«Հայաստան- Ճարտարագիտական շաբաթ 2025». ԱՊՐԻ Արմենիան՝ բարձր տեխնոլոգիական դիվանագիտության վերաբերյալ քննարկման համակազմակերպիչ

ԱՊՐԻ Արմենիան «Հայաստան- Ճարտարագիտական շաբաթ»-ի համատեղ  հոկտեմբերի 3-ին կազմակերպեց քննարկում՝ «Բարձր տեխնոլոգիական դիվանագիտություն և Հայաստանի ռազմավարական առաջընթացը» թեմայով: Միջոցառումը միավորեց քաղաքականություն մշակողների, դիվանագետների և ոլորտի առաջատարների՝ քննարկելու, թե ինչպես կարող է տեխնոլոգիան ծառայել որպես կամուրջ ազգային զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման համար:

ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանի հետ պանելային քննարկմանը մասնակիցներն անդրադարձան, թե ինչպես կարող է Հայաստանը օգտագործել բարձր տեխնոլոգիաների իր աճող հնարավորությունները դիվանագիտական ​​​​գործընկերությունները զարգացնելու համար, և, ընդհակառակը, ինչպես կարող է միջազգային համագործակցությունը հետագայում խթանել Հայաստանի նորարարական էկոհամակարգը և տեխնոլոգիապես պայմանավորված աճը:

Քննարկման մասնակիցներն էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ն.Գ. Նիլակշի Սահա Սինհան, National Instruments AM/Emerson-ի գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը և տնտեսական վերլուծաբան, խորհրդատու և հեղինակ Պրանջալ Շարման։ Նրանք ներկայացրին տարբեր տեսակետներ դիվանագիտության և տեխնոլոգիայի հատման վերաբերյալ:

Միջոցառման ժամանակ ընդգծվեց բարձր տեխնոլոգիական դիվանագիտության աճող կարևորությունը՝ որպես Հայաստանի գլոբալ ներգրավվածության և երկարատև զարգացման ռազմավարական գործիք։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար