Երևան, Հայաստան
- June 15-17, 2022
ԱՊՐԻ Ֆորում 2022»-ը փակ համաժողով էր, որը տեղի ունեցավ Երևանում 2022 թ․ հունիսի 15-17-ը։ «Անվտանգություն, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո անցկացվող միջոցառումը ԱՊՐԻ Արﬔնիա անկախ հետազոտական ինստիտուտի բացման համաժողովն էր, որը միավորեց մասնագետների ամբողջ աշխարհից՝ մի շարք կենսական կարևոր քննարկումների շուրջ: Համաժողովի ընթացքում արծարծվեցին աշխարհաքաղաքականության, անվտանգության, ճգնաժամային առաջնորդության և ազգային զարգացմանն առնչվող հարցեր։
ԱՊՐԻ Ֆորում 2022-ի ցիտատները՝
Մենք չեն կարող մեզ թույլ տալ փախչելու կամ թաքնվելու
շռայլությունը, քանի որ մի շատ կոնկրետ բան ենք փորձում
անել։ Ունենք խոչընդոտ, որը պետք է հաղթահարել եւ
վերափոխել։
Ոչ ոք չի պատրաստվում Ձեզ փրկել։ Եթե ուզում ենք անել
այն, ինչ իսկապես ուզում ենք՝ հասնել մեր նպատակներին,
ապա դա անելու միայն մեկ ճանապարհ կա, այն է՝ ճիշտ
գործողություններով արձագանքել առկա խնդիրներին։
Հետեւաբար, մենք միշտ կարող ենք ելնել մեր առջեւ
ծառացած խոչընդոտներին ընդառաջ՝ դրսեւորելով հետեւյալը
(սա է միակ ճանապարհը).
էներգիա
հաստատակամություն
համաձայնեցված եւ կշռադատված գործընթաց
հետեւողական քայլեր եւ դիմակայունություն
պրագմատիզմ
ռազմավարական տեսլական
ճարպկություն եւ հնարամտություն,
ինչպես նաեւ բաց չթողնել հնարավորությունը եւ
շրջադարձային պահերը։
Երբ մարդիկ հարցնում են, թե որտեղ ենք մենք, ինչ ենք
անում, ինչպես է զարգանում «իրավիճակը», պատասխանը
պետք է հստակ լինի. մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
Մոտենում ենք նպատակին։ Ձախողմանն արձագանքում
ենք՝ կրկնակի շատ աշխատելով։
Ռայան Հոլիդեյ
«Ճիշտ ուղին խոչընդոտն է»
Միջոցառման ծրագիր
11:30
Գրանցում եւ ճաշ
13:30
Բացման եւ ողջույնի սեսիաներ
14:30
Բացման խոսք
Հայաստանի ամենանվիրված եւ երկար պաշտոնավարած պաշտոնյաներից մեկը ներկայացնում է իր կարծիքն առ այն, թե ինչ կարող ենք մենք անել կայունություն եւ բարեկեցություն ստեղծելու համար՝ նույնիսկ փոթորկուն ժամանակներում։ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուսալի առաջնորդի օրինակ է հանդիսանում. նա կներկայացնի իր դիտարկումներն ապագայի տեսլականի ստեղծման վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող ենք լավագույն ընթացք հաղորդել Հայաստանի զարգացմանը։
- Մարտին Գալստյան, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
15:30
Համագործակցություն տարանջատման դարաշրջանում
Մեծապես բեւեռացված քաղաքական միջավայրում ինչպե՞ս կարող են տարբեր խմբեր միասին աշխատել եւ կառուցողական լուծումներ գտնել հանուն երկրի զարգացման։ Ինչպե՞ս կարող են տարբեր տեսակետներ եւ կարծիքներ ունեցող մարդիկ համագործակցության եզրեր գտնել։ Վերջին տարիների ընթացքում աճող քաղաքական բեւեռվածությունն առանցքային խնդիր է դարձել աշխարհի տարբեր երկրներում։ Այս սեսիայի ընթացքում կփորձենք հաղթահարել այդ զարգացումները՝ ավելի ներդաշնակ ապագա կառուցելու նպատակով։
- Արման Թաթոյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Մոդերատոր: Երվանդ Զորյան, «Synopsys»
16:30
Միջազգային բանախոսություն. 21-րդ դարում կառավարությանն անհրաժեշտ
հմտությունները
Ներկա արագ փոփոխվող ու բարդացող աշխարհում կառավարությունները պետք է առաջնորդության նոր ձեւեր որդեգրեն, որպեսզի կարողանան հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերները։ Այս սեսիան անդրադառնում է
այն հարցին, թե «ինչ» պետք է անի եւ «ինչպես» պետք է գործի արդյունավետ կառավարությունը՝ հիմնվելով տասնյակ երկրներից քաղված դասերի վրա։ Լիզա Ուիթերը կարեւոր դիտարկումներ կներկայացնի իր կողմից համահիմնադրված «Apolitical» հարթակի վերաբերյալ, որտեղ աշխարհի տարբեր երկրների քաղծառայողները կիսվում են լավագույն փորձով՝ հանրային կառավարումը բարելավելու նպատակով։
- Լիզա Ուիթեր, «Apolitical»
- Մոդերատոր: AԱնահիտ Փիլիպոսյան, «BlackRock»
- Մոդերատոր:Էրիկ Հակոբյան, «ՍիվիլՆեթ»
17:00
Խաղաղություն/բանակցություններ. ի՞նչ է ընկած անդին
Նույնիսկ լավագույն ժամանակներում խաղաղ բանակցությունները բարդ դինամիկայով գործընթաց են, որոնք պանջում են խորը վստահություն եւ նրբանկատություն, ինչպես նաեւ ստեղծագործ ու նորարարական գաղափարներ։
Այս սեսիայի ընթացքում տարածաշրջանային խաղաղ բանակցությունները կհայտնվեն ավելի լայն պատմական համատեքստում, կփորձենք բացահայտել, թե ինչպես են այլ երկրներ անցել դեպի խաղաղություն տանող իրենց ուղին, եւ ինչ դասեր կարելի է քաղել նրանց փորձից։
- Փ. Թերենս Հոփման, Ջոն Հոփկինսի համալսարանի միջազգային ուսումնասիրությունների առաջատար դպրոց
- Արթուր Մարտիրոսյան, «The Bridgeway Group»
- Օլեսյա Վարդանյան, «Միջազգային ճգնաժամային խումբ»
- Ներսես Կոպալյան, Նեւադայի համալսարան, Լաս Վեգաս
- Մոդերատոր: Մարիա Թիթիզյան, «EVN Report»
18:00
Միջազգային բանախոսություն. որոշումների կայացումը ճգնաժամերի ժամանակ
Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել ճշգրիտ տվյալների եւ բարդ մաթեմատիկական մոդելների կիրառմամբ՝ որոշումների կայացման տեսական եւ գործնական կողմերը բացահայտելու ու դրանց հիմքով քաղաքական ճիշտ որոշումների կայացման համար։ Ինչպե՞ս է փոխվում այս գործընթացը
ճգնաժամային ժամանակաշրջանում։ Որոշումների կայացման տեսության բնագավառում համաշխարհային կարգի պրոֆեսորի տեսանկյունից մենք կուսումնասիրենք այն հարցերը, որոնց բախվում ենք բոլորս՝ խառը ժամանակներում հստակ որոշումներ կայացնելու ժամանակ։
- Իոանա Պոպեսկու, «INSEAD»
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
- Մոդերատոր:Երվանդ Զորյան, «Synopsis»
18:30
Միջոցառման ամփոփում
19:00
ԱՊՐԻ Արմենիայի ընդունելություն «Point of View» ռեստորանում
9:00
Գրանցում եւ նախաճաշ
10:00
Հարցազրույց. հանրային ոլորտի նորարարությունների քաղաքականության ձեռնարկատիրության շուրջ
Նորարարությունն այսօրվա աշխարհում մրցունակ եւ հաջողակ լինելու կարեւորագույն գործոններից մեկն է։ Նոր գաղափարների ստեղծումն ու իրագործումը, կամ առհասարակ որեւէ ոլորտում հեղափոխական շրջադարձի
կատարումը հավերժական փնտրտուք է քաղաքականությունը մշակողների եւ սոցիալական ձեռնարկատերերի համար։ Այս հարցազրույցի ընթացքում կուսումնասիրենք Հայաստանում քաղաքականության ոլորտի նորարարությունները՝ եւ՛ հաջողության, եւ՛ թերությունների տեսանկյունից, ինչպես նաեւ այն, թե ինչպես կարելի է ճանապարհ հարթել դեպի կայուն առաջընթաց։
- Սառա Անջարգոլյան, «Impact Hub»
- Մոդերատոր: Լուսինե Մանուկյան, «ԱՊՐԻ Արմենիա»
10:30
Միջազգային բանախոսություն. (վերա)ձեւակերպելով տնտեսական զարգացումը
Կայուն տնտեսական զարգացումը երկրի լիակատար արտադրական ներուժի գիտակցման եւ նրա քաղաքացիների բարեկեցության խթանման բանալին է։ Շատ է քննարկվում եւ հետազոտվում այն հարցը, թե ինչպես կարելի է լավագույն կերպով տնտեսական աճ ապահովել այնպես, որ այն շահավետ լինի
հասարակության բոլոր անդամների համար։ Այս առանցքային սեսիայի ընթացքում մանրամասն կդիտարկենք տնտեսական զարգացման մոդելները եւ այն, թե ինչ կարող են անել Հայաստանում քաղաքականություն մշակողները ազգային բարեկեցությունը խթանելու համար։
- Ռուբեն Աբրահամ, «Artha Global»
- Մոդերատոր: Էրիկ Խզմալյան, «Enterprise Armenia»
11:00
Հայաստանի ղեկավարումը ճգնաժամային պահերին
Ճգնաժամային պահերը պահանջում են առաջնորդութան համապատասխան ձևեր, որոնք, օժտելով համայնքները նպատակի եւ հետագա քայլերի հստակ պատկերացմամբ, միեւնույն ժամանակ կմիավորեն ջանքերն առկա մարտա- հրավերները հաղթահարելու համար։ Շատ դեպքերում հասարակությունըկարողացել է դուրս գալ ճգնաժամից մարդկանց բացառիկ առաջնորդության շնորհիվ՝բոլոր մակարդակներում, պետության ղեկավարից մինչեւ գործարար առաջնորդներ ու կազմակերպիչներ՝ սովորական մարդկանց թվից։ Այս սեսիան կբացահայտի առաջնորդության այն որակներն ու արժեքները, որ կարող են նպաստել վերականգնմանը, դիմակայունությանը եւ վերածնմանը դժվարին ժամանակներում։
- Դավիթ Հակոբյան, «ReArmenia»
- Վաչե Գաբրիելյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Մոդերատոր: Մարիա Թիթիզյան, «EVN Report»
13:15
Ճեպազրույց. կիբերանվտանգությունը եւ հիմնական ռիսկերը
Այսօր երկրներն ու համայնքները կանգնած են կիբերանվտանգության անդադար զարգացող վտանգների եւ խոցելիության գործոնների առջեւ։ Դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է միավորել կիբերանվտանգության ոլորտի քաղաքականությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ մարդկանց վարքագիծը։ Այս ճեպազրույցի ընթացքում կներկայացվեն գաղափարներ առ այն, թե ինչպես կարելի է լուծել այս խոցելիության խնդիրները՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանին մեծացնել անվտանգությունն ու նվազեցնել հիմնական ռիսկերը։
- Արթուր Պապյան, «CyberHub»
- Անահիտ Պարզյան, «Նորք» կենտրոն
- Մոդերատոր: Ներսես Օհանյան, «HyeTech»
13:45
Ճեպազրույց. աշխատատեղեր, աշխատանք եւ կայուն կենսապայմաններ
Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է ոչ միայն նվազեցնել աղքատությունն ու անարդարությունը, այլեւ հասնել դրան այնպես, որ աշխատանք փնտրող մարդկանց համար ստեղծվեն համապատասխան աշխատատեղեր։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք այն կոնկրետ գործողությունները, որ
կարող են ձեռնարկել Հայաստանի կառավարությունն ու շահագրգիռ այլ կողմերը, որպեսզի երկրի զբաղվածության ոլորտի ռազմավարությունը ճիշտ ուղղությամբ ընթանա։ Ի՞նչ կարող են անել քաղաքականություն մշակողները, ներդրողներն ու փոքր գործարար համայնքները, որպեսզի խթանեն եւ ավելի հասանելի դարձնեն կայուն կենսապայմանների ապահովումն ամբողջ երկրում։
- Գեւորգ Պողոսյան, «Impact Hub Yerevan»
- Վիկտորյա Այդինյան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի
խորհրդական - Մոդերատոր: Թոդ Ֆաբախեր, «Digital Pomegranate»
14:15
Մոդուլ. Հայաստանի էներգետիկ անցումը
Համարվում է, որ անցումը վերականգնվող էներգետիկային այն հիմնական միջոցն է, որը հնարավոր է դարձնում կայուն զարգացումն ու դիմակայունությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ։ Էներգետիկ արդյունավետության եւ վերականգնվող էներգիայի բնագավառում ներդրումները նոր աշխատատեղեր ստեղծելու, աճը խթանելու եւ երկրի համար սոցիալական եւ առողջապահական օգուտներ ստանալու ներուժ ունեն։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք Հայաստանի ներկա դիրքը էներգետիկ անցման գործընթացում, ինչպես նաեւ գալիք մարտահրավերներն ու հնարավորությունները։
- Աստղինե Փասոյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Կարեն Արաբյան, «Amber Capital»
- Աբգար Բուդաղյան, «Tetra Tech»
- Հայկ Շեկյան, «Shtigen»
- Ջասանդրա Նայքեր, «Nala Renewables Limited»
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
16:30
Բանախոսություն/հարցազրույց. կառուցելով Հայաստանի կամուրջը դեպի ապագա
Երկրի ամենամեծ հարստությունն ու հույսը ապագա սերունդներն են։ Փոփոխությունների այս անցումային շրջանում ինչպե՞ս ենք կամուրջ կառուցում դեպի այն աշխարհ, որ նրանք ժառանգելու են։ Ի՞նչ կարող ենք անել հենց այսօր, որպեսզի բարելավենք սերունդներին մնացող հասարակությունը։ Ինչպիսի՞ արժեքներ ու առավելություններ ենք ուզում վերցնել անցյալից եւ փոխանցել ապագային։
- Արմեն Դարբինյան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
16:30
Ներառական հաստատությունները եւ տնտեսական աճը Հայաստանում
Գտնվելով տարածաշրջանային եւ գլոբալ իշխանության կենտրոնների խաչմերուկում ՝ ինչպե՞ս կարող է Հայաստանն առավելագույնս օգտվել իր դիրքից եւ հետագա բարեկեցություն ապահովել։ Ի՞նչ կարող է Հայաստանը սովորել այլ երկրների մոդելներից եւ ինչպիսի՞ դասեր կարող է քաղել այլ պետությունների հաջողություններից կամ ձախողումներից։ «Ինչո՞ւ են ազգերը ձախողվում. իշխանության, բարեկեցության եւ աղքատության ծագումը» գրքի համահեղինակ Դարոն Աճեմողլուն կներկայացնի իր դիտարկումներն այս թեմայի շուրջ։
- Դարոն Աճեմողլու, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
- Մոդերատոր: Րաֆֆի Քասարջյան, «Sensyan»
17:00
Իրանն այսօր եւ վաղը (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ուսումնասիրություն)
Իրանը տարածաշրջանային լուրջ խաղացող է եւ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի չորս հարեւաններից մեկը։ Չնայած դրան, այդ երկրի ներքին զարգացումներն ու արտաքին քաղաքականության ուղղությունները
պարզաբանման կարիք ունեն։ Վաշինգտոնից եւ Թեհրանից խոսնակների օգնությամբ այս սեսիայի ընթացքում կփորձենք դիտարկել Իրանի ներկա իրողությունները եւ հավանական զարգացման սցենարները, այդ թվում ՝ ակնկալվող հնարավոր փոփոխությունները, որոնք հիմնված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարեւորագույն բանակցությունների վրա։
- Դավուդ Ղարայաղ-Զանդի, Շահիդ Բեհեշտի համալսարան
- Նարգես Բաջողլի, Ջոն Հոփկինսի համալսարանի միջազգային ուսումնասիրությունների առաջատար դպրոց
- Մոդերատոր: Արմեն Սահակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
17:45
Հայ-ռուսական հարաբերությունները նոր իրականության պայմաններում
Այս տարի Հայաստանն ու Ռուսաստանը կնշեն դիվանագիտական հարաբերութ- յունների հաստատման 30-ամյակը՝ թիկունքում ունենալով դարավոր սերտ կապեր։ 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմից ի վեր Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում զգալիորեն ընդլայնվել է. այժմ Ռուսաստանի ներկայության շնորհիվ տարածաշրջանը կարողանում է պահպանել լարված անվտանգային հավասարակշռությունը եւ խուսափել պատերազմի բռնկումից։ Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի այս դերն ու նրա հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ ապագայում։
- Անդրեյ Կորտունով, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհուրդ
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
——-
- Կոնստանտին Կուրիլյով, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության
համալսարան - Աննա Օհանյան, Սթոունհիլ քոլեջ
- Ներսես Կոպալյան, Նեւադայի համալսարան, Լաս Վեգաս
- Մոդերատոր: Լեոնիդ Ներսիսյան, «Armenian Research & Development Institute»
18:45
Միջոցառման ամփոփում
9:00
Գրանցում եւ ճաշ
10:00
Հայաստանի ռազմավարական ապագան.
ժողովրդագրական հավասարակշռությունը (հարցազրույց)
Հայաստանում քաղաքականության մշակման եւ հետագա բարեկեցության հիմքում ընկած կարեւորագույն խնդիրներից մեկը ժողովրդագրական գործոնն է։ Որո՞նք են առկա միտումներն ու ուղղությունները, որ ձեւավորում են երկրի ռազմավարական ապագան։ Ինչպիսի՞ միջամտություններ ու լուծումներ կարելի է առաջարկել այն հզորացնելու համար։ Ինչպիսի՞ զիջումների կարող է գնալ Հայաստանը ժողովրդագրական տարբեր սցենարների ընդունման պարագայում։
- Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայություն
- Մոդերատոր: Էրիկ Հակոբյան, «ՍիվիլՆեթ»
10:30
Միջազգային բանախոսություն. Ի՞նչ ենք սովորել 3 տարվա ընթացքում։ Իսկ 30 տարվա, 3000 տարվա ընթացքո՞ւմ։
Հայերը հինավուրց ազգ են, բայց ապրում են համեմատաբար նոր ստեղծված
ազգային պետությունում։ Որո՞նք են մեր նորագույն, միջնաժամկետ եւ հնագույն
պատմությունից քաղված ամենակարեւոր դասերը, որոնք կարող են կանխորոշել
մեր ապագայի ընտրությունը։ Ինչպե՞ս կարող ենք սովորել անցյալի սխալներից
եւ ամուր տեսլական ստեղծել ապագա առաջընթացի համար։
- Ստեփան Աստուրյան, Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան
- Մոդերատոր: Նանա Շահնազարյան, «ԱՊՐԻ Արմենիա»
11:00
(Վերա)իմաստավորելով արտաքին քաղաքականությունը.
հայ-չինական հարաբերություններ
Հստակ ռազմավարական տեսլական ունեցող ամբողջական դիվանագիտություն
իրականացնելը շարունակական մարտահրավեր է ցանկացած երկրի արտաքին
քաղաքականության համար։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք, թե
ինչպես Հայաստանը կարող է լավագույն կերպով կիրառել իր արտաքին
քաղաքականության ոլորտում հասանելի ամբողջ գործիքակազմը, հատկապես
Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների խթանման հարցում։ Երկկողմ
հարաբերությունների զարգացման վերաբերյալ ելույթ կունենան մասնագետներ
Երեւանից եւ Պեկինից՝ ներկայացնելով երկար տարիներ Չինաստանում ապրելուց
եւ աշխատելուց հետո Հայաստան հայրենադարձվածների փորձը։
Հարցազրույց՝
- Նարե Հարոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
- Մոդերատոր: Հենրի Արսլանյան, Հոնկոնգի համալսարան
——-
Պանելային քննարկում՝
- Յունթիեն Ջըն, Ռենմինի համալսարան
- Մհեր Սահակյան, «Չինաստան-Եվրասիա» խորհուրդ
- Մոդերատոր: Հենրի Արսլանյան, Հոնկոնգի համալսարան
13:15
Ճեպազրույց. հանրային առողջապահություն եւ բարեկեցություն
Հանրային առողջապահության ոլորտի քաղաքականությունը առաջնահերթ կարեւորություն է ստացել շատերի համար, մասնավորապես, Covid-19 համավարակի բռնկումից հետո։ Առողջ եւ դիմակայուն բնակչությունը երկրի անվտանգության, կայունության եւ կայուն բարեկեցության հիմնաքարն է։ Այս ճեպազրույցի ընթացքում կուսումնասիրենք Հայաստանի հանրային առողջապահության ոլորտի ներկա իրավիճակը եւ այն քայլերը, որ հնարավոր է ձեռնարկել այս կարեւորագույն բնագավառի հետագա զարգացման նպատակով։
- Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար
- Մոդերատոր: Քիմ Հեքիմյան, Կոլումբիայի համալսարան
13:45
Տարածաշրջանային ինտեգրման պատկերացում եւ կառավարում
Տարածաշրջանային ինտեգրումը կարող է երկսայր սուր լինել փոքր տնտեսության համար, հատկապես կարճաժամկետ հեռանկարում։ Ինչպե՞ս է Հայաստանը ինտեգրվում տարածաշրջանային ավելի լայն պատկերում 30 տարվա շրջափակումից հետո եւ ապահովում իր արդյունաբերության ճյուղերի մրցունակությունն ու կենսունակությունը։ Բացի դրանից, ինչպե՞ս կարող է երկիրը հաջողությամբ լուծել սոցիալական եւ քաղաքական ռիսկերի խնդիրը, որոնց հանգեցնում են նման արագ փոփոխությունները։
- Գեորգի Դերլուգյան, «NYU Abu Dhabi»
- Աննա Օհանյան, «HyeTech»
- Մոդերատոր: Էրիկ Հակոբյան, «ՍիվիլՆեթ»
15:30
Արեւմուտքի ապագան Հարավային Կովկասում
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական դաշնակիցները ակտիվ կերպով ներգրավված էին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ 2020թ. դադարից հետո նրանք սկսեցին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության եւ զարգացման հավասարակշռության հարցում։ Ինչպիսի՞ն է ներկա ազդեցությունը, եւ ինչպիսի՞ն կարող է լինել այդ մասնակցային քաղաքականությունների հետագա ուղղվածությունը։
- Օլեսյա Վարդանյան, «Միջազգային ճգնաժամային խումբ»
- Փոլ Ստրոնսկի, «Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամ»
- Թալին Փափազյան, «Sciences Po (Aix-en-Provence)»
- Գրիգոր Հովհաննիսյան, «Արարատբանկ»
- Մոդերատոր: Մարիա Թիթիզյան, «EVN Report»
16:30
Թուրքիան այսօր եւ վաղը
Թուրքիայի սոցիալ-քաղաքական եւ տնտեսական զարգացումներն ուղղակիորեն ազդում են ավելի լայն տարածաշրջանի վրա՝ առաջին հերթին ձեւավորելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Հավակնոտ, Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների զարգացումներին շարունակ միջամտող եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի աշխարհագրական եւ ռազմավարական ազդեցությունը կտրուկ աճել է վերջին տասնամյակում։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք այդ երկրի ներկա քաղաքական, գաղափարախոսական, էթնիկ եւ սոցիալ-տնտեսական միտումները եւ այն, թե ինչպես են դրանք ձեւավորում Թուրքիայի քաղաքականությունը։
- Սթիվեն Քուք, Արտաքին հարաբերությունների խորհուրդ
- Ամբերին Զաման, «Al-Monitor»
- Վարուժան Գեղամյան, Երեւանի պետական համալսարան
- Վահրամ Տեր-Մաթեւոսյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
17:15
Միջազգային բանախոսություն. դեպի Հայաստանի վերածնունդ. պատմական
կերպարը/դիմակայունությունը
Հայաստանի պատմությունը լի է ողբերգական եւ փոթորկուն դրվագներով։ Այդուհանդերձ, չնայած բոլոր դժվարություններին, հայերի բազում սերունդներ կարողացել են հաղթահարել իրենց առաջ ծառացած մարտահրավերները, ապագա պլանավորել եւ ստեղծել հաստատություններ, որոնք կանգուն են մնացել դարեր շարունակ։ Այս բանախոսության ընթացքում կուսումնասիրենք Հայաստանի պատմության բացառիկ հատկանիշները. ուժեղ կողմերը, որ դրսեւորվել են եւ՛ անհատական, եւ հավաքական մակարդակներում, որոնք հնարավորություն են տվել մարդկանց հաստատակամորեն առաջ շարժվել։ Որո՞նք էին մեր նախնիների այն հիմնական հատկանիշները, որ մենք կարող ենք մարմնավորել այժմ, երբ դրանց կարիքն ունենք։
- Ռոբերտա Էրվին, Ս. Ներսէս Ընծայարան
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, «ԱՊՐԻ Արմենիա»
17:45
Փակման խոսք
ԱՊՐԻ Արմենիայի կանոններ
«ԱՊՐԻ Արմենիան» հանձնառություն է ստանձնում ստեղծել երկխոսության միջավայր՝ հիմնված վստահության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Մեր պարտքն ու պարտականությունն ենք համարում զերծ պահել գաղափարների փոխանակման գործընթացը խտրականությունից, հետապնդումներից, սպառնալիքներից եւ անհարգալից վարքագծից։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր խոսնակներն ու մասնակիցները կհետեւեն այս կանոններին։
«ԱՊՐԻ Արմենիան» իրեն իրավունք է վերապահում, ըստ իր հայեցողության, արգելել մուտքը կամ հեռացնել իր կազմակերպած միջոցառումներից ցանկացած անձի։ Դա ներառում է, բայց չի սահմանափակվում այն դեպքերով, երբ մասնակիցը ցուցաբերում է ոչ պատշաճ վարքագիծ կամ չի պահպանում մեր համայնքի բարեվարքության կանոնները։ Մենք մեր միջոցառումների մասնակիցների նկատմամբ որեւէ տեսակի ոտնձգություն չենք հանդուրժելու։
Հուսով ենք, որ մեր միջոցառումներին ներկա հարգարժան խոսնակների, ֆասիլիտատորների եւ մասնակիցների ընկերակցությունը միմիայն բավականություն կպատճառի Ձեզ։
Մեր միջոցառումները կազմակերպվում են փոխըմբռնման ոգուն համահունչ եւ մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր անհատի ներդրումն ընդհանուր գործում։
Հրավիրյալ երաժիշտներ
«Թառափը» եռյակը ստեղծում է յուրահատուկ հայկական հնչողություն` նորովի մշակելով եւ թարմ շունչ հաղորդելով հայկական ժողովրդական երաժշտությանը։
Խումբը գործում է 2011թ.-ից եւ գրավում նույնիսկ ֆոլկի հանդեպ ամենաանտարբեր ունկնդրին։ Համադրելով թառը, մոդեռն ստեղնաշարն ու աշխարհի էթնիկ ռիթմերը՝ «Թառափը» ներդաշնակ եւ ժամանակակից երաժշտություն է ստեղծում, որը միանգամից պատկերացում է տալիս հայկական մշակույթի խորության եւ անկեղծության մասին։
Խմբի հիմնադիրը կոմպոզիտոր, թառահար, երգիչ Միքայել Ոսկանյանն է, ով
կարողացել է ժամանակակից, նորարարական երաժշտություն ստեղծել հին
ավանդական գործիքով, որը մինչ այդ կիրառվել է միայն ժողովրդական
երաժշտության մեջ: Ոսկանյանը թառին նոր ինքնություն եւ ճանաչում է տվել։
Կազմը՝
Միքայել Ոսկանյան – թառ եւ վոկալ
Արման Պեշտմալջյան – ստեղնաշար
Մովսես Էբեջյան – հարվածայիններ
Լուսանկարներ























































