ԱՊՐԻ Արմենիան Ifri-ի միջազգային սեմինարին

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի (Ifri) կողմից վերջերս կայացած «Եվրասիան պատերազմի դարաշրջանում. ռազմավարական վերադասավորումներ և ուժային մրցակցություն» խորագրով միջազգային սեմինարի ընթացքում ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է իր տեսակետները «Կովկաս, Կենտրոնական Ասիա և Կասպից ծովի տարածաշրջան. ռազմավարական սահմանափակումներ և մանևրելու հնարավորություններ» թեմայի շուրջ։

Հիմնական շեշտադրումները.

  • Թեհրանի համար Հարավային Կովկասը, և հատկապես Հայաստանը, առանցքային կամուրջ են դեպի Եվրոպա:
  • Իրանի գլխավոր նպատակներից մեկը տարածաշրջանային գործընթացներից այնպիսի մրցակիցների հեռու պահելն է, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Թեև Իրանը շահագրգռված է իր հյուսիսային սահմանների կայունությամբ, այն չափազանց զգայուն է ամերիկյան և իսրայելական ներկայության նկատմամբ։ Սա հուշում է, որ Հայաստանը պետք է գրագետ հավասարակշռի իր քայլերը և ակտիվացնի երկխոսությունը Թեհրանի հետ՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար։
  • Թե ապագայում որքան կոշտ կլինի Իրանի դիմադրությունը տարածաշրջանային նախաձեռնությունների նկատմամբ՝ ինչպիսին է, օրինակ, TRIPP-ը, մեծապես կախված կլինի Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների զարգացումից։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար