Արմենակն աշխատում է լավ կառավարման ոլորտում բարեփոխումների առաջխաղացման, հանրային կառավարման ոլորտում հետազոտական նախաձեռնությունների ու պիլոտային ծրագրերի իրականացման շուրջ:
Մինչ ԱՊՐԻ Արմենիային միանալը, Արմենակն աշխատել է որպես ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի տեղակալ և Ծրագրային բաղադրիչի ղեկավար (2022-2025): Նա ունի ավելի քան 13 տարվա հանրային ծառայության փորձ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում, այդ թվում՝ որպես ՍԴ Նախագահի օգնական (2020-2022) և Արտաքին կապերի վարչության պետ (2012-2020):
Նա նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավվել է որպես ազգային և միջազգային փորձագետ Հայաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում՝ նպաստելով տարբեր ժողովրդավարական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և հանրային քաղաքականության ոլորտում բարեփոխումների գործողությունների ծրագրերի մշակմանը:
Արմենակը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է: Նա նաև մասնակցել է մասնագիտական վերապատրաստման մի շարք ծրագրերի, այդ թվում՝ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային քաղաքականության և հանրային կառավարման ծրագրին, ինչպես նաև Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի եվրոպական իրավունքի ամառային դասընթացին:
Փորձագիտական ոլորտներ՝ լավ կառավարում և հանրային կառավարման բարեփոխումներ, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և քաղաքականությունների մշակում, Հայաստան-ԵՄ հարաբերություններ: