Համաշխարհային բանկը ներդրումներ է կատարում տվյալների հավաքագրման և վերլուծության մեջ՝ ամբողջ աշխարհում կայուն զարգացումը աջակցելու համար: Հայաստանում Համաշխարհային բանկը իրականացրել է լայնածավալ վերլուծական աշխատանք՝ սկսած երկրի զարգացման հիմնական մարտահրավերների բացահայտումից մինչև առողջապահության, կրթության, հարկային քաղաքականության, կլիմայի և դիմակայունության հարցերում վերլուծություններ: 2024 թվականին հրապարակված Երկրի համակարգված գնահատում (ԵՀԳ) (Հայաստանի համար) զեկույցը ընդգծում է ներառական և կայուն տնտեսական աճին հասնելու գործում երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները: Այս զրույցի ընթացքում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը խոսելու է զեկույցում նշված հիմնական խնդիրներից մեկի՝ երեք տիպի ցնցումների նկատմամբ Հայաստանի խոցելիության մասին. հակամարտություններ, առևտրի փոքր դիվերսիֆիկացիայի պատճառով տնտեսական ցնցումներ և կլիմայի փոփոխություն ու բնական աղետներ: Նա նաև կներկայացնի ԵՀԳ և Երկրի կլիմայի և զարգացման զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկները:
- Լեա Հաքիմ, ավագ տնտեսագետ, Հայաստանի գրասենյակ, Համաշխարհային բանկ
- Մոդերատոր՝ Արդա Հարությունյան, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա, ՀԲԸՄ, Քուինս քոլեջի պրոֆեսոր