Աշխարհաքաղաքական սրվող մրցակցությունը, մատակարարման շղթաների խաթարումն ու տնտեսական դիմակայունության և դիվերսիֆիկացման հրամայականը կապակցվածությունը դարձրել են ձևավորվող նոր աշխարհակարգի առանցքային տարրերից մեկը։ Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղիների խաչմերուկում՝ Հարավային Կովկասը հայտնվել է այս գործընթացների ակտիվ կիզակետում։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն անհրաժեշտ քայլերին ու փոփոխություններին, որոնք թույլ կտան տարածաշրջանին արդյունավետորեն կամրջել Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Եվրոպան։
- Դեսպան Ալեքս Պետրիաշվիլի, ավագ հետազոտող Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամ (GFSIS)
- Ալիշեր Աբդրեշև, առաջատար փորձագետ, Եվրոպական և ամերիկյան ուսումնասիրությունների բաժին, Ղազախստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտ (KazISS)
- Ալիրեզա Խոդա Ղոլիպուր, գլխավոր տնօրեն, Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտ (IPIS)
- Գյուվեն Սաք, հիմնադիր տնօրեն, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ (TEPAV) (Zoom)
- Մոդերատոր՝ Շանթ Արզումանյան, մակրոտնտեսագետ Հայաստանի Կենտրոնական բանկ