Ինչպե՞ս է օրենսդիր մարմինը նպաստում նոր գործընկերային կապերի հաստատմանն ու ավանդական հարաբերությունների վերաիմաստավորմանը: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում որո՞նք են Հայաստանի Հանրապետության խորհրդարանական դիվանաիտության հիմնական ուղենիշները։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ զրույցում անդրադարձանք այս հարցերին՝ ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում:
- Սարգիս Խանդանյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային ժողով
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա