Ավագ գիտաշխատող: Բենիամինը 2016թ.-ի օգոստոսից մինչև 2019թ.-ի փետրվարը եղել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ հետազոտությունների գծով – համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ: Նա սկսել է աշխատել Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում 2009թ. որպես գիտաշխատող, իսկ 2010թ.-ի նոյեմբերին նշանակվել է ինստիտուտի պետի տեղակալ հետազոտությունների գծով։
2013թ. Բենիամինը եղել է ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի միջազգային անվտանգության հարցերով քոլեջի ավագ գիտաշխատող: 2012թ. նա ավարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «ԱՄՆ ազգային անվտանգության քաղաքականության մշակում» ծրագիրը: Բենիամինը Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի միջազգային հարաբերությունների «Թավիթյան» ծրագրի 2006թ. շրջանավարտ է, պատմական գիտությունների թեկնածու:
Ավելի քան 250 գիտական աշխատությունների և «op-ed»-ների հեղինակ է, որոնք տպագրվել են հայկական և միջազգային առաջատար ամսագրերում և մեդիա հարթակներում։
Փորձագիտական ոլորտներ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և բանակցային գործընթաց, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։