Պետության ապահովագրում. թվային դեսպանություններ և դիմակայունություն

Թվային դեսպանությունները նոր ձևավորվող մոդելներ են, որոնք հնարավորություն են տալիս պետության ինքնիշխան թվային ենթակառուցվածքը դուրս բերել ազգային սահմաններից՝ միաժամանակ պահպանելով լիակատար վերահսկողությունը կարևորագույն տվյալների, թվային ծառայությունների և կառավարման մեխանիզմների նկատմամբ։ Այս ոլորտի առաջամարտիկը Էստոնիան է, որը 2017 թվականին Լյուքսեմբուրգում հիմնեց աշխարհում առաջին « թվային դեսպանությունը»․ այն ապահով կերպով պահպանում է երկրի առանցքային թվային ծառայությունների և պետական ռեգիստրների՝ իրական ժամանակում թարմացվող պահուստային պատճենները։
Քննարկումը նվիրված էր այն հարցին, թե որքանով են թվային դեսպանությունները ընդունակ ամրապնդելու թվային ինքնիշխանությունը, ինստիտուցիոնալ դիմակայունությունն ու պետական ծառայությունների անխափան գործունեությունը անվտանգային աճող անորոշությունների պայմաններում։ Անդրադարձ կատարվեց նաև քաղաքական, իրավական, տեխնիկական և գործառնական այն երաշխիքներին, որոնք անհրաժեշտ են նման համակարգերի կենսունակությունն ապահովելու համար։

  • Անդրես Քյութ, գլխավոր տեխնիկական տնօրեն, «Proud Engineers»
  • Մոդերատոր՝ Անահիտ Բուդաղյան, տեխնոլոգիական դիվանագիտության ջատագով

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար