ԱՊՐԻ Արմենիան փետրվարի 24-ին իրականացրեց երիտասարդ առաջնորդների ինտերակտիվ քննարկում Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Միջոցառման հիմնական նպատակն էր հնարավորություն ընձեռել ուսանողներին հավելյալ տեղեկատվություն ստանալ Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության և հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի և հեռանկարների մասին։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը, որից հետո ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը ներկայացրեց թեմայի վերաբերյալ ԱՊՐԻ Արմենիայի զեկույցը։ Նվարդ Չալիկյանի մոդերացմամբ տեղի ունեցավ պանելային քննարկում ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատողների մասնակցությամբ՝ Բենիամին Պողոսյան, Սերգեյ Մելքոնյան և Շանթ Արզումանյան։
Պանելի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատողներին, որի արդյունքում ձևավորվեց հետաքրքիր ինտերակտիվ քննարկում։