ԱՊՐԻ Արմենիան մասնակցել է ԱլԳ տարածաշրջանում ժողովրդավարական դիմակայունությանը և եվրոպական ներգրավվածությանը նվիրված աշխատաժողովին

ԱՊՐԻ Արմենիան վերջերս մասնակցել է փորձագիտական փակ աշխատաժողովի, որը նվիրված էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում ժողովրդավարական դիմակայունության միտումներին և եվրոպական ներգրավվածությանը:

«Կառավարման համակարգի և քաղաքացիական հասարակության հեռանկարներն ԱլԳ տարածաշրջանում. խորացող ավտորիտարիզմը և ԵՄ-ն՝ որպես նորմատիվ չափորոշիչներ սահմանող» խորագրով միջոցառումը համատեղ կազմակերպել էին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF):

Միջոցառման ընթացքում ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Արմենակ Մինասյանցը ներկայացրել է իր քաղաքական համառոտագիրը՝ «Հանրային կառավարման բարեփոխումները որպես Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության ինստիտուցիոնալ հենասյուն» թեմայով: Հետազոտությունը պատրաստվել էր DGAP-ի և DDF-ի հայտարարած բաց մրցույթի շրջանակում, որն ուղղված էր ԱլԳ երկրներում կառավարման համակարգի և քաղաքացիական հասարակության հեռանկարների ուսումնասիրությանը:

Բացի այդ, ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը ելույթ է ունեցել «ԵՄ-ն որպես նորմատիվ դերակատար՝ շահերի և գործարքային հարաբերությունների միջավայրում» խորագրով պանելային քննարկմանը:

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար