Երկու պետական ծառայողներ, ովքեր աշխատում են Հայաստանի վերափոխման ռազմավարության և պետական կառավարման ոլորտում բարեփոխումների վրա, մանրամասն զրուցելու են այն մասին, թե ինչպես բարելավել և նոր մակարդակի հասցնել կառավարության աշխատանքը: Այս զրույցի ժամանակ կլինեն ինչպես հայեցակարգային, այնպես էլ գործնական մոտեցումներ՝ քննարկելու Հայաստանի հանրային հատվածի թիրախավորված փոփոխությունները:
- Հակոբ Աբրահամյան, վարչապետի օգնական, ՀՀ վարչապետի աշխատակազմ
- Վիկտորյա Այդինյան, խորհրդական, ՀՀ փոխվարչապետի գրասենյակ
- Մոդերատոր. Գրետա Ավետիսյան, ազգային հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա