«Նոր հնարավորություն Հայաստանի համար․ արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով աշխատաժողովի ընթացքում ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը մոդերացրեց «2026–2030 թթ. արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սոսի Թաթիկյանը և դոկտոր Ֆրանցիսկա Սմոլնիկը։
Բանախոսներն անդրադարձան ԵՄ-Հայաստան հարաբերությունները ձևավորող հիմնական հնարավորություններին ու մարտահրավերներին, ինչպես նաև հավակնոտ երկկողմ նպատակները գործնական արդյունքների վերածելու հստակ քայլերին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային կապակցվածության, անվտանգության և քաղաքական համագործակցության ԵՄ ավելի լայն ռազմավարություններին։