Հարավային Կովկասի երկրների ինքնության որոնում

Խորհրդային Միության փլուզումից ի վեր հարավային Կովկասը վերածվել էր արտաքին տարբեր դերակատարների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցության թատերաբեմի։ էթնոքաղաքական հակամարտությունները և արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումները նպաստել են մասնատված տարածաշրջանի ձևավորմանը։ Ներկայումս Հարավային Կովկասը թևակոխել է աննախադեպ փոփոխությունների շրջան․ սա տեղի է ունենում աշխարհակարգի խորքային վերափոխման, բազմակողմանիության թուլացման և կոշտ ուժի դերի վերարժևորման համատեքստում։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին իրենց բարդ աշխարհագրական դիրքի պայմաններում։ Ինչպե՞ս կարող են այս երեք երկրները մեծացնել սեփական ինքնությունն ու ավելի վճռորոշ դերակատարում ունենալ սեփական ապագայի ձևավորման գործում՝ արտաքին ուժերի շահերին ու մրցակցությանը պարզապես հետևելու փոխարեն։

  • Ռուսիֆ Հուսեյնով, տնօրեն և համահիմնադիր «Թոփչուբաշև» վերլուծական կենտրոն (Zoom)
  • Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող ԱՊՐԻ Արմենիա
  • Դեսպան Ալեքս Պետրիաշվիլի, ավագ հետազոտող Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամ (GFSIS)
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար