Փետրվարի 11-12-ը ԱՊՐԻ Արմենիայի ներկայացուցիչը Հելսինկիում մասնակցեց Ֆինլանդիայի Պաշտպանական ազգային համալսարանի կողմից անցկացվող «Ռուսաստան 2026» սեմինարին։ Քննարկվող թեմաներն էին Ռուսաստանի անվտանգության քաղաքականության նպատակներն ու ռեսուրսները, ռազմական ուժի կիրառումը, ռազմական մտածողությունը և պատերազմի արվեստը։
ԱՊՐԻ Արմենիայի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանը ներկայացրեց «հետախուզահրամանատարության և կառավարման» (C2/C4ISR) համակարգերի զարգացման մասին զեկույցը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում: Նրա հետազոտությունը կենտրոնացած էր հրամանատարական կառուցվածքների ապակենտրոնացման, բազմաշերտ մարտավարական հաղորդակցության զարգացման և մարտադաշտի կառավարման համակարգերի վերափոխման վրա՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում։
Իր խոսքում Լեոնիդն ընդգծեց, թե ինչպես են 2022 թվականից ի վեր տեղի ունեցած արագ տեխնոլոգիական և գործառնական փոփոխությունները զգալիորեն վերաձևավորել ժամանակակից պատերազմը։