Video Gallery

Կիբերանվտանգությունը փոքր պետությունների համար

Կիբեր ասպարեզը դարձել է ավելի ու ավելի կարևոր աշխարհաքաղաքական և  ազգային զարգացման տեսանկյունից: Բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը  հանրային խորհրդակցության ընթացքում կիսվելու է Հայաստանի  կիբերանվտանգության զարգացման կոնկրետ ծրագրերով։ 

Կիբերանվտանգությունը փոքր պետությունների համար Read More »

Հաղորդակցային միջանցքները Հարավային Կովկասում

Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ նոր ճանապարհները, երկաթուղիները և  կապի այլ նախագծերը տարածաշրջանի համար: Ի՞նչ պայմաններով և ի՞նչ  նպատակներով են դրանք մշակվելու։ Ի՞նչ կնշանակի այս նոր ձևաչափի  միջպետական համագործակցությունը խաղաղության և կայունության  տեսանկյունից։ Պանելային քննարկման ժամանակ փորձագետները կվերլուծեն  առաջիկա տարիներին տարածաշրջանային հաղորդակությունները ձևավորող  տարբեր գործոնները: 

Հաղորդակցային միջանցքները Հարավային Կովկասում Read More »

Խորհելով արտաքին քաղաքականության մասին. Հայաստանի  հարաբերություններն արաբական աշխարհի հետ

Քանի որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը,  նրա դինամիկ հարաբերություններն արաբական աշխարհի հետ նոր  վերլուծությունների կարիք ունեն: Արտաքին գործերի փոխնախարար Վահան  Կոստանյանի ելույթի և փորձագետների մեկնաբանությունների միջոցով  կքննարկվեն արաբական աշխարհի հետ Հայաստանի աճող կապերի ընձեռած  նոր հնարավորությունները։ 

Խորհելով արտաքին քաղաքականության մասին. Հայաստանի  հարաբերություններն արաբական աշխարհի հետ Read More »

Բարելավելով աջակցության ձևերը

Բարեկեցությանն ուղղված կառավարության հիմնական ծրագրերից մինչև  նորարարություններ սոցիալական ծառայությունների մեջ. ինչպե՞ս ենք մենք  բարելավում մարդկանց տրվող աջակցությունը Հայաստանում: Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հիմնական ելույթից հետո  մենք լսելու ենք քաղաքացիական հասարակության և բարեգործության  ոլորտների ներկայացուցիչների տեսակետները՝ ունենալու ամբողջական  պատկեր այն մասին, թե ինչպես ենք մենք աջակցում միմյանց և ինչ ենք անում  հաջորդ սերնդի համար: 

Բարելավելով աջակցության ձևերը Read More »

Ռազմավարական տեխնոլոգիաների զարգացումը հանուն ապագա  հաջողությունների

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ  Չոբանյանը և պրոֆեսոր Արմեն Խերլոպյանը կիսվելու են տեխնոլոգիական  զարգացման և ներդրումների հիմնական ոլորտների վերաբերյալ  պատկերացումներով։ Մի դարաշրջանում, որտեղբարձր տեխնոլոգիաները  կարող են կերտել նոր աշխարհաքաղաքականությունը, այն ի զորու է ձևավորել  Հայաստանի ապագա հետագծի հիմնական տարրերը։ 

Ռազմավարական տեխնոլոգիաների զարգացումը հանուն ապագա  հաջողությունների Read More »

Առաջընթաց Հայաստանի թվայնացման գործընթացում

2022 թվականին Հայաստանի Տեղեկատվական համակարգերի կառավարման  խորհրդի ստեղծումը շրջադարձային քայլ էր երկրի անվտանգ թվայնացման  ճանապարհին։ Ներսես Երիցյանը, ով խորհրդի առաջին ղեկավարն է, կքննարկի,  թե ինչպես է բարեփոխումների և միջազգային գործընկերության օրակարգը  ձևավորում Հայաստանի թվային ապագայի ծրագրերը։ 

Առաջընթաց Հայաստանի թվայնացման գործընթացում Read More »

Ազգային վերափոխման հայեցակարգի առաջմղում

Երկու պետական ծառայողներ, ովքեր աշխատում են Հայաստանի վերափոխման  ռազմավարության և պետական կառավարման ոլորտում բարեփոխումների վրա,  մանրամասն զրուցելու են այն մասին, թե ինչպես բարելավել և նոր մակարդակի  հասցնել կառավարության աշխատանքը: Այս զրույցի ժամանակ կլինեն ինչպես  հայեցակարգային, այնպես էլ գործնական մոտեցումներ՝ քննարկելու Հայաստանի  հանրային հատվածի թիրախավորված փոփոխությունները:  

Ազգային վերափոխման հայեցակարգի առաջմղում Read More »

Հարց ու պատասխան Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ

Միջազգային իրավունքի փորձագետ Անուշ Բաղդասարյանը կարճ ինտերակտիվ քննարկման ընթացքում անդրադառնալու է Միջազգային քրեական դատարանին միանալու Հայաստանի որոշման իրավական հետեւանքներին:

Հարց ու պատասխան Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ Read More »

Մարդասիրական արձագանքի վերափոխում Լեռնային Ղարաբաղի հայերիհամար

Զրուցելով Լեռնային Ղարաբաղի աղետից անմիջապես տուժած մարդկանց հետ՝ մեր պանելային քննարկման ժամանակ ուսումնասիրելու ենք փաստերի վրա հիմնված գործնական ռազմավարություններ՝ արդյունավետ մարդասիրական արձագանք ապահովելու համար: Ոլորտում իրենց ակտիվ աշխատանքի արդյունքում տեղեկացված լինելով՝ փորձագետները հանդես կգան հստակ առաջարկներով՝ լավագույնս ծառայելու այն մարդկանց, ովքեր լուրջ կարիքի առջեւ են կանգնած:

Մարդասիրական արձագանքի վերափոխում Լեռնային Ղարաբաղի հայերիհամար Read More »

Մարդու իրավունքների ամրապնդումը որպես տարածաշրջանայինկայունության հենասյուն

Մարդու իրավունքների պաշտպանությունը գնալով ավելի դժվար է թվում մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ դեռ վերականգնվում են անցյալի վերքերից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը թե՛ գործնական, թե՛ վերլուծական տեսանկյունից ներկայացնելու է մարդու իրավունքների խախտումներին հակազդելու եւ նորերի առաջացումը կանխելու կառուցվածքային մոտեցումը: Այն ներառում է քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային գործընկերների ինտեգրումը տարածաշրջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման գործում։

Մարդու իրավունքների ամրապնդումը որպես տարածաշրջանայինկայունության հենասյուն Read More »

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար