ԱՊՐԻ Արմենիայի ներկայացուցիչներն այցելել են Թուրքիա խորհրդակցությունների

ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը և ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը փետրվարի սկիզբ աշխատանքային այցով մեկնել էին Թուրքիա։ 

Այցի շրջնակներում նրանք հանդիպումներ ունեցան թուրքական առաջատար վերլուծական կենտրոնների, այդ թվում՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) և Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (SETA) ներկայացուցիչների հետ։

Քննարկումները կենտրոնացած էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի և ապագա հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ավելի լայն քաղաքականության մոտեցման վրա՝ հիմնվելով ԱՊՐԻ Արմենիայի վերջերս հրապարակած «Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում. կարգավորման ջանքերի առաջմղում Անկարայի՝ «Ադրբեջանն առաջինը» քաղաքականության ֆոնին» զեկույցի վրա։

Այցելությունը հնարավորություն ընձեռեց ծավալել խորը փորձագիտական ​​երկխոսություն և տեսակետներ փոխանակել տարածաշրջանային դինամիկայի ու կարգավորման ջանքերի վերաբերյալ։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար