ԱՊՐԻ Ֆորում 2022
Երևան, Հայաստան ԱՊՐԻ Ֆորում 2022»-ը փակ համաժողով էր, որը տեղի ունեցավ Երևանում 2022 թ․ հունիսի 15-17-ը։ «Անվտանգություն, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո անցկացվող միջոցառումը ԱՊՐԻ Արﬔնիա անկախ հետազոտական ինստիտուտի բացման համաժողովն էր, որը միավորեց մասնագետների ամբողջ աշխարհից՝ մի շարք կենսական կարևոր քննարկումների շուրջ: Համաժողովի ընթացքում արծարծվեցին աշխարհաքաղաքականության, անվտանգության, ճգնաժամային առաջնորդության և ազգային զարգացմանն առնչվող հարցեր։ https://vimeo.com/814903199 ԱՊՐԻ Ֆորում 2022-ի ցիտատները՝ Մենք չեն կարող մեզ թույլ տալ փախչելու կամ թաքնվելու շռայլությունը, քանի որ մի շատ կոնկրետ բան ենք փորձում անել։ Ունենք խոչընդոտ, որը պետք է հաղթահարել եւ վերափոխել։ Ոչ ոք չի պատրաստվում Ձեզ փրկել։ Եթե ուզում ենք անել այն, ինչ իսկապես ուզում ենք՝ հասնել մեր նպատակներին, ապա դա անելու միայն մեկ ճանապարհ կա, այն է՝ ճիշտ գործողություններով արձագանքել առկա խնդիրներին։ Հետեւաբար, մենք միշտ կարող ենք ելնել մեր առջեւ ծառացած խոչընդոտներին ընդառաջ՝ դրսեւորելով հետեւյալը (սա է միակ ճանապարհը). էներգիա հաստատակամություն համաձայնեցված եւ կշռադատված գործընթաց հետեւողական քայլեր եւ դիմակայունություն պրագմատիզմ ռազմավարական տեսլական ճարպկություն եւ հնարամտություն, ինչպես նաեւ բաց չթողնել հնարավորությունը եւ շրջադարձային պահերը։ Երբ մարդիկ հարցնում են, թե որտեղ ենք մենք, ինչ ենք անում, ինչպես է զարգանում «իրավիճակը», պատասխանը պետք է հստակ լինի. մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մոտենում ենք նպատակին։ Ձախողմանն արձագանքում ենք՝ կրկնակի շատ աշխատելով։ Ռայան Հոլիդեյ «Ճիշտ ուղին խոչընդոտն է» Միջոցառման ծրագիր Հունիս 15 Հունիս 16 Հունիս 17 11:30 Գրանցում եւ ճաշ 13:30 Բացման եւ ողջույնի սեսիաներ 14:30 Բացման խոսք Հայաստանի ամենանվիրված եւ երկար պաշտոնավարած պաշտոնյաներից մեկը ներկայացնում է իր կարծիքն առ այն, թե ինչ կարող ենք մենք անել կայունություն եւ բարեկեցություն ստեղծելու համար՝ նույնիսկ փոթորկուն ժամանակներում։ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուսալի առաջնորդի օրինակ է հանդիսանում. նա կներկայացնի իր դիտարկումներն ապագայի տեսլականի ստեղծման վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող ենք լավագույն ընթացք հաղորդել Հայաստանի զարգացմանը։ Մարտին Գալստյան, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա» 15:30 Համագործակցություն տարանջատման դարաշրջանում Մեծապես բեւեռացված քաղաքական միջավայրում ինչպե՞ս կարող են տարբեր խմբեր միասին աշխատել եւ կառուցողական լուծումներ գտնել հանուն երկրի զարգացման։ Ինչպե՞ս կարող են տարբեր տեսակետներ եւ կարծիքներ ունեցող մարդիկ համագործակցության եզրեր գտնել։ Վերջին տարիների ընթացքում աճող քաղաքական բեւեռվածությունն առանցքային խնդիր է դարձել աշխարհի տարբեր երկրներում։ Այս սեսիայի ընթացքում կփորձենք հաղթահարել այդ զարգացումները՝ ավելի ներդաշնակ ապագա կառուցելու նպատակով։ Արման Թաթոյան, Հայաստանի ամերիկյան համալսարան Մոդերատոր: Երվանդ Զորյան, «Synopsys» 16:30 Միջազգային բանախոսություն. 21-րդ դարում կառավարությանն անհրաժեշտհմտությունները Ներկա արագ փոփոխվող ու բարդացող աշխարհում կառավարությունները պետք է առաջնորդության նոր ձեւեր որդեգրեն, որպեսզի կարողանան հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերները։ Այս սեսիան անդրադառնում էայն հարցին, թե «ինչ» պետք է անի եւ «ինչպես» պետք է գործի արդյունավետ կառավարությունը՝ հիմնվելով տասնյակ երկրներից քաղված դասերի վրա։ Լիզա Ուիթերը կարեւոր դիտարկումներ կներկայացնի իր կողմից համահիմնադրված «Apolitical» հարթակի վերաբերյալ, որտեղ աշխարհի տարբեր երկրների քաղծառայողները կիսվում են լավագույն փորձով՝ հանրային կառավարումը բարելավելու նպատակով։ Լիզա Ուիթեր, «Apolitical» Մոդերատոր: AԱնահիտ Փիլիպոսյան, «BlackRock» Մոդերատոր:Էրիկ Հակոբյան, «ՍիվիլՆեթ» 17:00 Խաղաղություն/բանակցություններ. ի՞նչ է ընկած անդին Նույնիսկ լավագույն ժամանակներում խաղաղ բանակցությունները բարդ դինամիկայով գործընթաց են, որոնք պանջում են խորը վստահություն եւ նրբանկատություն, ինչպես նաեւ ստեղծագործ ու նորարարական գաղափարներ։Այս սեսիայի ընթացքում տարածաշրջանային խաղաղ բանակցությունները կհայտնվեն ավելի լայն պատմական համատեքստում, կփորձենք բացահայտել, թե ինչպես են այլ երկրներ անցել դեպի խաղաղություն տանող իրենց ուղին, եւ ինչ դասեր կարելի է քաղել նրանց փորձից։ Փ. Թերենս Հոփման, Ջոն Հոփկինսի համալսարանի միջազգային ուսումնասիրությունների առաջատար դպրոց Արթուր Մարտիրոսյան, «The Bridgeway Group» Օլեսյա Վարդանյան, «Միջազգային ճգնաժամային խումբ» Ներսես Կոպալյան, Նեւադայի համալսարան, Լաս Վեգաս Մոդերատոր: Մարիա Թիթիզյան, «EVN Report» 18:00 Միջազգային բանախոսություն. որոշումների կայացումը ճգնաժամերի ժամանակ Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել ճշգրիտ տվյալների եւ բարդ մաթեմատիկական մոդելների կիրառմամբ՝ որոշումների կայացման տեսական եւ գործնական կողմերը բացահայտելու ու դրանց հիմքով քաղաքական ճիշտ որոշումների կայացման համար։ Ինչպե՞ս է փոխվում այս գործընթացըճգնաժամային ժամանակաշրջանում։ Որոշումների կայացման տեսության բնագավառում համաշխարհային կարգի պրոֆեսորի տեսանկյունից մենք կուսումնասիրենք այն հարցերը, որոնց բախվում ենք բոլորս՝ խառը ժամանակներում հստակ որոշումներ կայացնելու ժամանակ։ Իոանա Պոպեսկու, «INSEAD» Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա» Մոդերատոր:Երվանդ Զորյան, «Synopsis» 18:30 Միջոցառման ամփոփում 19:00 ԱՊՐԻ Արմենիայի ընդունելություն «Point of View» ռեստորանում 9:00 Գրանցում եւ նախաճաշ 10:00 Հարցազրույց. հանրային ոլորտի նորարարությունների քաղաքականության ձեռնարկատիրության շուրջ Նորարարությունն այսօրվա աշխարհում մրցունակ եւ հաջողակ լինելու կարեւորագույն գործոններից մեկն է։ Նոր գաղափարների ստեղծումն ու իրագործումը, կամ առհասարակ որեւէ ոլորտում հեղափոխական շրջադարձիկատարումը հավերժական փնտրտուք է քաղաքականությունը մշակողների եւ սոցիալական ձեռնարկատերերի համար։ Այս հարցազրույցի ընթացքում կուսումնասիրենք Հայաստանում քաղաքականության ոլորտի նորարարությունները՝ եւ՛ հաջողության, եւ՛ թերությունների տեսանկյունից, ինչպես նաեւ այն, թե ինչպես կարելի է ճանապարհ հարթել դեպի կայուն առաջընթաց։ Սառա Անջարգոլյան, «Impact Hub» Մոդերատոր: Լուսինե Մանուկյան, «ԱՊՐԻ Արմենիա» 10:30 Միջազգային բանախոսություն. (վերա)ձեւակերպելով տնտեսական զարգացումը Կայուն տնտեսական զարգացումը երկրի լիակատար արտադրական ներուժի գիտակցման եւ նրա քաղաքացիների բարեկեցության խթանման բանալին է։ Շատ է քննարկվում եւ հետազոտվում այն հարցը, թե ինչպես կարելի է լավագույն կերպով տնտեսական աճ ապահովել այնպես, որ այն շահավետ լինիհասարակության բոլոր անդամների համար։ Այս առանցքային սեսիայի ընթացքում մանրամասն կդիտարկենք տնտեսական զարգացման մոդելները եւ այն, թե ինչ կարող են անել Հայաստանում քաղաքականություն մշակողները ազգային բարեկեցությունը խթանելու համար։ Ռուբեն Աբրահամ, «Artha Global» Մոդերատոր: Էրիկ Խզմալյան, «Enterprise Armenia» 11:00 Հայաստանի ղեկավարումը ճգնաժամային պահերին Ճգնաժամային պահերը պահանջում են առաջնորդութան համապատասխան ձևեր, որոնք, օժտելով համայնքները նպատակի եւ հետագա քայլերի հստակ պատկերացմամբ, միեւնույն ժամանակ կմիավորեն ջանքերն առկա մարտա- հրավերները հաղթահարելու համար։ Շատ դեպքերում հասարակությունըկարողացել է դուրս գալ ճգնաժամից մարդկանց բացառիկ առաջնորդության շնորհիվ՝բոլոր մակարդակներում, պետության ղեկավարից մինչեւ գործարար առաջնորդներ ու կազմակերպիչներ՝ սովորական մարդկանց թվից։ Այս սեսիան կբացահայտի առաջնորդության այն որակներն ու արժեքները, որ կարող են նպաստել վերականգնմանը, դիմակայունությանը եւ վերածնմանը դժվարին ժամանակներում։ Դավիթ Հակոբյան, «ReArmenia» Վաչե Գաբրիելյան, Հայաստանի ամերիկյան համալսարան Մոդերատոր: Մարիա Թիթիզյան, «EVN Report» 13:15 Ճեպազրույց. կիբերանվտանգությունը եւ հիմնական ռիսկերը Այսօր երկրներն ու համայնքները կանգնած են կիբերանվտանգության անդադար զարգացող վտանգների եւ խոցելիության գործոնների առջեւ։ Դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է միավորել կիբերանվտանգության ոլորտի քաղաքականությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ մարդկանց վարքագիծը։ Այս ճեպազրույցի ընթացքում կներկայացվեն գաղափարներ առ այն, թե ինչպես կարելի է լուծել այս խոցելիության խնդիրները՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանին մեծացնել անվտանգությունն ու նվազեցնել հիմնական ռիսկերը։ Արթուր Պապյան, «CyberHub» Անահիտ Պարզյան, «Նորք» կենտրոն Մոդերատոր: Ներսես Օհանյան, «HyeTech» 13:45 Ճեպազրույց. աշխատատեղեր, աշխատանք եւ կայուն կենսապայմաններ Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է ոչ միայն նվազեցնել աղքատությունն ու անարդարությունը, այլեւ հասնել դրան այնպես, որ աշխատանք փնտրող մարդկանց համար ստեղծվեն համապատասխան աշխատատեղեր։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք այն կոնկրետ գործողությունները, որկարող են ձեռնարկել Հայաստանի կառավարությունն ու շահագրգիռ այլ կողմերը, որպեսզի երկրի զբաղվածության ոլորտի ռազմավարությունը ճիշտ ուղղությամբ ընթանա։ Ի՞նչ կարող են անել քաղաքականություն մշակողները, ներդրողներն ու փոքր գործարար համայնքները, որպեսզի խթանեն եւ ավելի հասանելի դարձնեն կայուն կենսապայմանների ապահովումն ամբողջ երկրում։ Գեւորգ Պողոսյան, «Impact Hub Yerevan» Վիկտորյա Այդինյան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարիխորհրդական











