Գլխագրերից անդին. ի՞նչ կտան արհեստական բանականության գործարանները Հայաստանին

2026 թվականի օգոստոսին Հրազդանում Firebird AI ընկերության արհեստական բանականության առաջատար գործարանի հիմնադրումը, որին հաջորդեց Գագարին բնակավայրում Eleveight AI ընկերության արհեստական բանականության գործարանի գործարկումը, բեկումնային նշանակություն կունենան Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Այս խոշոր ներդրումները խոստումնալից ապագա են բացում ինչպես տեղական տեխնոլոգիական ոլորտի, այնպես էլ ողջ հասարակության համար։

Միջոլորտային այս քննարկման ընթացքում դիտարկվեց, թե ինչ կարող են տալ այս գործարանները Հայաստանին տեխնոլոգիական, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել դրանց ողջ ներուժն իրացնելու համար։ Քննարկումը լսարանին հնարավորություն տվեց ձևավորել առավել լայն ու համապարփակ պատկերացում Հայաստանի և հայության վրա ԱԲ գործարանների ազդեցության վերաբերյալ։

  • Իրինա Սեյլանյան, գործադիր տնօրեն «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամ
  • Տիգրան Ջրբաշյան, Գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Ամերիա ՓԲԸ
  • Տիգրան Ճորոխյան, նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
  • Րաֆֆի Քասարջյան, ծրագրային մշակման ավագ տնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, «AMD» ընկերություն
  • Մոդերատոր՝ Նազարեթ Սեֆերյան, ժամանակավոր գործադիր տնօրեն «Impact Hub Yerevan»

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար