Համարվում է, որ անցումը վերականգնվող էներգետիկային այն հիմնական միջոցն է, որը հնարավոր է դարձնում կայուն զարգացումն ու դիմակայունությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ։ Էներգետիկ արդյունավետության եւ վերականգնվող էներգիայի բնագավառում ներդրումները նոր աշխատատեղեր
ստեղծելու, աճը խթանելու եւ երկրի համար սոցիալական եւ առողջապահական օգուտներ ստանալու ներուժ ունեն։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք Հայաստանի ներկա դիրքը էներգետիկ անցման գործընթացում, ինչպես նաեւ գալիք մարտահրավերներն ու հնարավորությունները։
- Աստղինե Փասոյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Կարեն Արաբյան, «Amber Capital»
- Աբգար Բուդաղյան, «Tetra Tech»
- Հայկ Շեկյան, «Shtigen»
- Ջասանդրա Նայքեր, «Nala Renewables Limited»
- Մոդերատոր: Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա