Կարո՞ղ է արդյոք փոխկապակցվածությունը նպաստել տարածաշրջանային կայունությանը. ԱՊՐԻ Արմենիան՝ Լենարտ Մերիի համաժողովում

Լենարտ Մերիի անվան համաժողովի շրջանակներում ԱՊՐԻ Արմենիայի փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը մասնակցել է «Կամուրջների և գործարքների միջև. Եվրոպան և եվրասիական նոր միջանցքները» խորագրով պանելային քննարկմանը՝ անդրադառնալով եվրասիական նոր տարանցիկ ուղիների կարևորությանն ու հեռանկարներին։
Ուկրաինական պատերազմի շարունակման և Իրանի շուրջ հակամարտության խորացման ֆոնին Հարավային Կովկասն այսօր հայտնվել է վճռորորշ խաչմերուկում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության հաստատումը կարող է նոր հորիզոններ բացել և էապես ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։
Այս պայմաններում Եվրոպան կանգնած է բարդ երկընտրանքի առաջ՝ ինչպե՞ս միաժամանակ խթանել տարածաշրջանային կայունությունը, զարգացնել հաղորդակցության ուղիներն ու ներդրումներ կատարել նոր ենթակառուցվածքներում։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար