Կերտելով դատարկության մեջ

«Կերտելով դատարկության մեջ» թեման ճարտարապետությունը ներկայացնում է ոչ թե որպես սոսկ կառուցապատված զանգված, այլ որպես ընդհանուր տարածքի արարում․ մի վայր, որտեղ մարդիկ համախմբվում են, գտնում իրենց ինքնությունն ու պատկանելության զգացումը։ Մետաքսի ճանապարհի վաղ հայկական եկեղեցիներից մինչև Լոնդոնում, Դոհայում և Ֆեսում իրականացված նախագծերը՝ բանախոսությունը բացահայտեց, թե ինչպես են տեղային ոգին, բնությունն ու մշակույթը ձևավորում իր միջավայրին ձուլված և ժամանակի միջով քայլող ճարտարապետություն։ Այն եզրափակվեց «առանց ծխածնի տաճարի» տեսլականով․ սա սերունդների համար հղացված ճարտարապետություն է, որտեղ գիտելիքը, վարպետությունն ու պատասխանատվությունը փոխանցվում են դարեդար՝ ի պահպանություն մեր ընդհանուր տարածքի։ 

  • Միշել Մոսեսյան, հիմնադիր և ստեղծագործական տնօրեն, «Mossessian Architecture Ltd.»

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար