Հետընտրական Հայաստան. ի՞նչ ակնկալել հաջորդիվ

ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը վերջերս հրավիրվել էր Բեռլինում կայացած Հայնրիխ Բյոլի հիմնադրամի պանելային քննարկմանը, որը կրում էր «Հայաստանը քվեարկել է. նոր ազդա՞կ ժողովրդավարական առաջընթացի համար» խորագիրը:

Քննարկման ընթացքում Անահիտն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հնարավորությանը, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների փոփոխվող դինամիկային:

Հիմնական շեշտադրումները՝

  • Հայաստանի արտաքին քաղաքականությունըորդեգրել է «դիվերսիֆիկացիա դեպի Արևմուտք» ուղղվածությունը, և այս միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի:
  • ԵՄ-Հայաստան գործընկերությունն ամրապնդող դիվանագիտական ակտիվության վերջին ալիքից հետո այժմ անհրաժեշտ է անցնել գործի՝ կենտրոնանալով ռազմավարական փաստաթղթերի կյանքի կոչման և ստանձնած հանձնառությունների կատարման վրա:
  • Տարածաշրջանում իրավիճակը հիմնովին փոխող գործոն կարող է դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը: Դա դուրս կբերի Հայաստանը տնտեսական մեկուսացումից և ուղիղ կապ կապահովի ԵՄ մաքսային միության հետ՝ ընդհանուր առմամբ խթանելով տարածաշրջանային հաղորդակցությունը:
  • Առաջ շարժվելու համար պետք է քանդել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հանգույցը: Միացյալ Նահանգներն ունի բավարար դիվանագիտական կշիռ և ներուժ այս գործընթացին աջակցելու համար:
  • Խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ և ԱՄՆ-ի զգալի դիվանագիտական ներգրավվածությամբ ստեղծվել է մի պահ, որը պարզապես չի կարելի բաց թողնել: Սա հազվադեպ հանդիպող հնարավորությունների պատուհան է՝ տարածաշրջանը խաղաղ ու ծաղկուն կամրջի վերածելու համար, որը կմիացնի Եվրոպան Կենտրոնական Ասիային և Մերձավոր Արևելքին:

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար