Սահմանները սովորաբար ընկալվում են որպես բաժանարար գծեր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դրանք դառնան միավորող տարածքներ։ Արվեստը, ճարտարապետությունը, էկոլոգիան և լանդշաֆտը կարող են վերափոխել սահմանների մեր ընկալումը՝ որպես պատնեշներ, թե՞ ընդհանուր տարածություններ։ Տարածությունների նկատմամբ մեր հայացքը փոխելը կարող է նոր հնարավորություններ բացել մարդկանց ու համայնքներին մերձեցնելու համար՝ օգնելով մեզ ուրվագծել ապագայի նոր հեռանկարներ Հայաստանի և տարածաշրջանի համար։ 2026 ԱՊՐԻ Ֆորումի շրջանակում Նայիրի Խաչատուրեանը անդրադարձավ իր «Կիսելով գետը, կամ հարաբերությունների պոետիկան» ելույթին և Արաքս գետով Հայաստանն ու Իրանը կապող կամրջի իր տեսլականին։
- Նայիրի Խաչատուրեան, հիմնադիր տնօրեն, համադրող «AHA collective»