Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ կապերի ընդլայնման եւ աջակցության մասին հրապարակային հայտարարություններն էլ ավելի են ինտենսիվացել, ընդհուպ մինչեւ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բաց հայտարարությունները: Որո՞նք են Հայաստանի հետ ԵՄ ներգրավվածության հնարավորություններն ու սահմանափակումները: Ինչպե՞ս են նրանք համապատասխանում Հարավային Կովկասի արտաքին քաղաքականության տեսլականին:
- Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոս, Հայաստանում Եվրոպական միության դեսպան
- Արմինե Գ. Մարգարյան, հիմնադիր նախագահ, «Կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոն
- Շտեֆան Մայսթեր, «Միջազգային կարգ եւ ժողովրդավարություն» ծրագրի Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ղեկավար, Գերմանիայի արտաքին գործերի խորհուրդ (Zoom)
- Ամանդա Փոլ, համաշխարհային ծրագրում Եվրոպայի հարցերով ղեկավարի տեղակալ եւ քաղաքական ավագ վերլուծաբան, Եվրոպական քաղաքականության կենտրոն
- Հյուգո ֆոն Էսեն, վերլուծաբան, Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն
- Մոդերատոր. Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության եւ զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա