Ինչո՞ւ հենց Հայաստանը. կառուցելով մրցունակ տեխնոլոգիական երկիր | ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ

Հաղթահարելով կառուցվածքային սահմանափակումներն ու փոքր երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաև արդյունավետորեն համադրելով խորհրդային ինժեներական ժառանգությունն ու Սիլիկոնյան հովտում սփյուռքի ներուժը՝ Հայաստանին հաջողվել է ձևավորել բարձր տեխնոլոգիական տաղանդների և որակյալ մասնագետների ճանաչելի էկոհամակարգ։

Արհեստական բանականությամբ պայմանավորված համաշխարհային միտումներին համահունչ՝ այս էկոհամակարգն այժմ ծառայությունների մատուցման մոդելից վստահորեն դեպի արտադրանքի և նորարարությունների վրա հիմնված մոդել է տեղափոխվում։ Այս վերափոխումը նոր հարցադրումներ է առաջ քաշում տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորման շուրջ․ որո՞նք են հայկական բարձր տեխնոլոգիաների յուրահատուկ գծերը, ի՞նչն է մեր մասնագետներին ու ընկերություններին դարձնում մրցունակ համաշխարհային շուկայում, և ինչպե՞ս այս դրական դինամիկան վերածել երկարաժամկետ մրցունակության, տնտեսական արժեքի ու դիվանագիտական ազդեցության լծակի։

Հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ այս քննարկումն անդրադարձավ վերոնշյալ հարցերին՝ վեր հանելով մրցունակ տեխնոլոգիական պետություն ձևավորելու ազգային ռազմավարական տեսլականի հիմնական տարրերը։

  • Արմեն Քոչարյան, հիմնադիր և գլխավոր տնօրեն «Spark.work» ընկերություն
  • Սյուզաննա Շամախյան, գործադիր տնօրեն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)
  • Սյուզաննա Ազոյան, գործադիր տնօրեն «SADA Armenia» ընկերություն
  • Մոդերատոր՝ Էդիտա Ղազարյան, գործադիր տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար