Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՊՐԻ Արմենիայի հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը խոսել է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2026-ի մասին՝ անդրադառնալով Ֆորումի կարևորությանը և արդյունքներին։
Նա շեշտել է, որ Ֆորումը պարզապես ակադեմիական քննարկումների հարթակ չէր։ Այն ուղղված էր գործնական առաջարկների ձևավորմանը։