Ուկրաինայում ընթացող պատերազմն մեծացրել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), արհեստական բանականության, էլեկտրոնային պայքարի և թվային հրամանատարական համակարգերի կիրառումը՝ առաջ բերելով պնդումներ, թե ավանդական ռազմական ուժը դառնում է հնացած: Այնուամենայնիվ, հրետանին, զրահատեխնիկան, հետևակը, լոգիստիկ ապահովումը և արդյունաբերական կարողությունները շարունակում են առանցքային նշանակություն ունենալ հակամարտության համար: Այս քննարկումը ցույց տվեց, թե որ տեխնոլոգիաներն են իսկապես ձևափոխել պատերազմավարությունը, որ հիմնարար տարրերն են պահպանվում, և ինչպես է նորարարությունը փոխազդում ուսուցման, ռազմական դոկտրինի ու կազմակերպման հետ: Հիմնվելով ուկրաինական փորձառության վրա՝ քննարկման ընթացքում անդրադարձան նաև նրան, թե ինչպես Հայաստանը կարող է զատել ընդհանրական դասերը կոնկրետ իրավիճակին բնորոշ զարգացումներից և արդիականացնել սեփական զինված ուժերը՝ խուսափելով տեխնոլոգիական մոլուցքից:
- Մայքլ Քոֆման, ավագ գիտաշխատող, Քարնեգի հիմնադրամ
- Մոդերատոր՝ Լեոնիդ Ներսիսյան, ավագ խորհրդական, ԱՊՐԻ Արմենիա