Երևան, Հայաստան
- Սեպտեմբերի 23-25, 2026
«Ապագան կանխատեսելու լավագույն միջոցն այն նախագծելն է»,
— Ռ. Բաքմինսթեր Ֆուլլեր։
Համաշխարհային կարգի վերափոխումների հորձանուտում վերափոխվում է նաև Երևանի կերպարն ու էությունը։ Սկսում է ուրվագծվել մի նոր համայնապատկեր, և այսօրինակ անկայունության պայմաններում հայերի ճգնաժամերին դիմակայելու անհրաժեշտությունն աստիճանաբար փոխակերպվում է ապագային միտված վստահության։ Հասունացել է մեր ապագայի տեսլականը կերտելու պահը։
ԱՊՐԻ Արմենիայի 2026թ-ի երևանյան համաժողովն անցկացվելու է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրի ներքո։ Այն կհանդիսանա երկխոսության հարթակ՝ ուղղված Հայաստանի դերակատարության բարձրացմանն ու ինքնիշխան ապագայի հիմքերի ամրապնդմանը։
2026թ-ի ԱՊՐԻ ֆորումը կհամախմբի քաղաքական գործիչների, դիվանագետների, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ հայերի՝ նախանշելու զարգացման առանցքային ուղղություններում Հայաստանի առաջ ընթանալու ուղիները։ Եռօրյա միջոցառման ընթացքում նախատեսվում են հիմնական զեկույցներ/ելույթներ և բազմաբնույթ քննարկումներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ու օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ։
Նախնական ծրագիր
9:25
Ողջույնի և բացման խոսք
- Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
10:00
Խորհրդարանական դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում. Հայաստանի արտաքին քաղաքական նոր ուղենիշները
Ինչպե՞ս է օրենսդիր մարմինը նպաստում նոր գործընկերային կապերի հաստատմանն ու ավանդական հարաբերությունների վերաիմաստավորմանը: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում որո՞նք են Հայաստանի Հանրապետության խորհրդարանական դիվանաիտության հիմնական ուղենիշները։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ զրույցում կանդրադառնանք այս հարցերին՝ ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում:
- Սարգիս Խանդանյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային ժողով
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
10:00
Զրույց. ԱՄՆ-Հայաստան հարաբերություններ
2025 թվականից ի վեր ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները նոր մակարդակի են հասել՝ թևակոխելով զարգացման բարձր փուլ։ Հատկանշական է այն, ինչին կարճ ժամանակահատվածում հասել է Հարավային Կովկասի փոքր և հեռավոր երկիր Հայաստանը՝ ԱՄՆ-ի հետ իր գործընկերությունն առաջ մղելու ուղղությամբ: Այս անմիջական զրույցի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների առաջմղման բազմամյա փորձ ունեցող երկու հայ մտածողներ կանդրադառնան վերջին ձեռքբերումներն ամրապնդելու ջանքերին և կքննարկեն այժմեական մի հարց․ ո՞րն է լինելու այս գործընկերության հաջորդ քայլը։
- Լուիզա Այվազյան, գրասենյակի ղեկավար, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն
- Մոդերատոր՝ Արմեն Սահակյան, տնօրեն, Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի գրասենյակ
10:30
Հայ-ռուսական հարաբերություններ. «մոդուս վիվենդիի» փնտրտուքներում
Ռուսաստան-Արևմուտք խորացող դիմակայության պայմաններում Հայաստանը վարում է արտաքին կապերի դիվերսիֆիկացման՝ դեպի Արևմուտք միտված քաղաքականություն։ Երևանն ընդլայնում է համագործակցությունը թե՛ ավանդական, թե՛ նոր գործընկերների հետ՝ միևնույն ժամանակ ձգտելով Մոսկվայի հետ հարաբերությունների անվտանգ ու կառուցողական վերափոխման։
Վաշինգտոնի և հատկապես Բրյուսելի հետ Երևանի խորացող կապերը բացասաբար են ընկալվում Մոսկվայում, ինչը պատճառ է դարձել հայկական առևտրի որոշակի ոլորտների նկատմամբ տնտեսական սահմանափակումների։ Այնուամենայնիվ, առաջ շարժվելու համար երկու երկրներին էլ անհրաժեշտ է փոխգործակցության նոր բանաձև՝ «մոդուս վիվենդի»։
Ի՞նչ արդյունքների կարող են հասնել կողմերը, և ինչպիսի՞ն պետք է լինի հարաբերությունների նոր մոդելը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, պատմական փորձն ու աշխարհագրական իրողությունները։
- Ռուսլան Պուխով, տնօրեն, Ռազմական և տեխնոլոգիական վերլուծության կենտրոն (CAST)
- Մոդերատոր՝ Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
11:00
Սուրճի ընդմիջում
11:30
Զրույց Հայաստան-Իրան հարաբերությունների վերափոխումը փոփոխվող ռազմավարական միջավայրում
Շարունակվող Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը վերաձևավորել է Մերձավոր Արևելքը: Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի, և մասնավորապես՝ Հայաստանի համար այս հակամարտությունը հարցեր է առաջ քաշում հակամարտության տարածման ռիսկերի, ավելի լայն կապակցվածության իրագործելիության և գերտերությունների մրցակցությունը հավասարակշռելու վերաբերյալ։ Այս համատեքստում Երևանն ու Թեհրանն ընդլայնել են տնտեսական, էներգետիկ և դիվանագիտական համագործակցությունը: Քննարկման ընթացքում կուսումնասիրվեն Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն ու հայ-իրանական հարաբերությունների ապագան։
12:00
Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա եռանկյունի․ ճեղքելով այս շղթան
Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը առաջնահերթություն են Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար։ Ադրբեջանի պնդումը, որ Սահմանադրության փոփոխությունը նախապայման է հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջմղման համար, կասեցնում է 2025 թ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ստեղծված առաջընթացը։ Բաքվի կողմից առաջ քաշված նախապայմանի և Անկարայի «առաջինը Բաքուն» քաղաքականության համատեքստում արդյո՞ք կա ճանապարհ ճեղքելու այս շղթան և հարավային Կովկասում հաստատելու տևական կայունություն և անվտանգություն, և եթե ոչ, ինչպիսի՞ն է լինելու ապագան։
- Դեսպան Մեհմեդ Ֆաթիհ Ջեյլան, նախագահ Անկարայի քաղաքականության կենտրոն և Թուրքիայի ատլանտյան խորհրդի ասոցիացիա
- Վասիֆ Հուսեյնով, բաժնի ղեկավար, Միջազգային հարաբերությունների վերլուծության և բազմամշակութայնության կենտրոն (AIR Center)
- Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող ԱՊՐԻ Արմենիա
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
12:45
Հարավային Կովկասի երկրների ինքնության որոնում
Խորհրդային Միության փլուզումից ի վեր հարավային Կովկասը վերածվել էր արտաքին տարբեր դերակատարների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցության թատերաբեմի։ էթնոքաղաքական հակամարտությունները և արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումները նպաստել են մասնատված տարածաշրջանի ձևավորմանը։ Ներկայումս Հարավային Կովկասը թևակոխել է աննախադեպ փոփոխությունների շրջան․ սա տեղի է ունենում աշխարհակարգի խորքային վերափոխման, բազմակողմանիության թուլացման և կոշտ ուժի դերի վերարժևորման համատեքստում։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին իրենց բարդ աշխարհագրական դիրքի պայմաններում։ Ինչպե՞ս կարող են այս երեք երկրները մեծացնել սեփական ինքնությունն ու ավելի վճռորոշ դերակատարում ունենալ սեփական ապագայի ձևավորման գործում՝ արտաքին ուժերի շահերին ու մրցակցությանը պարզապես հետևելու փոխարեն։
- Ռուսիֆ Հուսեյնով, տնօրեն և համահիմնադիր «Թոփչուբաշև» վերլուծական կենտրոն
- Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող ԱՊՐԻ Արմենիա
- Դեսպան Ալեքս Պետրիաշվիլի, ավագ հետազոտող Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամ (GFSIS)
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
13:30
Ճաշի ընդմիջում
14:15
Հայաստանի տնտեսական դիմակայունությունն աշխարհաքաղաքական անորոշությունների դարաշրջանում
Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների և գլոբալ ֆինանսական տատանումների պայմաններում տնտեսական դիմակայունության ապահովումը և նոր ի հայտ եկող մարտահրավերներին արագ արձագանքումը դարձել են Հայաստանի բնականոն զարգացման առանցքային նախապայմաններից մեկը։ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հիմնական ելույթում անդրադառնալու է երկրի տնտեսական համակարգի կայունության ամրապնդմանը, արտաքին ցնցումներին դիմակայելու մեխանիզմներին և տնտեսական աճի երկարաժամկետ հեռանկարներին՝ ուրվագծելով մեր տնտեսական ապագայի հիմքերը։
- Մարտին Գալստյան, նախագահ ՀՀ կենտրոնական բանկ
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
14:45
Սահմանելով և խթանելով Հայաստանի տնտեսական անվտանգությունը
Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի համար ստեղծեց տնտեսական զարգացման և հզորացման նոր հնարավորություններ՝ միաժամանակ լրացուցիչ խթան հանդիսանալով օտարերկրյա ուղղակի ներդրումների առավել ակտիվ ներգրավման համար։ Միևնույն ժամանակ, այն օրակարգ բերեց մի առանցքային հարց. որքանո՞վ են Հայաստանում գործող ոլորտների զարգացման միտումները համահունչ 2026 թվականի հունվարին հրապարակված կառավարության Դոկտրինում ամրագրված երկարաժամկետ ազգային շահերին։ Այս բազմաոլորտ քննարկումը մեկտեղում է տարբեր ճյուղերի ներկայացուցիչների՝ վերհանելու, թե յուրաքանչյուր ոլորտ ինչպես կարող է իր նպաստը բերել Հայաստանի տնտեսական անվտանգության ամրապնդմանը։
- Բակուր Մելքոնյան, համահիմնադիր «Արտ Լանչ» ընկերություն
- Հակոբ Ավագյան, նախագահ ՓՄՁ Ասոցիացիա
- Վարդան Ջհանյան, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ
- Մոդերատոր՝ Էդուարդ Մկրտչյան, գործառնական հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
15:30
Զարգացնել մեր տաղանդը, աճեցնել ծառեր և ընդլայնել կենսունակ հանրային տարածքները
Տաղանդը, ծառերն ու հանրային միջավայրերը մեկ օրում չեն աճում, իսկ դրանց պտուղները տեսանելի են դառնում միայն տարիներ անց։ Այդուհանդերձ, տաղանդների հետևողական կերտումը, նոր տարածքների ձևավորումը, համայնքների ամրապնդումն ու ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի բարեկեցիկ ապագայի հիմնասյուներն են։
Այս քննարկումը պետականաշինության երկարաժամկետ ու համբերատար կողմի մասին է՝ հմուտ մասնագետների ձևավորման, քաղաքների կանաչապատման և կենսունակ հանրային տարածքների ստեղծման մասին։
Այն կբացահայտի, թե ինչպես մարդկային կապիտալի, կայուն զարգացման, քաղաքաշինության և նորարարության համադրումը կարող է ձևավորել մի միջավայր, որտեղ բացահայտվում են տաղանդները, համախմբվում են համայնքներն ու աշխուժանում է քաղաքացիական կյանքը, և թե ինչ է անհրաժեշտ այս ուղին շարունակելու համար՝ արագ փոփոխվող ու անորոշ աշխարհում։
- Կատերինա Դանեկինա, գործադիր տնօրեն «Green Rock» ընկերություն
- Վանանե Արարքցյան, գործադիր տնօրեն «Կերոն» զարգացման հիմնադրամ
- Արամ Սալաթյան, խորհրդի նախագահ, Հայաստանի ինժեներների ասոցիացիա
- Մոդերատոր՝ Սեդա Արզումանյան, նվիրատուների հետ կապերի գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
16:15
Կարդալով Արաքսի ջրային լանդշաֆտը. երբ սահմանները դառնում են կամուրջներ
Սահմանները սովորաբար ընկալվում են որպես բաժանարար գծեր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դրանք դառնան միավորող տարածքներ։ Արվեստը, ճարտարապետությունը, էկոլոգիան և լանդշաֆտը կարող են վերափոխել սահմանների մեր ընկալումը՝ որպես պատնեշներ, թե՞ ընդհանուր տարածություններ։ Տարածությունների նկատմամբ մեր հայացքը փոխելը կարող է նոր հնարավորություններ բացել մարդկանց ու համայնքներին մերձեցնելու համար՝ օգնելով մեզ ուրվագծել ապագայի նոր հեռանկարներ Հայաստանի և տարածաշրջանի համար։ 2026 ԱՊՐԻ Ֆորումի շրջանակում Նայիրի Խաչատուրեանը կանդրադառնա իր «Կիսելով գետը, կամ հարաբերությունների պոետիկան» ելույթին և Արաքս գետով Հայաստանն ու Իրանը կապող կամրջի իր տեսլականին։
- Նայիրի Խաչատուրեան, հիմնադիր տնօրեն, համադրող «AHA collective»
16:30
Սուրճի ընդմիջում
16:45
Գլոբալ պաշտպանության վերաարդյունաբերականացում․ փոքր երկրների և ընկերությունների դերը
Անվտանգային աճող մարտահրավերները ստիպում են աշխարհի երկրներին ընդլայնել ռազմական արտադրությունը, ամրապնդել մատակարարման շղթաներն ու արագացնել նորարարությունները։ Այս գործընթացները չեն սահմանափակվում միայն գերտերություններով կամ խոշոր ռազմարդյունաբերական ընկերություններով։ Փոքր պետություններն ու մասնագիտացված ձեռնարկությունները նույնպես կարող են լուրջ ավանդ ունենալ՝ առաջարկելով նիշային արտադրություն, ծրագրային լուծումներ, տեխսպասարկում, փորձարկումներ, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող, ինքնավար և տվյալահեն համակարգեր։
Հիմնվելով Ուկրաինայի, Հարավային Կորեայի և Հայաստանի փորձի վրա՝ քննարկումը կանդրադառնա, թե ինչպես կարող են պաշտպանական ոլորտի փոքր դերակատարները գտնել մրցունակ ուղղություններ, հաղթահարել ֆինանսավորման, գնումների և շուկաներ դուրս գալու խոչընդոտները՝ դառնալով վստահելի գործընկերներ պաշտպանական ավելի լայն էկոհամակարգերում։
- Մայքլ Քոֆման, ավագ գիտաշխատող, Քարնեգի հիմնադրամ
- Յոնգկյուն Ջանգ, ավագ հետազոտող Կորեայի արհեստական բանականության անվտանգության ինստիտուտ
- Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող ԱՊՐԻ Արմենիա
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
10:30
Հասկանալ ԵՄ-ն՝ վերջինիս հետ մեր ապագան պատկերացնելու համար
2026 թվականը նշանավորվել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների կարևորագույն զարգացումներով՝ սկսած 2025 թվականի դեկտեմբերին Ռազմավարական գործընկերության օրակարգի ստորագրումից, շարունակվելով 2026 թվականի մայիսին կայացած ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովով և հուլիսին ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկով։ Այս ձեռքբերումները պայմանավորված են երկու կողմերի քաղաքական կամքով, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և բարեկեցության վրա ազդող ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներով։ Այս զրույցի ընթացքում դեսպան Դելկորդը կանդրադառնա եվրոպական ուղղության փոփոխվող բնույթին, ինչպես նաև Բրյուսելի հետ Երևանի հարաբերությունների հետագա ընդլայնման սահմաններին և հնարավորություններին։
- Դեսպան (պաշտոնաթող) Ռաուլ Դելկորդ, Բելգիայի արտաքին գործերի նախարարություն
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
11:00
Անջրպետների հաղթահարում. Հարավային Կովկասը և Եվրասիայի նոր լոգիստիկ համակարգը
Աշխարհաքաղաքական սրվող մրցակցությունը, մատակարարման շղթաների խաթարումն ու տնտեսական դիմակայունության և դիվերսիֆիկացման հրամայականը կապակցվածությունը դարձրել են ձևավորվող նոր աշխարհակարգի առանցքային տարրերից մեկը։ Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղիների խաչմերուկում՝ Հարավային Կովկասը հայտնվել է այս գործընթացների ակտիվ կիզակետում։
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի այն անհրաժեշտ քայլերին ու փոփոխություններին, որոնք թույլ կտան տարածաշրջանին արդյունավետորեն կամրջել Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Եվրոպան։
- Դեսպան Մեհմեդ Ֆաթիհ Ջեյլան, նախագահ Անկարայի քաղաքականության կենտրոն և Թուրքիայի ատլանտյան խորհրդի ասոցիացիա
- Դեսպան Ալեքս Պետրիաշվիլի, ավագ հետազոտող Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամ (GFSIS)
- Մոդերատոր՝ Շանթ Արզումանյան, մակրոտնտեսագետ Հայաստանի Կենտրոնական բանկ
11:45
Սուրճի ընդմիջում
14:15
Գլխագրերից անդին. ի՞նչ կտան արհեստական բանականության գործարանները Հայաստանին
2026 թվականի օգոստոսին Հրազդանում Firebird AI ընկերության արհեստական բանականության առաջատար գործարանի հիմնադրումը, որին հաջորդեց Գագարին բնակավայրում Eleveight AI ընկերության արհեստական բանականության գործարանի գործարկումը, բեկումնային նշանակություն կունենան Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Այս խոշոր ներդրումները խոստումնալից ապագա են բացում ինչպես տեղական տեխնոլոգիական ոլորտի, այնպես էլ ողջ հասարակության համար։
Միջոլորտային այս քննարկման ընթացքում կդիտարկվի, թե ինչ կարող են տալ այս գործարանները Հայաստանին տեխնոլոգիական, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել դրանց ողջ ներուժն իրացնելու համար։ Քննարկումը լսարանին հնարավորություն կտա ձևավորել առավել լայն ու համապարփակ պատկերացում Հայաստանի և հայության վրա ԱԲ գործարանների ազդեցության վերաբերյալ։
- Իրինա Սեյլանյան, գործադիր տնօրեն «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամ
- Տիգրան Ջրբաշյան, Գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Ամերիա ՓԲԸ
- Տիգրան Ճորոխյան, նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
- Մոդերատոր՝ Նազարեթ Սեֆերյան, գործադիր տնօրեն «Impact Hub Yerevan»
15:30
Ինչո՞ւ հենց Հայաստանը. կառուցելով մրցունակ տեխնոլոգիական երկիր
ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ
Հաղթահարելով կառուցվածքային սահմանափակումներն ու փոքր երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաև արդյունավետորեն համադրելով խորհրդային ինժեներական ժառանգությունն ու Սիլիկոնյան հովտում սփյուռքի ներուժը՝ Հայաստանին հաջողվել է ձևավորել բարձր տեխնոլոգիական տաղանդների և որակյալ մասնագետների ճանաչելի էկոհամակարգ։
Արհեստական բանականությամբ պայմանավորված համաշխարհային միտումներին համահունչ՝ այս էկոհամակարգն այժմ ծառայությունների մատուցման մոդելից վստահորեն դեպի արտադրանքի և նորարարությունների վրա հիմնված մոդել է տեղափոխվում։ Այս վերափոխումը նոր հարցադրումներ է առաջ քաշում տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորման շուրջ․ որո՞նք են հայկական բարձր տեխնոլոգիաների յուրահատուկ գծերը, ի՞նչն է մեր մասնագետներին ու ընկերություններին դարձնում մրցունակ համաշխարհային շուկայում, և ինչպե՞ս այս դրական դինամիկան վերածել երկարաժամկետ մրցունակության, տնտեսական արժեքի ու դիվանագիտական ազդեցության լծակի։
Հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ այս քննարկումը կանդրադառնա վերոնշյալ հարցերին՝ վեր հանելով մրցունակ տեխնոլոգիական պետություն ձևավորելու ազգային ռազմավարական տեսլականի հիմնական տարրերը։
- Արմեն Քոչարյան, հիմնադիր և գլխավոր տնօրեն «Spark.work» ընկերություն
- Սյուզաննա Շամախյան, գործադիր տնօրեն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)
- Սյուզաննա Ազոյան, գործադիր տնօրեն «SADA Armenia» ընկերություն
- Մոդերատոր՝ Էդիտա Ղազարյան, գործադիր տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)
16:15
Սուրճի ընդմիջում
16:45
Արհեստական բանականության ռազմավարության ինստիտուցիոնալացումը. Կորեայի ԱԲ անվտանգության ինստիտուտի փորձը
Կորեայի արհեստական բանականության անվտանգության ինստիտուտը ներկայացնում է Կորեայի Հանրապետությունը միջազգային այն գործընկերություններում, որոնք նպատակաուղղված են ԱԲ գլոբալ կառավարման մեխանիզմների ձևավորմանը: Կառույցն աջակցում է հարավկորեական ընկերություններին՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը համաշխարհային շուկայում, ինչպես նաև խթանում է միջազգային համագործակցությունն ու ԱԲ անվտանգության չափորոշիչների մշակումը:
Այս քննարկումը բացառիկ հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալու, թե Կորեայի Հանրապետությունն ինչպես է մշակել և ինստիտուցիոնալացրել իր ԱԲ ռազմավարությունը հենց այս ինստիտուտի միջոցով: Հանդիպումը նաև ցույց կտա, թե ինչ գործնական դասեր կարող է քաղել Հայաստանի կառավարությունը, որն այժմ լավարկում է իր բարձր տեխնոլոգիաների զարգացման 2026–2033 թվականների ռազմավարական ծրագիրը և ձգտում սիներգիա ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ու դիվանագիտական ջանքերի միջև:
- Յոնգկյուն Ջանգ, ավագ հետազոտող Կորեայի արհեստական բանականության անվտանգության ինստիտուտ
- Մոդերատոր՝ Անահիտ Բուդաղյան, տեխնոլոգիական դիվանագիտության ջատագով
17:15
Բացահայտելով Սփյուռք-Հայրենիք միասնության ուժը
Այս քննարկման ընթացքում հայկական սփյուռքի հիմնադրամների ներկայացուցիչներն ու սփյուռքի հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող դուբլինյան «Diaspora Institute»-ի հիմնադիրը կանդրադառնան հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին։
Հայկական իրականության մեջ նման քննարկումները հաճախ սահմանափակվում են ինքնության հարցերով և ավանդական կապերի վերլուծությամբ՝ երկրորդ պլան մղելով միջազգային փորձն ու այն իրական ազդեցությունը, որը յուրաքանչյուր սփյուռքահայ կարող է ունենալ հայրենիքի զարգացման գործում։
Այս քննարկման մասնակիցները, հիմնվելով Իռլանդիայի հաջողված փորձի վրա, կդիտարկեն Սփյուռքը որպես պետության հզորացման և ձևափոխման ռազմավարական ռեսուրս։
- Մարտին Ռասել, համահիմնադիր «Սփյուռքի ինստիտուտ»
- Վիգեն Չըթըրյան, «Սփյուռքյան հեռանկարներ» ծրագրի տնօրեն, Հայկական հարցերի շուրջ Գյուլբենկյան նախաձեռնություն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ
- Մոդերատոր՝ Վազգեն Յակուբյան, նախագահ, ՀԲԸՄ Հայաստան, անդամ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչություն
9:30
Զրույց. ԵՄԳԱ-ի դերը Հայաստանի ինստիտուցիոնալ օրակարգում
2026 թվականի հուլիսին Եվրոպական միությունը հայաստանում գործարկեց իր երկրորդ քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ)։ Որո՞նք են առաքելության նախնական քայլերը, ինչպե՞ս է դրա տեղակայումը նպաստում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը և հանրային կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը, և որո՞նք են առաջիկա երկու տարիների հիմնական գործունեության ուղղությունները։ ԵՄԳԱ-ի ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն միանում է 2026 ԱՊՐԻ ֆորումին՝ քննարկելու առաքելության նպատակները, ընթացիկ գործունեությունը և առաջիկա երկու տարիների առաջնահերթությունները:
10:00
Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ․ արդյո՞ք Հայաստանը կարող է կառուցել լավ կառավարման սեփական մոդելը | Էստոնիայի Հանրապետության աջակցմամբ և համաֆինանսավորմամբ՝ Էստոնիայի զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության միջոցներով
Հայաստանի համար հրամայական է վերջերս հայտարարված և հավակնոտ հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը վերածել գործնական իրականության՝ ապահովելով չափելի արդյունքներ։ Այս նպատակի իրագործումը պահանջում է ավելին քան քաղաքական հանձնառությունների ու ռազմավարական կառավարման շրջանակի առկայություն։ Այն նաև ենթադրում է միջգերատեսչական համակարգման մասնատվածության, փաստահեն քաղաքականության մշակման սահմանափակ կարողությունների և թույլ ինստիտուցիոնալ պատասխանատվության խնդիրների հասցեագրում։ Հենվելով համապատասխան միջազգային փորձի վրա և այդ դասերը հարմարեցնելով Հայաստանի ինստիտուցիոնալ համատեքստին՝ պանելային քննարկումը կանդրադառնա այն հարցին, թե ինչպես կարելի է գործնականում ամրապնդել լավ կառավարումը, ռազմավարական կառավարումը, քաղաքացիական ծառայության համակարգի կատարողականը և հաշվետվողականությունը։ Քննարկման շրջանակում կդիտարկվի նաև, թե ինչպես կարող է նախատեսվող հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նկատմամբ տեղական սեփականության և պատասխանատվության ավելի ուժեղ զգացումը նպաստել երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը։
- Վաչե Գաբրիելյան, բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայաստանի ամերիկյան համալսարան
- Նանե Հարությունյան, հանրային հատվածի մասնագետ Համաշխարհային բանկ
- Վիկտորյա Այդինյան, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Հայաստանի Հանրապետության կառավարություն
- Մոդերատոր՝ Արմենակ Մինասյանց, հանրային կառավարման բարեփոխումների գծով ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
10:30
Խելացի ծառայություններ՝ ուժեղ պետություն | Էստոնիայի Հանրապետության աջակցմամբ և համաֆինանսավորմամբ՝ Էստոնիայի զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության միջոցներով
Թվային վերափոխումը կարող է բարելավել քաղաքականությունների մշակման գործընթացը, հանրային ծառայությունների մատուցումը և քաղաքացի–պետություն փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ, թվային գործիքներն իրական արժեք են ստեղծում միայն այն դեպքում, երբ արձագանքում են կառավարման հստակ կարիքներին, ապահովում են տվյալների պատշաճ պաշտպանությունը, ամրապնդում են հանրային վստահությունը և նպաստում պետական ինստիտուտների ու քաղաքացիական ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Այս պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի այն հարցին, թե ինչպես կարող են պատասխանատու կերպով կիրառվող թվային և արհեստական բանականությամբ աջակցվող լուծումները նպաստել քաղաքացուն առավել միտված, արագ արձագանքող և դիմակայուն հանրային ծառայությունների ձևավորմանը՝ միաժամանակ ապահովելով դրանց անվտանգ, էթիկական, հաշվետու և տեղական մակարդակում պատասխանատվությամբ կիրառումը՝ հանրային հաստատությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության միջոցով։ Քննարկումը նաև կդիտարկի, թե ինչ նախապայմաններ են անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի թվային վերափոխումը գործնական արդյունք ապահովի թե՛ քաղաքացիների և թե՛ պետության համար:
- Նայիրի Շորճեան, քաղաքականության և նորարարական կառավարման ծրագրերի ղեկավար ՄԱԶԾ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն
- Ներսես Երիցյան, նախագահ Հայաստանի Հանրապետության Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով
- Անդրես Քյութ, գլխավոր տեխնիկական տնօրեն «Proud Engineers»
- Մոդերատոր՝ Արմենակ Մինասյանց, հանրային կառավարման բարեփոխումների գծով ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
11:15
Սուրճի ընդմիջում
11:45
Կարծրատիպերից անդին․ հայ երիտասարդությունը որպես քաղաքացիական դերակատարներ
Ընդունված է երիտասարդներին համարել դրական փոփոխությունների շարժիչ ուժ և նրանցից մեծ սպասելիքներ ունենալ։ Սակայն այս կարծրատիպը քողարկում է հայ երիտասարդության բարդ իրականությունը, որտեղ կողք կողքի ապրում են թե՛ ի հայտ եկող քաղաքացիական առաջնորդները, թե՛ քաղաքական ապատիայի դրսևորումները:
Հիմնվելով մասնակիցների հետազոտությունների և փորձառության վրա՝ այս քննարկումը կանդրադառնա այն հարցին, թե ինչպես Հայաստանում ձևական մասնակցությունից անցնել իրական ներառման։ Նպատակն է ձևավորել մի միջավայր, որտեղ երիտասարդների ձայնը կլինի լսելի, նրանք կստանան անհրաժեշտ վստահությունն ու հնարավորությունները՝ քաղաքացիական մտածողությունն ու օրակարգը ձևավորելու համար։
- Արփի Մանուսյան, նախագահ և հետազոտող «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոն
- Նարեկ Օհանյան, կլիմայի և շրջակա միջավայրի հարցերով հետազոտող Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Յուրի Մովսեսյան, ծրագրերի համակարգող «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամ
- Մոդերատոր՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա
12:30
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերահսկողական գործառույթի վերաիմաստավորումը
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) առանցքային վերահսկողական դեր են խաղում քաղաքացիական բանավեճերի առաջմղման, հանրային մասնակցայնության խրախուսման և բարեփոխումների իրականացման հարցում պետական ինստիտուտների հաշվետվողականության ապահովման գործում: Հայաստանում այս դերը պատմականորեն կարևոր է եղել անկախության ձեռքբերումից ի վեր և շարունակում է այդպիսին մնալ, քանի որ կառավարությունը ջանքեր է գործադրում կատարելու թափանցիկություն, մշտադիտարկում և արդյունավետ իրականացում պահանջող միջազգային հանձնառությունները:
Միավորելով կրթության, բնապահպանության, արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտների տեսանկյունները՝ այս քննարկումը կուսումնասիրի ՔՀԿ-ների փոփոխվող դերը քաղաքացիական բանավեճերում և պետական ինստիտուտների հետ հարաբերություններում, ինչպես նաև այն ուղիները, որոնցով ՔՀԿ-ները կարող են մշտադիտարկել բարեփոխումների ընթացքը, բացահայտել բացթողումները, կառուցողականորեն փոխգործակցել պետական մարմինների հետ և ձևավորել հանրային վստահություն:
- Շամամ Գևորգյան, հիմնադիր տնօրեն 405 կրթական դաշինք
- Մարինա Մխիթարյան, ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն «Հայաստան ծառատունկ ծրագիր» (Armenia Tree Project)
- Հասմիկ Հարությունյան, իրավական փորձագետ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
13:30
Ճաշի ընդմիջում
Բանախոսներ