Գլոբալ պաշտպանության վերաարդյունաբերականացում․ փոքր երկրների և ընկերությունների դերը

Անվտանգային աճող մարտահրավերները ստիպում են աշխարհի երկրներին ընդլայնել ռազմական արտադրությունը, ամրապնդել մատակարարման շղթաներն ու արագացնել նորարարությունները։ Այս գործընթացները չեն սահմանափակվում միայն գերտերություններով կամ խոշոր ռազմարդյունաբերական ընկերություններով։ Փոքր պետություններն ու մասնագիտացված ձեռնարկությունները նույնպես կարող են լուրջ ավանդ ունենալ՝ առաջարկելով նիշային արտադրություն, ծրագրային լուծումներ, տեխսպասարկում, փորձարկումներ, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող, ինքնավար և տվյալահեն համակարգեր։

Հիմնվելով Ուկրաինայի, Հարավային Կորեայի և Հայաստանի փորձի վրա՝ քննարկումն անդրադարձավ, թե ինչպես կարող են պաշտպանական ոլորտի փոքր դերակատարները գտնել մրցունակ ուղղություններ, հաղթահարել ֆինանսավորման, գնումների և շուկաներ դուրս գալու խոչընդոտները՝ դառնալով վստահելի գործընկերներ պաշտպանական ավելի լայն էկոհամակարգերում։

  • Մայքլ Քոֆման, ավագ գիտաշխատող, Քարնեգի հիմնադրամ
  • Յոնգկյուն Ջանգ, ավագ հետազոտող Կորեայի արհեստական բանականության անվտանգության ինստիտուտ
  • Լեոնիդ Ներսիսյան, ավագ խորհրդական, ԱՊՐԻ Արմենիա
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար