան գործընկերության երկրների համար, «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագիր/Հայաստանում ծրագրի ազգային համակարգող, GIZ-ի հայաստանյան գրասենյակ Մոդերատոր` Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա

ԱՊՐԻ Արմենիան հրապարակել է հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույց Read More »

ԱՊՐԻ Արմենիա-ORF համատեղ միջոցառում 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում

ԱՊՐԻ Արմենիայի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպած կլոր սեղան քննարկում Մյունխեն, Գերմանիա Արդյո՞ք բազմակողմ կազմակերպությունները դեռ արդիական են ցանցային համագործակցության վրա հիմնված աշխարհակարգում, որը ցնցվեց  բազմակողմ կառույցների  վերաբերյալ ԱՄՆ նախագահի Թրամփի դիրքորոշմամբ: ԱՊՐԻ Արմենիան իր ներդրումն ունեցավ այս շարունակական բանավեճում՝ 2025թ.-ի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպելով (Observer Research Foundation-ի հետ համատեղ) Minilateralism and the Shift from Global Alliances to Targeted Partnerships («Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների») խորագիրը կրող միջոցառում (փետրվար, 14, 2025թ.): Ծրագիր Հիմնական ելույթ՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ Բանախոսներ Վիջայ Չաուտվայլե, Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության արտաքին քաղաքականության վարչության պետ Գորդոն Ֆլեյք, he University of Western Australia-ի Perth USAsia Centre-ի գլխավոր տնօրեն Աննա Վիսլանդեր, Ատլանտյան խորհրդի Հյուսիսային Եվրոպայի հարցերով տնօրեն և Ստոկհոլմում Ատլանտյան խորհրդի գրասենյակի ղեկավար Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Միջոցառումը անվտանգության դաշինքների ապագայի վերաբերյալ քննադատական ​​զրույցների շուրջ միավորեց պետական պաշտոնյաների, դիվանագետների, գիտնականների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների:

ԱՊՐԻ Արմենիա-ORF համատեղ միջոցառում 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Read More »

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկային միջոցառում Երևան, Հայաստան Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեցին «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» զեկույցի հիմնական արդյունքները։ ԱՊՐԻ Արմենիան, համագործակցելով Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ,  նախաձեռնեց այս ուսումնասիրությունը (2024 թվականի հուլիս-սեպտեմբեր) Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան ձևավորող ործոնները ավելի լավ հասկանալու համար: Հետազոտության ընթացքում հարցազրույցների և փակ կլոր-սեղան քննարկումների միջոցով ներգրավվել են հայ, վրացի և ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ՝ ուղղված Հարավային Կովկասը ավելի կայուն, անվտանգ և բարգավաճ տարածաշրջան դարձնելուն։ ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը ներկայացրեց զեկույցի հիմնական արդյունքները՝ ընդգծելով տարածաշրջանում համագործակցային նախաձեռնությունների անհրաժեշտությունը։ Պանելային քննարկմանը մասնակցել են. Ահմադ Ալիլի, Կովկասյան քաղաքականության վերլուծական կենտրոնի տնօրեն Թոմաս Հեկեր, Գերմանիայի խորհրդարանի անդամ, ԱԴԿ Ջոնի Մելիքյան, Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյան, Հարավային Կովկասի անվտանգության հարցերով հետազոտող Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ Մեր գործընկերոջ մասին Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը գործում է Հարավային Կովկասում 1996 թվականից և ծրագրեր է իրականացնում Հայաստանում 2002 թվականից: Հիմնադրամը գործում է որպես լիբերալ ​​քաղաքականության նորարարական հարթակ ավելի քան 60 երկրներում՝ կենտրոնանալով մարդու ազատության, պատասխանատվության և արժանապատվության վրա: Հիմնադրամն աջակցում է քաղաքական, սոցիալական և տնտեսական ինստիտուտներին, որոնք աշխատում են լիբերալ ​​ժողովրդավարությանն, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական շուկայական տնտեսության ոլորտներում: Հայաստանում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այդ նպատակով նրանք իրականացնում են քաղաքականության վերաբերյալ կրթական գործունեություն՝ ուժեղացնելու քաղաքացիների մասնակցությունը։ Հիմնադրամը աշխատում է տեղական գործընկերների հետ՝ աջակցելու նրանց համագործակցության միջոցով: Միևնույն ժամանակ, հիմնադրամը խթանում է միջազգային երկխոսությունը և հայ գործընկերների ինտեգրումը լիբերալ ​​ցանցերում։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան Read More »

ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպում 2024

Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագիրը կրող ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում։ Համաժողովին մասնակցեցին տարածաշրջանային և գլոբալ հարցերի ականավոր փորձագետներ, այդ թվում՝ առաջատար ձայներ, որոնք ներգրավված են Հայաստանի քաղաքականության ապագայի ձևավորման գործում: Երեք ժամ տևողությամբ համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսք են՝ Հայաստանի արտաքին քաղաքական նոր հավասարակշռությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ԱՄՆ նախագահական ընտրությունների պոտենցիալ ազդեցությունը համաշխարհային կայունության վրա, Հայաստանի անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակվող բարեփոխումները և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձգտումը։ Միջոցառումը տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 93-րդ Ընդհանուր ժողովին զուգահեռ: ԱՊՐԻ Ֆորում 2025-ի ցիտատները՝ «Եկե՛ք չփորձենք անցյալի համար մեղավորներ փնտրել — եկե՛ք ընդունենք մեր սեփական պատասխանատվությունը ապագայի համար»։ Ջոն Ֆ. Քենեդի   «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազների գեղեցկությանը»։ Էլեոնոր Ռուզվելտ   «Պարզապես հայի բնույթն է՝ սովորել, գիտելիք ձեռք բերել, հարցեր տալ, ենթադրել, բացահայտել, հորինել, վերանայել, վերականգնել, պահպանել, ստեղծել և տալ»։ Ուիլյամ Սարոյան Միջոցառման ծրագիր (Անգլերեն) October 11 13:00 Lunch and Registration 14:00 Musical Guest 14:10 Words of Welcome Lara Setrakjian, President, APRI Armenia 14:20 The US Election and Strategic Interests in the South Caucasus In the opening session of the APRI New York Meeting, Senior Director of the Atlantic Council’s Eurasia Center Ambassador John Herbst discusses the upcoming US elections and how they could impact US foreign policyin the South Caucasus. Ambassador John Herbst, Senior Director, Atlantic Council’s Eurasia Center Moderator: Nvard Chalikyan, Research Fellow, APRI Armenia 14:45 Armenia’s Foreign Policy Pivot in a Multipolar World Armenia is undergoing a significant transformation in its foreign policy, engaging both new country partners and traditional allies to build up its resilience in military, political, and economic domains. The panel willassess the current state of Armenia’s foreign policy diversification, the potential for a new diplomatic architecture, and the impact of ongoing geopolitical events on the South Caucasus. Dhruva Jaishankar, Executive Director, Observer Research Foundation America Anatol Lieven, Director, Eurasia Program, Quincy Institute for Responsible Statecraft Garo Paylan, Visiting Scholar, Europe Program, Carnegie Endowment for International Peace Michael Rubin, Senior Fellow, American Enterprise Institute Moderator: Anahide Pilibossian, Vice President, Strategy and Development, APRI Armenia 15:35 Musical Guest 15:45 Armenia’s Security in the Quest for Regional Peace In a turbulent and unstable region, Armenia is advancing its security and defense capabilities to protect its territorial integrity. But there remain many challenges and open questions. Where does Armenia’s securitybalance stand today? How can foreign partners engage with Armenia to build up its deterrent and defensive capacities, diminishing the risk of future conflict? Colonel (Retired) Robert Hamilton, Head of Eurasia Research, Foreign Policy Research Institute Nerses Kopalyan, Associate Professor-in-Residence of Political Science, University of Nevada, Las Vegas Leonid Nersisyan, Senior Research Fellow, APRI Armenia Margarita Tadevosyan, Executive Director, Center for Peacemakingtion, George Mason University Practice, Jimmy and Rosalynn Carter School for Peace and Conflict Resolution, George Mason University Moderator: Lara Setrakian, President, APRI Armenia 16:35 Armenia’s Conservative Outreach: On Foreign Policy and Religious Freedom Armenia’s recent diplomatic and military challenges dovetail with the threat to religious freedom worldwide. This discussion will evaluate how Armenia can position itself as a cornerstone of the international religiousfreedom agenda to craft a more effective foreign policy. Ambassador Sam Brownback, Co-Chair, International Religious Freedom Summit, Former US Senator from the State of Kansas, Former US Ambassador-at-Large for International Religious Freedom Moderator: Lara Setrakian, President, APRI Armenia Բանախոսներ Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo Open Popup Speaker Name Affiliation Bio Photo < Page1 Page2 Page3 Page4 Page5 > ԱՊՐԻ Արմենիայի կանոններ ԱՊՐԻ Արմենիան հանձնառություն է ստանձնում ստեղծել երկխոսության միջավայր՝ հիմնված վստահության փոխադարձ հարգանքի վրա։ Մեր պարտքն ու պարտականությունն ենք համարում զերծ պահել գաղափարների փոխանակման գործընթացը խտրականությունից, հետապնդումներից, սպառնալիքներից անհարգալից վարքագծից։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր խոսնակներն ու մասնակիցները կհետեն այս կանոններին։ԱՊՐԻ Արմենիան իրեն իրավունք է վերապահում, ըստ իր հայեցողության, արգելել մուտքը կամ հեռացնել իր կազմակերպած միջոցառումներից ցանկացած անձի։ Դա ներառում է, բայց չի սահմանափակվում այն դեպքերով, երբ մասնակիցը ցուցաբերում է ոչ պատշաճ վարքագիծ կամ չի պահպանում մեր համայնքի բարեվարքության կանոնները։ Մենք մեր միջոցառումների մասնակիցների նկատմամբ որէ տեսակի ոտնձգություն չենք հանդուրժելու։Հուսով ենք, որ մեր միջոցառումներին ներկա հարգարժան խոսնակների, ֆասիլիտատորների մասնակիցների ընկերակցությունը միմիայն բավականություն կպատճառի Ձեզ։ Մեր միջոցառումները կազմակերպվում են փոխըմբռնման ոգուն համահունչ մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր անհատի ներդրումն ընդհանուր գործում։ Հրավիրյալ երաժիշտներ (Անգլերեն) Ara Dinkjian is an Armenian born in the United States in 1958. His earliest professional musical experience was accompanying his father Onnik Dinkjian, a renowned Armenian folk and liturgical singer.Ara learned several Western and Eastern instruments (piano, guitar, dumbeg, clarinet) and in 1980 graduated from the Hartt College of Music, earning the country’s first and only special degree in the instrument for which he has become most well-known, the oud.For more than 40 years, he served as organist in the Armenian Apostolic Church. Throughout his musical life, Ara has continued to develop his highly personal compositional style, which blends his Eastern and Western roots. In 1985, to help realize these compositions and musical concepts, Ara formed his instrumental quartet, Night Ark, which recorded four CDs for RCA/BMG and Universal/PolyGram. Ara’s compositions have had a universal appeal. His songs have been recorded by world-famous instrumentalists and singers in 16 languages, demonstrating that music does indeed unite people and cultures.The documentary film “Garod” tells the story of how Onnik Dinkjian kept Armenian folk music alive in the diaspora, and handed it down to his son Ara.Ara Dinkjian continues to compose, perform, record, and teach, while creating his own unique musical landscape. October 11 13:00 Lunch and Registration 14:00 Musical Guest 14:10 Words of Welcome Lara Setrakjian, President, APRI Armenia 14:20 The US Election and Strategic Interests in the South Caucasus In

ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպում 2024 Read More »

ԱՊՐԻ Ֆորում 2024

Երևան, Հայաստան ԱՊՐԻ Արմենիայի եռօրյա ֆորումը մեկնարկեց Հայաստանի և տարածաշրջանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ խորքային քննարկումներով։ Առանցքային ելույթների, անմիջական զրույցների և բովանդակալից պանելային քննարկումների միջոցով մենք ուսումնասիրեցինք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքերը, վերլուծեցինք փոփոխվող աշխարհակարգի անվտանգային բարդությունները և բացահայտեցինք այն հեռանկարային դիվանագիտական հնարավորությունները, որոնք Հայաստանը կարող է առաջարկել։ Օրվա ընթացքում տեղի ունեցան հատուկ նիստեր՝ նվիրված երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև բնապահպանական դիվանագիտությանը և կայուն ապագայի կերտմանը։ 2-րդ օրը նվիրված էր Հայաստանի տնտեսական ապագային և կայուն բարգավաճման հնարավորություններին։ Ուսումնասիրվեցին այլ երկրների տնտեսական հաջողված վերափոխումների ոգեշնչող օրինակները՝ կենտրոնանալով այն հարցերի վրա, թե ինչպես կարող է Հայաստանը ներգրավել զգալի ներդրումներ և բարելավել իր ենթակառուցվածքները։ Քննարկվեցին նաև այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, մաքուր էներգիայի լուծումները և թվային հարմարվողականությունը։ Կեսօրից հետո քննարկումների շրջանակն ընդլայնվեց՝ ներառելով շրջակա միջավայրը, առողջապահությունը, տրանսպորտը և արհեստական բանականությունը՝ արտացոլելով Հայաստանի զարգացման հեռանկարների համապարփակ մոտեցումը։ Երկրորդ օրն ամփոփվեց Հայաստանում կենսունակ ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանն ուղղված ոգեշնչող ելույթով։ Համաժողովի եզրափակիչ օրն անդրադարձ կատարվեց Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական զարգացմանը և մարդկային ներուժին։ Ուսումնասիրվեց երկրի քաղաքական ուղու վերաբերյալ հանրային կարծիքը, վերլուծվեցին առանցքային երկկողմ հարաբերությունները (մասնավորապես՝ Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հետ) և անվտանգային կարևորագույն գործոնները փոփոխվող աշխարհում։ Բացի այդ, տեղի ունեցան քննարկումներ կրթության և միջազգային գործընկերության միջոցով մրցունակ աշխատուժի ձևավորման, Լեռնային Ղարաբաղի հայության ապագայի և Հայաստանի մարզային համայնքների հզորացման թեմաներով։ https://vimeo.com/manage/videos/1069914104   ԱՊՐԻ Ֆորում 2024-ի ցիտատները՝ «Մենք՝ բարեկամներս, հազարամյա մշակույթ ունեցող ժողովրդի ժառանգներն ենք։ Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ մենք մեր պատվավոր ուրույն տեղն ենք զբաղեցնում: Դարեր շարունակ, չնայած դժվարություններին, ամենածայրահեղ պայմաններն անգամ ի զորու չեն եղել կոտրելու այդ շղթան, ազգային մեր մշակույթը շարունակաբար հաղթանակել է:» Զապել Եսայան  «Երեկվա օրը մերը չէ, որ կարողանանք այն վերականգնել, սակայն վաղվա օրը մեզնից է կախված՝ կհաղթենք, թե՞ կպարտվենք։» Լինդոն Բ. Ջոնսոն «Եթե չկարողանամ անցնել մի դռնով, ապա կանցնեմ մյուսով կամ մեկ այլ դուռ կգտնեմ: Խիստ մռայլ ներկային միշտ գալիս է փոխարինելու հրաշալի ինչ-որ մի բան:» Ռաբինդրանաթ Թագոր Միջոցառման ծրագիր Հունիսի 26 Հունիսի 27 Հունիսի 28 9:00 Գրանցում 9:25 Բացման խոսք Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 9:30 Մոդուլ. Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը փոփոխվող աշխարհակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր իր աշխարհաքաղաքական հարաբերություններում կարորագույն տեղաշարժեր է իրականացնում ՝ ներգրավելով նոր գործընկեր երկրների քաղաքական, դիվանագիտական ռազմական ոլորտներում կառուցելով կախվածությունների նոր մատրիցա: ԱՊՐԻ ֆորում 2024-ի այս բացման նիստը նվիրված կլինի տարածաշրջանային միջազգային հեռանկարներին՝ ներկաներին Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ  համապարփակ պատկերացում տալու նպատակով: Այն նա լույս կսփռի Հարավային Կովկասում խաղաղության կայունության համար սպասվող հնարավորությունների մարտահրավերների վերաբերյալ: Հիմնական զեկույց Արմեն Գրիգորյան, քարտուղար, ՀՀ Ազգային Անվտանգության Խորհուրդ Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա Պանելային քննարկում Դեսպոինա-Ինո Աֆենտուլի, գործադիր տնօրեն, Միջազգային հարաբերությունների ինստիտուտ Գնդապետ (թոշակի անցած) Ռոբերտ Է. Հեմիլթոն, Եվրասիայի հարցերով հետազոտությունների բաժնի ղեկավար, Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Աբհինավ Պանդյա, հիմնադիր, տնօրեն գործադիր տնօրեն, Ուսանաս հիմնադրամ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 10:45 Փոխգործակցության ընդլայնում ԵՄ-Հայաստան հարաբերությունների սահմանների փորձարկում Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական միության Հայաստանի միջ կապերի ընդլայնման աջակցության մասին հրապարակային հայտարարություններն էլ ավելի են ինտենսիվացել, ընդհուպ մինչ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բաց հայտարարությունները: Որո՞նք են Հայաստանի հետ ԵՄ ներգրավվածության հնարավորություններն ու սահմանափակումները: Ինչպե՞ս են նրանք համապատասխանում Հարավային Կովկասի արտաքին քաղաքականության տեսլականին: Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոս, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Արմինե Գ. Մարգարյան, հիմնադիր նախագահ, «Կանայք գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոն Շտեֆան Մայսթեր, «Միջազգային կարգ ժողովրդավարություն» ծրագրի Արելյան Եվրոպայի, Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի հարցերով ղեկավար, Գերմանիայի արտաքին գործերի խորհուրդ Ամանդա Փոլ, համաշխարհային ծրագրում Եվրոպայի հարցերով ղեկավարի տեղակալ քաղաքական ավագ վերլուծաբան, Եվրոպական քաղաքականության կենտրոն Հյուգո ֆոն Էսեն, վերլուծաբան, Ստոկհոլմի Արելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն Մոդերատոր. Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա 11:30 Սուրճի ընդմիջում 12:00 Ինչպես օգտագործել տեխնոլոգիան՝ ի շահ վաղվա օրվա Ջիմի Ուելսը, Վիքիպեդիայի հիմնադիրը ժամանակակից ինտերնետի առաջատարներից մեկը, կիսվում է իր գաղափարներով արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման միջոցովապագայի կերտման մասին, թե ինչպես դրանք կարող են փոխել մեր աշխարհը: Ինչպե՞ս կարող ենք կիրառել լավագույն տեխնոլոգիաները՝ ապագան կառուցելու նպատակով՝ միաժամանակ խուսափելով մարդկությանը սպառնացող վտանգներից: Ջիմմի Ուելս, հիմնադիր, Wikipedia Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 12:30 Բնապահպանական դիվանագիտության խթանում.գործընկերություն հանուն կայուն ապագայի Համակազմակերպիչ՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն Կլիմայական ճգնաժամի, կենսաբազմազանության արագ վերանալու, քաղցրահամ ջրի վատնման վտանգավոր քիմիական նյութերով աղտոտման համատարած սպառնալիքի հետանքով առաջացած մարտահրավերները հաղթահարելու նպատակով յուրաքանչյուր երկիր պետք է նորարարական համագործակցություն հաստատի օգտագործի ոլորտում առկա աշխարհի փորձը: Այս պանելային քննարկումն ուսումնասիրելու է, թե ինչպես են երկրները զարգացնում այս կարորագույն համագործակցությունները՝ դարձնելով բնապահպանական խնդիրները իրենց արտաքին քաղաքականության անկյունաքար: Խոսելով այն մասին, թե ինչպես բնապահպանական դիվանագիտությունը կարող է նպաստել հակամարտությունների լուծմանը վերափոխել միջազգային հարաբերությունները, քննարկման ընթացքում կբացահայտվի նման համագործակցության փոխակերպող ներուժը՝ կերտելու կայուն համատեղ ապագա։ Ն.Գ. տկն. Նիլակշի Սահա Սինհա, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Մոդերատոր. Ալեն Ամիրխանյան, տնօրեն, Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան 13:00 Ճաշի ընդմիջում երաժշտություն 14:00 Ապագա անվտանգություն. պաշտպանության զսպման նոր բանաձ Հարավային Կովկասում, ինչպես աշխարհի շատ այլ հատվածներում, անվտանգության պահպանման հին բանաձը ուժերի աշխարհառազմավարական վերափոխումների վարքի գլոբալ նորմերի անկման պատճառով այլս չի գործում: Որո՞նք են այն նոր կանոնակարգերը, որոնք գալիս են փոխարինելու հներին: Ինչպե՞ս կարող են նոր տեխնոլոգիաները ռազմական գործողությունների փոփոխվող բնույթը ազդել խաղաղության կայունության վրա: Ի՞նչ ռազմավարություն պետք է որդեգրի յուրաքանչյուր երկիր՝ ապագայում անվտանգություն ապահովելունպատակով: Փորձագետները կքննարկեն փաստահեն մոտեցումները նորարարական տեխնոլոգիաները, որոնք փոխակերպում են ազգային միջազգային անվտանգության համակարգերը՝ անդրադառնալով կիբերպաշտպանության, առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների անվտանգության ավանդական ոչ ավանդական միջոցների ինտեգրմանը: Աշոտ Ղուկասյան, գլխավոր տնօրեն, Bootech Տիգրան Հովհաննիսյան, ղեկավար, Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոն Մանու Փաբբի, գլխավոր խմբագիր, The Economic Times Գեներալ-լեյտենանտ Արուն Սահնի, վաստակավոր գիտաշխատող, CLAWS ռազմավարական խորհրդական, TATA Group Մոդերատոր. Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 14:45 Հայաստանի անվտանգության ամրապնդում.ամփոփելով վերջին մեկ տարին Գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը վերադառնում է ԱՊՐԻ-ի ֆորում ՝ քննարկելու Հայաստանի անվտանգության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։ Թեմաները կներառեն ռազմական արդիականացում,կիբերանվտանգության միջոցառումներ տարածաշրջանային անվտանգության համագործակցություն: Նիստի ընթացքում կքննարկվեն ռազմավարական մոտեցումները, գործնական լուծումները նոր իրականացվող բարեփոխումները, որոնք սահմանում են Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության ուղղությունը։ Գնդապետ Ժիրայր Ամիրխանյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի օգնական, ՀՀ պաշտպանության նախարարություն Մոդերատոր. Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 15:15 Նոր երկրների հետ գործընկերային հարաբերություններիհաստատում. քայլ դեպի առաջ Վերջին տարվա ընթացքում Հունաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան Հայաստանը վարել են բազմակողմ բանակցություններ, որոնք դուռ են բացել համագործակցության ավելի բարձր մակարդակների համար:Որտե՞ղ է այն սկսել պտուղներ տալ: Ինչի՞ կարող է դա հետագայում հանգեցնել երկկողմ բազմակողմ համագործակցության ձաչափերում։ Դեսպոինա-Ինո Աֆենտուլի, գործադիր տնօրեն, Միջազգային հարաբերությունների ինստիտուտ Գնդապետ Բրունո Կունա, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի բազմակողմանի գործողությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, DGRIS Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Գեներալ-լեյտենանտ Արուն Սահնի, վաստակավոր գիտաշխատող, CLAWS ռազմավարական խորհրդական, TATA

ԱՊՐԻ Ֆորում 2024 Read More »

Հայ-հնդկական երկխոսությունը Ռաիսինա 2024-ի ընթացքում

Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական համաժողովի՝ Ռաիսինա երկխոսության, բացման նիստը Հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ Նյու Դելի, Հնդկաստան Փետրվարի 21-ին Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (APRI Armenia), համագործակցելով Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) հետ, համատեղ հյուրընկալել է Հնդկաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական ուսումնասիրություններին նվիրված գլխավոր համաժողովներից մեկի՝ «2024 Ռաիսինա երկխոսության» բացման սեսիաներից մեկը՝ «Հայ-հնդկական երկխոսությունը»։ «Ռաիսինա երկխոսությունը» անցկացվում է ամեն տարի Նյու Դելի քաղաքում, որն իրականացվում է Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում։ «Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում բացման խոսքով հանդես եկան ԱՊՐԻ Արմենիայի նախագահ՝ Լարա Սեդրակյանը և ORF նախագահ՝ պարոն Սանջոյ Ջոշին։ Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը։ Երկու պանելային քննարկումները հաջորդեցին բացման խոսքին։ Առաջին պանելի ընթացքում քննարկվեց «Հայ-հնդկական ռազմաշխարհագրական համագործակցություն. անվտանգությունից պաշտպանություն»։ Խոսնակները քննարկեցին աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և Հայ-հնդկական հարաբերությունների հետևանքները պաշտպանության և դիվանագիտության ոլորտներում։ Խոսնակներ՝ Նվարդ Չալիկյան, Գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Բենիամին Պողոսյան, Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Դեսպան Ռինա Պանդեյ, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Մանու Փաբբի, Ավագ խմբագիր, The Economic Times Մոդերատոր՝ Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա «Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Նոր աշխարհատնտեսական հարթակի ձևավորում. տեխնոլոգիա, էներգիա, կապակցում» խորագիրը կրող հարցին: Մասնավոր հատվածի և ակադեմիայի խոսնակները քննարկեցին տեխնոլոգիաների և արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Խոսնակներ՝   Գրիգոր Հարությունյան, Ներդրումների տնօրեն, «Ամբեր Կապիտալ» Հայաստան Րաֆֆի Քասարջյան, գործադիր տնօրեն, «Սենսյան» ՍՊԸ Գուլշան Սաչդևա, Պրոֆեսոր, Եվրոպական հետազոտությունների կենտրոն, Ջավահառլալ Ներու համալսարան Նիլանջան Գոշ, Տնօրեն, Նոր տնտեսական դիվանադիտութան կենտրոն, ORF Կալկաթա Մոդերատոր՝ Շաիրի Մալհոտրա, Եվրոպական հարցերով գիտաշխատող, Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՊՐԻ Արմենիան ORF-ի հետ համատեղ հյուրընկալում են «Հայ-հնդկական երկխոսությունը»։ Կարդալ ավելին համաժողովի ձեռքբերումների և կարևոր այլ մանրամասների մասին՝ այստեղ։

Հայ-հնդկական երկխոսությունը Ռաիսինա 2024-ի ընթացքում Read More »

eu-Armenian relations

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը

Օնլայն քննարկում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ Միջոցառման գործընկեր՝ https://www.youtube.com/watch?v=sIc5P-E-bXw 2024 թվականի, փետրվարի 8-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը ԱՊՐԻ Արմենիայի հետ համագործակցությամբ կազմակերպել էին  «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը» օնլայն քննարկումը։  Հայաստան և ԵՄ հարաբերություններում աննախադեպ թափ է հաղորդվում։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը «պատրաստ է ավելի մոտենալ Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։  Քանի դեռ ավելի սերտ համագործակցության ուղությունները եզրագծվում են, ԱՊՐԻ Արմենիայի և  Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված վերջին զեկույցում նշված է, որ ԵՄ և Հայաստան հարաբերություններում բացակայում է  երկարաժամկետ ռազմավարական տեսլականը։ Ինչպես նաև ոչ հստակ է ԵՄ ցանկությունը և կարողությունը Հայաստանի անվտանգային կարիքներին համարժեք արձագանքելու տեսանկյունից՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի շարունակվող ռիսկի և Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական դաշինքի ֆոնին։ Խոսնակներ՝ Նորին մեծություն Դիրք Շուեբել – ԵՄ Արևելյան գործընկերության հատուկ հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն Նորին մեծություն Տիգրան Բալայան- դեսպան, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունը Վիոլա վոն Քրամոն – Եվրոպական պառլամենտի անդամ Մարի Դումոուլին – Տնօրեն, Վայդեր եվրոպական ծրագիր, Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդ Անահիտ Փիլիպպոսյան – Ռազմավարության և զարգացման գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Մոդերատոր՝ Սոնյա Շիֆֆերս – Տնօրեն, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսի գրասենյակ- Հարավային Կովկասի տարածաշրջան

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը Read More »

Strengthening

Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ

Համատեղ միջոցառում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջան:  Երևան, Հայաստան 2024 թվականի հունվարի 25-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համատեղ տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագիրը կրող միջոցառումը։  Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների այս կարևոր փուլում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիան իրականացրեց վեց շաբաթյա հետազոտություն՝  ավելի լավ հասկանալու այս զարգացող և բազմակողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի տեսանկյունից: Հետազոտությունն ընդգրկել է և’ հայ, և’ եվրոպացի շահառուների՝ պետական պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքացիական հասարակության անդամների Երևանում և Բրյուսելում, առաջարկներ են եղել նաև նպաստելու պաշտոնական քաղաքականության երկխոսությունը։  Բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ն.Գ. Տիգրան Բալայանը  և Հայաստանում Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության դեսպան՝ Վիկտոր Ռիխտերը, ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ` Անահիտ Պիլիպպոսյանը։ ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող՝ Մառա Նազարյանը ներկայացրեց զեկույցի հիմնական եզրահանգումները, նշելով առկա հնարավությունները և մարտահրավերները՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։  Խոսնակներ՝ Սամվել Մկրտչյան, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սոնյա Շիֆերս, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Աննա Գևորգյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Սիլյա Կասման, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի երևանյան գրասենյակի մասին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի (ՀԲՀ) երևանյան մասնաճյուղը ՀԲՀ Թբիլիսիի գրասենյակի մաս է (Հարավային Կովկասի տարածաշրջան)։ Գրասենյակի հիմնական նպատակն է նպաստել Հարավային Կովկասի ժողովրդավարացման գործընթացին: ՀԲՀ երևանյան գրասենյակը խթանում է գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, սոցիալական և բնապահպանական արդարությունը: Ամբողջական զեկույցն այստեղ

Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ Read More »

Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները

Համատեղ վեբինար Candid հիմնադրամի հետ Միջոցառման գործընկեր՝ https://vimeo.com/896100464?share=copy Այս տարվա ընթացքում արձանագրվել է Գերմանիայի ներգրավվածության արագացում Հայաստանի հետ հարաբերություններում՝ Լեռնային Ղարաբաղի անկման և Ադրբեջանի հետ նոր լարվածության ֆոնին: Թեև Եվրամիության գլխավորած բանակցային գործընթացը կարծես թե կանգ է առել, Գերմանիան, ըստ երևույթին, ակտիվացրել է իր երկխոսությունը Հայաստանի հետ՝ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի և Դաշնային հետախուզական ծառայության նախագահի այցերով: Հաշվի առնելով իր տնտեսական և քաղաքական կապիտալը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ինչպե՞ս կարող է Բեռլինն ավելի մեծ դեր խաղալ կայուն խաղաղության կառուցման գործում։ Ո՞րոնք են Գերմանիայի առաջնահերթությունները Հայաստանի հետ  հարաբերություններում։ Վեբինարը կազմակերպվել էր Candid հիմնադրամի և ԱՊՐԻ Արմենիայի կողմից։ Նպատակը մի շարք հարցերի և պատասխանների վերհանումն էր։ Խոսնակներ՝ Լեո Վիգգեր – Գործընկեր, Candid հիմնադրամ Դոկտոր Ստեֆան Մեիսթեր – Գլխավոր, Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, և Կենտրոնական Ասիայում պատվերի և կառավարման կենտրոն, Արտաքին կապերի գերմանական խորհուրդ Դոկտոր Սոնյա Շիֆֆերս – Տնօրեն, Թբիլիսի գրասենյակ- Հարավային Կովկասի տարածաշրջան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամ Լարա Սեդրակյան – Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան – Ռազմավարության և զարգացման գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները Read More »

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար