Տաղանդը, ծառերն ու հանրային միջավայրերը մեկ օրում չեն աճում, իսկ դրանց պտուղները տեսանելի են դառնում միայն տարիներ անց։ Այդուհանդերձ, տաղանդների հետևողական կերտումը, նոր տարածքների ձևավորումը, համայնքների ամրապնդումն ու ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի բարեկեցիկ ապագայի հիմնասյուներն են։
Այս քննարկումը պետականաշինության երկարաժամկետ ու համբերատար կողմի մասին էր՝ հմուտ մասնագետների ձևավորման, քաղաքների կանաչապատման և կենսունակ հանրային տարածքների ստեղծման մասին։
Այն բացահայտեց, թե ինչպես մարդկային կապիտալի, կայուն զարգացման, քաղաքաշինության և նորարարության համադրումը կարող է ձևավորել մի միջավայր, որտեղ բացահայտվում են տաղանդները, համախմբվում են համայնքներն ու աշխուժանում է քաղաքացիական կյանքը, և թե ինչ է անհրաժեշտ այս ուղին շարունակելու համար՝ արագ փոփոխվող ու անորոշ աշխարհում։
- Նարե Հարոյան, Կառավարության և արտաքին հարաբերությունների հետ կապերի ղեկավար, «Green Rock» ընկերություն
- Վանանե Արարքցյան, գործադիր տնօրեն «Կերոն» զարգացման հիմնադրամ
- Արամ Սալաթյան, խորհրդի նախագահ, Հայաստանի ինժեներների ասոցիացիա
- Մոդերատոր՝ Սեդա Արզումանյան, նվիրատուների հետ կապերի գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա