Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ընդլայնվում են քաղաքական և դիվանագիտական ներգրավվածության միջոցով, սակայն երկու երկրների միջև տնտեսական կապերն ու փոխկապակցվածությունը մնում են համեմատաբար սահմանափակ: Այն ժամանակահատվածում, երբ Կենտրոնական Ասիան ձեռք է բերում ավելի մեծ ռազմավարական նշանակություն, սա Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում՝ դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքականությունն ու տնտեսական կապերը: Քննարկման ընթացքում դիտարկվեցին Հայաստան-Ղազախստան հարաբերությունների ապագան և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, կապակցվածության, ներդրումների, տեխնոլոգիաների և տարածաշրջանային դիվանագիտության ոլորտներում առավել խորը համագործակցության ներուժը:
- Ալիշեր Աբդրեշև, առաջատար փորձագետ, Եվրոպական և ամերիկյան ուսումնասիրությունների բաժին, Ղազախստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտ (KazISS)
- Մոդերատոր՝ Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա