Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը առաջնահերթություն են Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար։ Ադրբեջանի պնդումը, որ Սահմանադրության փոփոխությունը նախապայման է հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջմղման համար, կասեցնում է 2025 թ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ստեղծված առաջընթացը։ Բաքվի կողմից առաջ քաշված նախապայմանի և Անկարայի «առաջինը Բաքուն» քաղաքականության համատեքստում արդյո՞ք կա ճանապարհ ճեղքելու այս շղթան և հարավային Կովկասում հաստատելու տևական կայունություն և անվտանգություն, և եթե ոչ, ինչպիսի՞ն է լինելու ապագան։
- Հեյզել Չաղան Էլբիր, վերլուծաբան, Եվրասիական հետազոտությունների կենտրոն (AVİM)
- Վասիֆ Հուսեյնով, բաժնի ղեկավար, Միջազգային հարաբերությունների վերլուծության և բազմամշակութայնության կենտրոն (AIR Center) (Zoom)
- Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող ԱՊՐԻ Արմենիա
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա