ԱՊՐԻ Արմենիան «On Think Tanks»-ի կողմից ընդգրկվել է «100 վերլուծական կենտրոններ, որ արժե հետևել» ցուցակում՝ միանալով այնպիսի ճանաչված ինստիտուտների ցանկին, ինչպիսիք են «IFRI»-ն, «Bruegel»-ը, «the Stockholm International Peace Research Institute»-ը, «the Brookings Institution»-ը, «Chatham House»-ը, «Istituto Affari Internazionali»-ն և «the Observer Research Foundation»-ը։
Այս ցուցակում ընդգրկվելը գործընկերների կողմից վերլուծական կենտրոնի փորձի, գիտելիքի և ազդեցության ճանաչման հավաստիքն է։ Այն արտացոլում է, թե ինչպես են վերլուծական կենտրոնները միմյանց տեսնում և ոգեշնչում որպես մի համայնքի մաս, որը կարևորում է փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը:ԱՊՐԻ Արմենիան ստեղծվել է 2022 թվականին՝ լրացնելու խորը վերլուծության, ռազմավարական երկխոսության և տվյալահեն քաղաքականության մշակման հարցերում առկա բացերը։ Այս ճանաչումը ոչ միայն ձեռքբերում է, այլ նաև պատասխանատվություն՝ առավել շատ աշխատել Հայաստանում և Հարավային Կովկասում համագործակցության, երկխոսության և փաստերի վրա հիմնված քաղաքական մտածողությունը զարգացնելու ուղղությամբ։