2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ հնարավորություն տալով ընդգծելու իր դերը շրջակա միջավայրի այս կարևորագույն հարթակում: Կենսաբազմազանության մասին 17-րդ COP-ը կկենտրոնանա մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի դադարեցման և վերականգման ջանքերի ուժեղացման վրա: Ի՞նչ պետք է անի Հայաստանը իր՝ մինչ օրս ամենամեծ համաշխարհային կոնֆերանսը հաջողությամբ անցկացնելու համար: Ինչպե՞ս կարող է այն նպաստել կենսաբազմազանությունը, անվտանգությունը և մարդկային զարգացումը ապահովելու գործին: Պատրա՞ստ է Հայաստանը առաջատար դեր ստանձնել COP17-ում հաջողություններ գրանցելու մեջ: Եվ վերջապես, ի՞նչ զսպող դեր կարող է խաղալ COP17-ը տարածաշրջանային կայունության համատեքստում:
- Իրինա Ղափլանյան, կլիմայի փոփոխության ավագ խորհրդատու, Համաշխարհային բանկ
- Էրիկ Գրիգորյան, տնօրեն, Environment Group
- Մոդերատոր՝ Դավիթ Հակոբյան, ավագ խորհրդական, ճգնաժամային կառավարում և պետականաշինություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա