ԱՊՐԻ Արմենիան հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի ապագա զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ Սփյուռքի իրազեկվածության բարձրացումն ու նրանց ներգրավումը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում ԱՊՐԻ Արմենիան վերջերս ԱՄՆ-ում իրականացրեց հանդիպումների շարք հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Նյու Ինգլենդից մինչև Սան Ֆրանցիսկոյի Ծոցի շրջան։

Նյու Ինգլենդում ԱՊՐԻ Արմենիայի բարերարների հետ կապերի գծով փոխնախագահ Սեդա Արզումանյանը և ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը հանդիպումներ ունեցան տեղի համայնքի ներկայացուցիչների հետ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) և «The Knights and Daughters of Vartan» կազմակերպությունում: Այնուհետև Բենիամին Պողոսյանը մեկնեց Սան Ֆրանցիսկոյի Ծոցի շրջան, որտեղ Ստենֆորդի համալսարանում մասնակցեց հանրային քննարկման, ինչպես նաև հանդիպեց տեղի համայնքի առաջնորդների, գիտնականների և ձեռներեցների հետ:

Քննարկումների առանցքային թեմաներն էին.

  • Տարածաշրջանային դինամիկան և անվտանգային ռիսկերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում:
  • Հայ-ամերիկյան գործընկերության ընդլայնումը տեխնոլոգիաների և քաղաքականության մշակման ոլորտներում:
  • Միջազգային հարթակներում Հայաստանի ձայնի լսելիության բարձրացումը՝ անկախ հետազոտությունների և Սփյուռքի ակտիվ ներգրավման միջոցով:

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար