Երևան, Հայաստան 2023 թվականի ԱՊՐԻ ֆորումը` Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի տարեկան հավաքը, «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրի ներքո միավորեց քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և քաղաքացիական հասարակության և բիզնես առաջնորդներին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին առկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Հայաստանի կայունությունն ու կայուն զարգացումը խթանելու ուղիները: Ծրագիրը ներառում էր փորձագիտական քննարկումներ մի շարք թեմաների շուրջ և առանձին համապարփակ քննարկումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ԱՊՐԻ Ֆորում 2023-ի ցիտատները՝ «Կարելի է տեսնել ապագան, բայց դրանում ապրելն անհնարին է։ Կյանքն անցումային շրջան է:» Թաուֆիկ Ռահիմ «Հուսահատության հակաթույնը գործողությունն է:» Ջոան Բաեզ Միջոցառման ծրագիր Հոկտեմբերի 25 Հոկտեմբերի 26 Հոկտեմբերի 27 8:30 Գրանցում 9:00 Բացման խոսք եւ բաց քննարկում Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 9:45 Մարդու իրավունքների ամրապնդումը որպես տարածաշրջանայինկայունության հենասյուն Մարդու իրավունքների պաշտպանությունը գնալով ավելի դժվար է թվում մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ դեռ վերականգնվում են անցյալի վերքերից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը թե՛ գործնական, թե՛ վերլուծական տեսանկյունից ներկայացնելու է մարդու իրավունքների խախտումներին հակազդելու եւ նորերի առաջացումը կանխելու կառուցվածքային մոտեցումը: Այն ներառում է քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային գործընկերների ինտեգրումը տարածաշրջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման գործում։ Անահիտ Մանասյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Մոդերատոր. Անուշ Պաղտասարեան, հիմնադիր եւ նախագահ, Rerooted 10:15 Հարց ու պատասխան Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ Միջազգային իրավունքի փորձագետ Անուշ Բաղդասարյանը կարճ ինտերակտիվ քննարկման ընթացքում անդրադառնալու է Միջազգային քրեական դատարանին միանալու Հայաստանի որոշման իրավական հետեւանքներին: Անուշ Պաղտասարեան, հիմնադիր եւ նախագահ, Rerooted Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 10:30 Փնտրելով կայունություն բազմաբեւեռ աշխարհում Մեր տարածաշրջանից դուրս եւս շատ երկրներ առնչվում են բազմաբեւեռ աշխարհում աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում առաջացող կայունության հետ կապված ռիսկերին: Սանջոյ Ջոշին՝ ObserverResearch Foundation-ի նախագահը, կիսվելու է իր մտորումներով, թե ինչպես կարելի է կայունություն գտնել փոթորկոտ ժամանակներում: Սանջոյ Ջոշի, նախագահ, Observer Research Foundation Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 11:00 Սուրճի ընդմիջում 11:15 Դարձնելով դիվանագիտությունը Հարավային Կովկասում արդյունավետ Սկսելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ելույթով՝ քննարկելու ենք բանակցությունների համար այս խրթին ճանապարհին արդյունավետ դիվանագիտության հեռանկարները: Պանելային քննարկման ընթացքումմասնակիցները տարբեր տեսանկյուններից քննարկելուեն տեւական խաղաղության համաձայնագրի ռիսկերը եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Տոյվո Կլաար, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Եվրամիություն Տաթեւիկ Հայրապետյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ Օլեսյա Վարտանյան, Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող, Միջազգային ճգնաժամային խումբ Մոդերատոր. Բենիամին Պողոսյան,, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 12:30 Ճաշի ընդմիջում եւ երաժշտություն 13:30 Կիբերանվտանգությունը փոքր պետությունների համար Կիբեր ասպարեզը դարձել է ավելի ու ավելի կարեւոր աշխարհաքաղաքական եւ ազգային զարգացման տեսանկյունից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը հանրային խորհրդակցության ընթացքում կիսվելու է Հայաստանի կիբերանվտանգության զարգացման կոնկրետ ծրագրերով։ Գևորգ Մանթաշյան, նախարարի առաջին տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարություն Մոդերատոր. Երվանդ Զորյան, գլխավոր ճարտարապետ, Սինոփսիս 14:00 Մարդասիրական արձագանքի վերափոխում Լեռնային Ղարաբաղի հայերի համար Զրուցելով Լեռնային Ղարաբաղի աղետից անմիջապես տուժած մարդկանց հետ՝ մեր պանելային քննարկման ժամանակ ուսումնասիրելու ենք փաստերի վրա հիմնված գործնական ռազմավարություններ՝ արդյունավետ մարդասիրական արձագանք ապահովելու համար: Ոլորտում իրենց ակտիվ աշխատանքի արդյունքում տեղեկացված լինելով՝ փորձագետները հանդես կգան հստակ առաջարկներով՝ լավագույնս ծառայելու այն մարդկանց, ովքեր լուրջ կարիքի առջեւ են կանգնած: Արտակ Բեգլարյան, անկախ փորձագետ Մարինա Մալխասյան, գլխավոր գործադիր տնօրեն, համահիմնադիր, Արդյունավետ Կառավարություն hիմնադրամ Մարինա Մխիթարյան, գործադիր տնօրեն, ՀԲԸՄ Հայաստան Մոդերատոր. Քիմ Հեքիմյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 15:30 Սուրճի ընդմիջում 15:45 Զարգացնելով հանրային առողջապահությունն ու ճգնաժամայինիրավիճակներին արձագանքը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով պատասխանատու է Հայաստանի առողջապահական համակարգերի ամրապնդման, ինչպես նաեւ նոր ժամանած փախստականների խնամքի համար, կանդրադառնա Հայաստանում մարդկանց բարեկեցության ուղղությամբ արվող քայլերին: Անահիտ Ավանեսյան, նախարար, ՀՀ առողջապահության նախարարություն Մոդերատոր. Քիմ Հեքիմյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 16:15 Լեռնային Ղարաբաղ. հետեւանքները եւ առաջընթացի ուղին Վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի երկար ու դժվարին ուղու մասին մտորումներով՝ Լեռնային Ղարաբաղում իր ուրույն ձայնը ունեցող լրագրողներից մեկը կիսվելու է իր տեսլականով, թե դեպի ուր ենք մենք գնում:. Սիրանուշ Սարգսյան, անկախ լրագրող Մոդերատոր. Գրետա Ավետիսյան, ազգային հաղորդակցության հարցերովղեկավար, ԱՊՐԻ Արմենիա 16:45 Ինչպես ընթանալ առաջ. Դասեր Կարո Արմենից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կարո Արմենը կիսվելու է իր տեսլականով, թե ինչպես շարունակել կերտել ապագան եւ գտնել ներքին ուժ դժվարին պահերին։ Կարո Արմեն, հիմնադիր եւ տնօրեն, Հայաստանի մանուկներ հիմնադրամ Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 17:15 Փակման խոսք եւ բաց քննարկում 8:30 Գրանցում 9:00 Բացման խոսք եւ բաց քննարկում Գևորգ Թամամյան, ղեկավար, Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոն Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 9:30 Հաղորդակցային միջանցքները Հարավային Կովկասում Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ նոր ճանապարհները, երկաթուղիները եւ կապի այլ նախագծերը տարածաշրջանի համար: Ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ նպատակներով են դրանք մշակվելու։ Ի՞նչ կնշանակի այս նոր ձեւաչափի միջպետական համագործակցությունը խաղաղության եւ կայունությանտեսանկյունից։ Պանելային քննարկման ժամանակ փորձագետները կվերլուծեն առաջիկա տարիներին տարածաշրջանային հաղորդակությունները ձեւավորող տարբեր գործոնները: Գրիսթին Առաքելեան, գլխավոր գործադիր տնօրեն, Theraxios Արթուր Խաչիկյան, դասախոս, Հայ-ռուսական համալսարան Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Մոդերատոր. Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 10:00 Ազգային վերափոխման հայեցակարգի առաջմղում Երկու պետական ծառայողներ, ովքեր աշխատում են Հայաստանի վերափոխման ռազմավարության եւ պետական կառավարման ոլորտում բարեփոխումների վրա, մանրամասն զրուցելու են այն մասին, թե ինչպես բարելավել եւ նոր մակարդակի հասցնել կառավարության աշխատանքը: Այս զրույցի ժամանակ կլինեն ինչպեսհայեցակարգային, այնպես էլ գործնական մոտեցումներ՝ քննարկելու Հայաստանի հանրային հատվածի թիրախավորված փոփոխությունները: Հակոբ Աբրահամյան, վարչապետի օգնական, ՀՀ վարչապետի աշխատակազմ Վիկտորյա Այդինյան, խորհրդական, ՀՀ փոխվարչապետի գրասենյակ Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա 10:30 Խորհելով պետականության մասին Հայաստանի ամերիկյան համալսարանի երկու հարգարժան պրոֆեսորներ կիսվելու են իրենց մտքերով պետականության, քաղաքացիության, քաղաքացիական զարգացման եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ստեփան Աստուրյան, տնօրեն, Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան Վաչե Գաբրիելյան, դեկան, Մանուկեան Սիմոն Գործարարության եւտնտեսագիտության ֆակուլտետ, Հայաստանի ամերիկյան համալսարան Մոդերատոր. Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա 11:00 Սուրճի ընդմիջում 11:15 Խորհելով արտաքին քաղաքականության մասին. ԵՄ դերըՀարավային Կովկասում Հաշվի առնելով Եվրամիության ակտիվ դերակատարումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործում, ինչպե՞ս է 27 պետությունների դաշինքը հասնելու տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հասնելու արտաքին քաղաքական նպատակներին: Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության եւ զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Սոնյա Ստոյանովիչ Գաջիչ, անկախ հետազոտող, Բելգրադի անվտանգության քաղաքականության կենտրոնի խորհրդի անդամԴենիս Սամմութ, տնօրեն, LINKS Europe Մոդերատոր. Լեո Ուիգեր, ասոցացված գործընկեր, Candid Foundation 12:00 Առաջընթաց Հայաստանի թվայնացման գործընթացում 2022 թվականին Հայաստանի Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի ստեղծումը շրջադարձային քայլ էր երկրի անվտանգ թվայնացման ճանապարհին։ Ներսես Երիցյանը, ով խորհրդի առաջին ղեկավարն է, կքննարկի, թե ինչպես է բարեփոխումների եւ միջազգային գործընկերության օրակարգը ձեւավորում Հայաստանի թվային ապագայի ծրագրերը։ Ներսես Երիցյան, ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Մոդերատոր. Երվանդ Զորյան, գլխավոր ճարտարապետ, Սինոփսիս 12:30 Ճաշի ընդմիջում եւ երաժշտություն 13:30 Կարողությունների զարգացում ազգային պաշտպանության ոլորտում Հայաստանում վաղուց սպասված ռազմական բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցում խոսելու ենք