Ռուսաստան-Արևմուտք խորացող դիմակայության պայմաններում Հայաստանը վարում է արտաքին կապերի դիվերսիֆիկացման՝ դեպի Արևմուտք միտված քաղաքականություն։ Երևանն ընդլայնում է համագործակցությունը թե՛ ավանդական, թե՛ նոր գործընկերների հետ՝ միևնույն ժամանակ ձգտելով Մոսկվայի հետ հարաբերությունների անվտանգ ու կառուցողական վերափոխման։
Վաշինգտոնի և հատկապես Բրյուսելի հետ Երևանի խորացող կապերը բացասաբար են ընկալվում Մոսկվայում, ինչը պատճառ է դարձել հայկական առևտրի որոշակի ոլորտների նկատմամբ տնտեսական սահմանափակումների։ Այնուամենայնիվ, առաջ շարժվելու համար երկու երկրներին էլ անհրաժեշտ է փոխգործակցության նոր բանաձև՝ «մոդուս վիվենդի»։
Ի՞նչ արդյունքների կարող են հասնել կողմերը, և ինչպիսի՞ն պետք է լինի հարաբերությունների նոր մոդելը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, պատմական փորձն ու աշխարհագրական իրողությունները։
- Անդրեյ Կորտունով, նակխկին գլխավոր տնօրեն և գիտական ղեկավար, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհուրդ
- Մոդերատոր՝ Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա