ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը վերջերս ելույթ է ունեցել Կրետե կղզում կայացած «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունության հարցերով աշխատանքային խմբի 31-րդ աշխատաժողովին։
Իր զեկույցում, որը նվիրված էր 2026 թ․ հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հեռանկարներին, Բենիամին Պողոսյանը երկու առանցքային հարցի է անդրադարձել․
- Խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման համար Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման առաջ քաշելու Բաքվի կոշտ դիրքորոշումը շարունակում է հարվածի տակ դնել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ միաժամանակ արգելակելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։
- Հարավային Կովկասում երկարատև կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ միջազգային գործընկերները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն այս արատավոր շղթան ճեղքելու համար, որպեսզի 2025 թ․ օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված դրական դինամիկան լինի շարունակական։