Video Gallery

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում

Վաշինգտոնում գտնվող American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հետ առցանց քննարկման ժամանակ կփորձենք հասկանալ Ամերիկայի ներկայիս մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ եւ ինչպես են Վաշինգտոնում ընկալում տարածաշրջանային կարեւոր իրադարձությունները:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում Read More »

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունն Ուկրաինայում եւ հարաբերությունները տարածաշրջանային դերակատարների հետ շարունակում են ազդել Հարավային Կովկասում նրա արտաքին քաղաքականության վրա։Ռուսաստանի առաջատար լրագրողներից Արտյոմ Կոբզեւի հետ, ով լուսաբանում է արտաքին քաղաքական հարցեր, մենք ուսումնասիրելու ենք Ռուսաստանի առաջնահերթությունների դինամիկան Հարավային Կովկասում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում Read More »

Լեռնային Ղարաբաղ. հետեւանքները եւ առաջընթացի ուղին

Վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի երկար ու դժվարին ուղու մասին մտորումներով՝ Լեռնային Ղարաբաղում իր ուրույն ձայնը ունեցող լրագրողներից մեկը կիսվելու է իր տեսլականով, թե դեպի ուր ենք մենք գնում:

Լեռնային Ղարաբաղ. հետեւանքները եւ առաջընթացի ուղին Read More »

Մեծ քսանյակից քաղած դասերը փոքր պետությունների համար

Դիվանագիտության ոլորտում աշխատող Հնդկաստանի ամենափորձառու լրագրողներից մեկի հետ զրույցի ընթացքում միասին դասեր ենք քաղելու G20-ում Հնդկաստանի նախագահությունից եւ համաշխարհային թատերաբեմում Հնդկաստանի դերի բարձրացումից:

Մեծ քսանյակից քաղած դասերը փոքր պետությունների համար Read More »

Թափոնների կառավարումը Հայաստանում. բնապահպանականհրամայական

Մաքուր, կանաչ Հայաստանի ունենալու համար աղբի կառավարման եւ շրջանաձեւ տնտեսության ոլորտներում նորարարությունները կենսական են: Մենք զրուցելո ենք ոլորտի փորձագետների հետ, ովքեր հասկանում են, թե ինչ է պետք անել հաջորդ սերնդի առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար:

Թափոնների կառավարումը Հայաստանում. բնապահպանականհրամայական Read More »

Ջրային հարստությունը հաջորդ 100 տարվա համար

Հայաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով։ Միեւնույն ժամանակ ջրի վատնման առումով աշխարհի 10 ամենաշատ ջրի վատնում ունեցող երկրներից է՝ հին ենթակառուցվածքների եւ ոռոգման հնացած պրակտիկայի պատճառով, որոնք արդեն երկար ժամանակ է բարեփոխման կարիք ունեն: Անձրեւների նվազման եւկլիմայի փոփոխության ազդեցության, ինչպես նաեւ տարածաշրջանում պետությունների միջեւ տեղի ունեցող զարգացումների պայմաններում այս կենսական ռեսուրսը պետք է լավ կառավարվի՝ Հայաստանն ու նրա ժողովրդին պահպանելու համար: Ինչպե՞ս կարող է Հայաստանը՝ որպես ջրառատ երկիր պահելիր արտոնյալ դիրքը ապագա սերունդների համար:

Ջրային հարստությունը հաջորդ 100 տարվա համար Read More »

Ինչպես ընթանալ առաջ. ազգի խորհրդանիշները

Նկարիչ, պրոֆեսոր եւ գեղագիր Ռուբեն Մալայանը կիսվում է այն խորհրդանիշներով, որոնք դարեր շարունակ ոգեշնչել են հայ ժողովրդին: Ինչպե՞ս կարող են նրանք կենդանացնել եւ լուսավորել մեր առաջընթացի ուղին:

Ինչպես ընթանալ առաջ. ազգի խորհրդանիշները Read More »

Ինչպես ընթանալ առաջ. դասեր Ներսես Երրորդից

Սուրբ Ներսես հայկական Ընծայարանի պրոֆեսոր Ռոբերտա Էրվինը հետ է գնալու յոթերորդ դար՝ դասեր քաղելու վերակառուցման եւ ճկունության հարցերի վերաբերյալ, որոնք կարող են օգնել առաջնորդել Հայաստանն այսօր:

Ինչպես ընթանալ առաջ. դասեր Ներսես Երրորդից Read More »

Մարդասիրական արձագանքի վերափոխում Լեռնային Ղարաբաղի հայերիհամար (մաս 1)

Զրուցելով Լեռնային Ղարաբաղի աղետից անմիջապես տուժած մարդկանց հետ՝ մեր պանելային քննարկման ժամանակ ուսումնասիրելու ենք փաստերի վրա հիմնված գործնական ռազմավարություններ՝ արդյունավետ մարդասիրական արձագանք ապահովելու համար: Ոլորտում իրենց ակտիվ աշխատանքի արդյունքում տեղեկացված լինելով՝ փորձագետները հանդես կգան հստակ առաջարկներով՝ լավագույնս ծառայելու այն մարդկանց, ովքեր լուրջ կարիքի առջև են կանգնած:

Մարդասիրական արձագանքի վերափոխում Լեռնային Ղարաբաղի հայերիհամար (մաս 1) Read More »

Զարգացնելով հանրային առողջապահությունն ու ճգնաժամայինիր վիճակներին արձագանքը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով պատասխանատու է Հայաստանի առողջապահական համակարգերի ամրապնդման, ինչպես նաեւ նոր ժամանած փախստականների խնամքի համար, կանդրադառնա Հայաստանում մարդկանց բարեկեցության ուղղությամբ արվող քայլերին:

Զարգացնելով հանրային առողջապահությունն ու ճգնաժամայինիր վիճակներին արձագանքը Read More »

Դարձնելով դիվանագիտությունը Հարավային Կովկասում արդյունավետ

Սկսելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ելույթով՝ քննարկելու ենք բանակցությունների համար այս խրթին ճանապարհին արդյունավետ դիվանագիտության հեռանկարները: Պանելային քննարկման ընթացքումմասնակիցները տարբեր տեսանկյուններից քննարկելուեն տեւական խաղաղության համաձայնագրի ռիսկերը եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Դարձնելով դիվանագիտությունը Հարավային Կովկասում արդյունավետ Read More »

Հասկանալով պատմության մեջ այս պահը

Պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը պատմական հիշողության եւ մերօրյա իրադարձությունների վերլուծությունների միջոցով կիսվելու է իր մտորումներով Հայաստանում եւ ավելի լայն՝ տարածաշրջանում, այս պահի վերաբերյալ: Ելնելով համատեքստից եւ բաց քննարկման հնարավորությունից՝ նա կօգնի հասկանալ, թե որտեղ ենք եղել եւ ուր կարող ենք գնալ հաջորդիվ:

Հասկանալով պատմության մեջ այս պահը Read More »

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար