Այս քննարկման ընթացքում հայկական սփյուռքի հիմնադրամների ներկայացուցիչներն ու սփյուռքի հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող դուբլինյան «Diaspora Institute»-ի հիմնադիրը կանդրադառնան հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին։
Հայկական իրականության մեջ նման քննարկումները հաճախ սահմանափակվում են ինքնության հարցերով և ավանդական կապերի վերլուծությամբ՝ երկրորդ պլան մղելով միջազգային փորձն ու այն իրական ազդեցությունը, որը յուրաքանչյուր սփյուռքահայ կարող է ունենալ հայրենիքի զարգացման գործում։
Այս քննարկման մասնակիցները, հիմնվելով Իռլանդիայի հաջողված փորձի վրա, դիտարկեցին Սփյուռքը որպես պետության հզորացման և ձևափոխման ռազմավարական ռեսուրս։
- Մարտին Ռասել, համահիմնադիր «Սփյուռքի ինստիտուտ»
- Վիգեն Չըթըրյան, «Սփյուռքյան հեռանկարներ» ծրագրի տնօրեն, Հայկական հարցերի շուրջ Գյուլբենկյան նախաձեռնություն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ (Zoom)
- Մոդերատոր՝ Վազգեն Յակուբյան, նախագահ, ՀԲԸՄ Հայաստան, անդամ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչություն