Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին լրջորեն բանակցում են՝ մեծացնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի և պատժամիջոցների վերացման հավանականությունը: Չնայած կողմերը համաձայնագրի կնքումից դեռ հեռու են, երկու կողմերն էլ, կարծես թե, ավելի բաց են տասնամյակների փակուղուց դուրս գալու իրենց ջանքերում: Որո՞նք են լարվածության նվազեցման իրական հեռանկարները: Ի՞նչ ազդեցություն կունենա համաձայնագիրը տարածաշրջանի համար: Ինչպե՞ս կարող է Հայաստանը օգտվել լարվածության նվազումից և Իրանի աճող ու բաց տնտեսությունից:
- Տրիտա Փարսի, գործադիր փոխտնօրեն, Քուինսի ինստիտուտ (Zoom)
- Նաբի Սոնբոլի, ավագ փորձագետ, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտ
- Մոդերատոր՝ Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա