Benyamin Poghosyan
Բենիամին
 Պողոսյան
Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

Ավագ գիտաշխատող: Բենիամինը 2016թ.-ի օգոստոսից մինչև 2019թ.-ի փետրվարը եղել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ հետազոտությունների գծով – համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ: Նա սկսել է աշխատել Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում 2009թ. որպես գիտաշխատող, իսկ 2010թ.-ի նոյեմբերին նշանակվել է ինստիտուտի պետի տեղակալ հետազոտությունների գծով։

2013թ. Բենիամինը եղել է ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի միջազգային անվտանգության հարցերով քոլեջի ավագ գիտաշխատող:  2012թ. նա ավարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «ԱՄՆ ազգային անվտանգության քաղաքականության մշակում» ծրագիրը: Բենիամինը Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի միջազգային հարաբերությունների «Թավիթյան» ծրագրի 2006թ. շրջանավարտ է, պատմական գիտությունների թեկնածու:

Ավելի քան 250 գիտական ​​աշխատությունների և «op-ed»-ների հեղինակ է, որոնք տպագրվել են հայկական և միջազգային առաջատար ամսագրերում և մեդիա հարթակներում։

Փորձագիտական ոլորտներ՝  Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և բանակցային գործընթաց, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։

Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում. կարգավորման ջանքերի առաջմղում Անկարայի՝ «Ադրբեջանն առաջինը» քաղաքականության ֆոնին
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. Դիվերսիֆիկացիան հետմիաբևեռ աշխարհում
Պայմաններ, թե պատրվակներ. ինչու է Բաքուն ձգձգում խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը և Թուրքիան վիրտուալ իրականություն ստեղծեցին, թե խաղաղասեր են․ ՀՀ-ն չպիտի տեղավորվի դրա մեջ
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խրախուսում են, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ ստորագրվի. փորձագետներ
Պայմանագրի ստորագրման մասին մոռանալ մինչև 2026-ի աշուն. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Պայմաններ, թե պատրվակներ. ինչու է Բաքուն ձգձգում խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Ինչու է անհրաժեշտ դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը
ՀՀ-ԱՄՆ, ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերներ. ի՞նչ են նշանակում այս պայմանագրերը
Վրաստանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համատեքստում

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար