Միջոցառումներ

Տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի՝ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում թեմայով պանելային քննարկում

ԱՊՐԻ Արմենիայի՝ երիտասարդ առաջնորդների քննարկում Yerevan, Armenia ԱՊՐԻ Արմենիան փետրվարի 24-ին իրականացրեց երիտասարդ առաջնորդների ինտերակտիվ քննարկում Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ոլորտներում մասնագիտացող ուսանողներ։ Ծրագիր Բացման խոսք՝ Անահիտ Փիլիպպոսյան, Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Հետազոտության եզրակացությունների ներկայացում՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող Պանելային քննարկում Շանթ Արզումանյան, կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Moderated by Nvard Chalikyan, Research Fellow, APRI Armenia

Տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի՝ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում թեմայով պանելային քննարկում Read More »

ԱՊՐԻ Արմենիան ուսանողների ներգրավմամբ կազմակերպեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ քննարկում

ԱՊՐԻ Արմենիայի կազմակերպսծ պանելային քննարկում Երևան, Հայաստան ԱՊՐԻ Արմենիան նոյեմբերի 11-ին կազմակերպեց «Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքականությունը» խորագիրը կրող ինտերակտիվ պանելային քննարկում՝ ներգրավելով հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ոլորտներում մասնագիտացող ուսանողների։ Ծրագիր Բացման խոսք՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ ԱրմենիաՀետազոտության եզրակացությունների ներկայացում՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Պանելային քննարկում Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա   Մոդերատոր՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա

ԱՊՐԻ Արմենիան ուսանողների ներգրավմամբ կազմակերպեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ քննարկում Read More »

ԱՊՐԻ Արմենիան հրապարակել է հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույց

ԱՊՐԻ Արմենիայի պիլոտային ծրագիր Երևան, Հայաստան ԱՊՐԻ Արմենիան հրապարակեց «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» զեկույցը։ Այս զեկույցը Հայաստանի հանրային ​​կառավարման բարեփոխումների վերաբերյալ մեր պիլոտային ծրագրի արդյունքն է: Զեկույցը հիմնված է մոտ 40 հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են հանրային ​​կառավարման բարեփոխումների գործընթացում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման վիճակին և ավելի արդյունավետ քաղաքականություների մշակմանը խոչընդոտող կառուցվածքային և մշակութային խնդիրներին: Զեկույցում կան նաև հետազոտության ընթացքում բացահայտված խնդիրների լուծմանը ուղղված թիրախային առաջարկներ։ Ծրագիր Ողջույնի խոսք` Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Բացման խոսք` Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Հետազոտության արդյունքների ներկայացում ՝ Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա Զրույց-քննարկում ` Էլգե Ռիմկուտե, ավագ խորհրդատու, ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ (առցանց) Պանելային քննարկում Լիլյա Աֆրիկյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Հրաչիկ Յարմալոյան, Հանրային ծառայությունների և թվայնացման գծով տարածաշրջանային ղեկավար Արևելյան գործընկերության երկրների համար, «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագիր/Հայաստանում ծրագրի ազգային համակարգող, GIZ-ի հայաստանյան գրասենյակ Մոդերատոր` Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա

ԱՊՐԻ Արմենիան հրապարակել է հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույց Read More »

ԱՊՐԻ Արմենիա-ORF համատեղ միջոցառում 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում

ԱՊՐԻ Արմենիայի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպած կլոր սեղան քննարկում Մյունխեն, Գերմանիա Արդյո՞ք բազմակողմ կազմակերպությունները դեռ արդիական են ցանցային համագործակցության վրա հիմնված աշխարհակարգում, որը ցնցվեց  բազմակողմ կառույցների  վերաբերյալ ԱՄՆ նախագահի Թրամփի դիրքորոշմամբ: ԱՊՐԻ Արմենիան իր ներդրումն ունեցավ այս շարունակական բանավեճում՝ 2025թ.-ի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպելով (Observer Research Foundation-ի հետ համատեղ) Minilateralism and the Shift from Global Alliances to Targeted Partnerships («Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների») խորագիրը կրող միջոցառում (փետրվար, 14, 2025թ.): Ծրագիր Հիմնական ելույթ՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ Բանախոսներ Վիջայ Չաուտվայլե, Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության արտաքին քաղաքականության վարչության պետ Գորդոն Ֆլեյք, he University of Western Australia-ի Perth USAsia Centre-ի գլխավոր տնօրեն Աննա Վիսլանդեր, Ատլանտյան խորհրդի Հյուսիսային Եվրոպայի հարցերով տնօրեն և Ստոկհոլմում Ատլանտյան խորհրդի գրասենյակի ղեկավար Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Միջոցառումը անվտանգության դաշինքների ապագայի վերաբերյալ քննադատական ​​զրույցների շուրջ միավորեց պետական պաշտոնյաների, դիվանագետների, գիտնականների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների:

ԱՊՐԻ Արմենիա-ORF համատեղ միջոցառում 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Read More »

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկային միջոցառում Երևան, Հայաստան Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեցին «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» զեկույցի հիմնական արդյունքները։ ԱՊՐԻ Արմենիան, համագործակցելով Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ,  նախաձեռնեց այս ուսումնասիրությունը (2024 թվականի հուլիս-սեպտեմբեր) Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան ձևավորող ործոնները ավելի լավ հասկանալու համար: Հետազոտության ընթացքում հարցազրույցների և փակ կլոր-սեղան քննարկումների միջոցով ներգրավվել են հայ, վրացի և ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ՝ ուղղված Հարավային Կովկասը ավելի կայուն, անվտանգ և բարգավաճ տարածաշրջան դարձնելուն։ ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը ներկայացրեց զեկույցի հիմնական արդյունքները՝ ընդգծելով տարածաշրջանում համագործակցային նախաձեռնությունների անհրաժեշտությունը։ Պանելային քննարկմանը մասնակցել են. Ահմադ Ալիլի, Կովկասյան քաղաքականության վերլուծական կենտրոնի տնօրեն Թոմաս Հեկեր, Գերմանիայի խորհրդարանի անդամ, ԱԴԿ Ջոնի Մելիքյան, Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյան, Հարավային Կովկասի անվտանգության հարցերով հետազոտող Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ Մեր գործընկերոջ մասին Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը գործում է Հարավային Կովկասում 1996 թվականից և ծրագրեր է իրականացնում Հայաստանում 2002 թվականից: Հիմնադրամը գործում է որպես լիբերալ ​​քաղաքականության նորարարական հարթակ ավելի քան 60 երկրներում՝ կենտրոնանալով մարդու ազատության, պատասխանատվության և արժանապատվության վրա: Հիմնադրամն աջակցում է քաղաքական, սոցիալական և տնտեսական ինստիտուտներին, որոնք աշխատում են լիբերալ ​​ժողովրդավարությանն, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական շուկայական տնտեսության ոլորտներում: Հայաստանում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այդ նպատակով նրանք իրականացնում են քաղաքականության վերաբերյալ կրթական գործունեություն՝ ուժեղացնելու քաղաքացիների մասնակցությունը։ Հիմնադրամը աշխատում է տեղական գործընկերների հետ՝ աջակցելու նրանց համագործակցության միջոցով: Միևնույն ժամանակ, հիմնադրամը խթանում է միջազգային երկխոսությունը և հայ գործընկերների ինտեգրումը լիբերալ ​​ցանցերում։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան Read More »

Հայ-հնդկական երկխոսությունը Ռաիսինա 2024-ի ընթացքում

Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական համաժողովի՝ Ռաիսինա երկխոսության, բացման նիստը Հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ Նյու Դելի, Հնդկաստան Փետրվարի 21-ին Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (APRI Armenia), համագործակցելով Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) հետ, համատեղ հյուրընկալել է Հնդկաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական ուսումնասիրություններին նվիրված գլխավոր համաժողովներից մեկի՝ «2024 Ռաիսինա երկխոսության» բացման սեսիաներից մեկը՝ «Հայ-հնդկական երկխոսությունը»։ «Ռաիսինա երկխոսությունը» անցկացվում է ամեն տարի Նյու Դելի քաղաքում, որն իրականացվում է Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում։ «Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում բացման խոսքով հանդես եկան ԱՊՐԻ Արմենիայի նախագահ՝ Լարա Սեդրակյանը և ORF նախագահ՝ պարոն Սանջոյ Ջոշին։ Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը։ Երկու պանելային քննարկումները հաջորդեցին բացման խոսքին։ Առաջին պանելի ընթացքում քննարկվեց «Հայ-հնդկական ռազմաշխարհագրական համագործակցություն. անվտանգությունից պաշտպանություն»։ Խոսնակները քննարկեցին աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և Հայ-հնդկական հարաբերությունների հետևանքները պաշտպանության և դիվանագիտության ոլորտներում։ Խոսնակներ՝ Նվարդ Չալիկյան, Գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Բենիամին Պողոսյան, Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Դեսպան Ռինա Պանդեյ, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Մանու Փաբբի, Ավագ խմբագիր, The Economic Times Մոդերատոր՝ Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա «Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Նոր աշխարհատնտեսական հարթակի ձևավորում. տեխնոլոգիա, էներգիա, կապակցում» խորագիրը կրող հարցին: Մասնավոր հատվածի և ակադեմիայի խոսնակները քննարկեցին տեխնոլոգիաների և արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Խոսնակներ՝   Գրիգոր Հարությունյան, Ներդրումների տնօրեն, «Ամբեր Կապիտալ» Հայաստան Րաֆֆի Քասարջյան, գործադիր տնօրեն, «Սենսյան» ՍՊԸ Գուլշան Սաչդևա, Պրոֆեսոր, Եվրոպական հետազոտությունների կենտրոն, Ջավահառլալ Ներու համալսարան Նիլանջան Գոշ, Տնօրեն, Նոր տնտեսական դիվանադիտութան կենտրոն, ORF Կալկաթա Մոդերատոր՝ Շաիրի Մալհոտրա, Եվրոպական հարցերով գիտաշխատող, Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՊՐԻ Արմենիան ORF-ի հետ համատեղ հյուրընկալում են «Հայ-հնդկական երկխոսությունը»։ Կարդալ ավելին համաժողովի ձեռքբերումների և կարևոր այլ մանրամասների մասին՝ այստեղ։

Հայ-հնդկական երկխոսությունը Ռաիսինա 2024-ի ընթացքում Read More »

Strengthening

Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ

Համատեղ միջոցառում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջան:  Երևան, Հայաստան 2024 թվականի հունվարի 25-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համատեղ տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագիրը կրող միջոցառումը։  Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների այս կարևոր փուլում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիան իրականացրեց վեց շաբաթյա հետազոտություն՝  ավելի լավ հասկանալու այս զարգացող և բազմակողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի տեսանկյունից: Հետազոտությունն ընդգրկել է և’ հայ, և’ եվրոպացի շահառուների՝ պետական պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքացիական հասարակության անդամների Երևանում և Բրյուսելում, առաջարկներ են եղել նաև նպաստելու պաշտոնական քաղաքականության երկխոսությունը։  Բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ն.Գ. Տիգրան Բալայանը  և Հայաստանում Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության դեսպան՝ Վիկտոր Ռիխտերը, ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ` Անահիտ Պիլիպպոսյանը։ ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող՝ Մառա Նազարյանը ներկայացրեց զեկույցի հիմնական եզրահանգումները, նշելով առկա հնարավությունները և մարտահրավերները՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։  Խոսնակներ՝ Սամվել Մկրտչյան, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սոնյա Շիֆերս, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Աննա Գևորգյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Սիլյա Կասման, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի երևանյան գրասենյակի մասին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի (ՀԲՀ) երևանյան մասնաճյուղը ՀԲՀ Թբիլիսիի գրասենյակի մաս է (Հարավային Կովկասի տարածաշրջան)։ Գրասենյակի հիմնական նպատակն է նպաստել Հարավային Կովկասի ժողովրդավարացման գործընթացին: ՀԲՀ երևանյան գրասենյակը խթանում է գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, սոցիալական և բնապահպանական արդարությունը: Ամբողջական զեկույցն այստեղ

Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ Read More »

bundestagremarks

Համատեղ միջոցառում Գերմանիայի Բունդեսթագում

Համատեղ միջոցառում Գերմանիայի Բունդեսթագում Candid Foundation-ի և Restart Initiative-ի հետ Բունդեսթագ, Բերլին, Գերմանիա Այս տարի նկատվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Գերմանիայի փոխգործակցության ակտիվացում 2020 թվականի վերջին միջնորդավորված փխրուն հրադադարից հետո երկու հարևան երկրների միջև լարվածության վերսկսման ֆոնին։ Մարտին Բեռլինը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հունիսին կանցլեր Օլաֆ Շոլցն առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մասնակցեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթաժողովի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններին։ Նախագահ Միշելը մտադրություն հայտնեց երկրորդ անգամ հանդիպման հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին հոկտեմբերին Գրանադայում կայանալիք EPC-ի հաջորդ գագաթաժողովի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջանները և Հայաստանը կապող Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամը Հարավային Կովկասում տեղահանումների և պատերազմի նոր ալիքի վախ առաջացրեց եվրոպական մայրաքաղաքներում։ Ադրբեջանը և Հայաստանը քայլում են պատերազմի և կայունության միջև փխրուն ուղով․ ի՞նչ կշիռ կարող է ունենալ Գերմանիան՝ որպես ԵՄ գլխավորած դիվանագիտական գործընթացի առավել ակտիվ մասնակից։ Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ իր տնտեսական և քաղաքական կապիտալն ունեցող Բեռլինն ինչպե՞ս կարող է ավելի կարևոր դեր խաղալ կայուն խաղաղության կառուցման գործընթացին աջակցելու հարցում։ Candid Foundation-ի, ԱՊՐԻ Արմենիայի և Restart Initiative-ի կողմից համատեղ կազմակերպված այս կլոր սեղանը կտա որոշ պատասխաններ ակնկալվող կամ նախապատրաստված դերին, որը Գերմանիան կարող է խաղալ կովկասյան հարևան երկրների հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Միջոցառումն անց է կացվելու անգլերենով։ Խոսնակներ՝ Մայքլ Ռոթ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (նախաբան) Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա, Երևան Ահմադ Ալիլի, Կովկասյան քաղաքականության կենտրոնի տնօրեն, Բաքու Մոդերատոր՝ Լեո Ուիգեր, Candid Foundation-ի ասոցացված գործընկեր և Zenith ամսագրի խմբագիր Candid Foundation-ն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 2014 թվականին իր հիմնադրումից ի վեր վերածվել է մասնավոր վերլուծական և դինամիկ նախագծերի կենտրոնի։ Այն տեղակայված է Գերմանիայում՝ Բեռլինում, սակայն շարունակում է ուշադիր հետևել իրադարձություններին Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Հարավային Կովկասում, Հարավային Ասիայում և այլ վայրերում, որտեղ կենտրոնացած են կազմակերպության ծրագրերը։ ԱՊՐԻ Արմենիա-ն Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (ԱՊՐԻ Արմենիա) ոչ կուսակցական և անկախ վերլուծական կենտրոն է, որը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանային կայունությունը, կայուն բարգավաճումը և քաղաքացիական ներգրավվածությունը։ Մեր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են հստակ խնդիրների, առանցքային մարտահրավերների լուծմանը՝ Հայաստանի, ի վերջո, նաև տարածաշրջանի ներուժի իրացման նպատակով։ Որպես կազմակերպող և գործընկեր՝ իր գործունեության շնորհիվ ԱՊՐԻ Արմենիան նպաստում է տարածաշրջանում դրական փոփոխություններին ուղղված բեկումնային գաղափարներին և բազմակողմ նախաձեռնություններին։ ԱՊՐԻ Արմենիան անկախ կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից, որն ավելի քան 115 տարի վստահություն է վայելում հայկական բարեգործական հարթակում։ Restart Initiative-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է կապեր ստեղծել Հարավային Կովկասում տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման համար։ Այն օգտագործում է միջազգային զարգացման ոլորտում ունեցած մեծ փորձը՝ բացահայտելու կառուցողական փոխգործակցության հնարավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։ ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակեանի խոսքը (անգլերեն)

Համատեղ միջոցառում Գերմանիայի Բունդեսթագում Read More »

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար