Կարծրատիպերից անդին․ հայ երիտասարդությունը որպես քաղաքացիական դերակատարներ

Ընդունված է երիտասարդներին համարել դրական փոփոխությունների շարժիչ ուժ և նրանցից մեծ սպասելիքներ ունենալ։ Սակայն այս կարծրատիպը քողարկում է հայ երիտասարդության բարդ իրականությունը, որտեղ կողք կողքի ապրում են թե՛ ի հայտ եկող քաղաքացիական առաջնորդները, թե՛ քաղաքական ապատիայի դրսևորումները:

Հիմնվելով մասնակիցների հետազոտությունների և փորձառության վրա՝ այս քննարկումն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես Հայաստանում ձևական մասնակցությունից անցնել իրական ներառման։ Նպատակն է ձևավորել մի միջավայր, որտեղ երիտասարդների ձայնը կլինի լսելի, նրանք կստանան անհրաժեշտ վստահությունն ու հնարավորությունները՝ քաղաքացիական մտածողությունն ու օրակարգը ձևավորելու համար։

  • Արփի Մանուսյան, նախագահ և հետազոտող «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոն
  • Նարեկ Օհանյան, կլիմայի և շրջակա միջավայրի հարցերով հետազոտող Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան (Zoom)
  • Յուրի Մովսեսյան, ծրագրերի համակարգող «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամ
  • Մոդերատոր՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար